Քրիսթալ (կապիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիսթալ
Տեսակկենդանի դերասան
Սեռիգական
Ծնվել էմայիսի 6, 1994(1994-05-06) (29 տարեկան)
ՏերTom Gunderson?
 Crystal the Monkey Վիքիպահեստում

Քրիսթալ (անգլ.՝ Crystal), մայիսի 6, 1994(1994-05-06)), ամերիկյան կապիկ-դերասանուհի, առավել հայտնի է «Ջորջը ջունգլիից» ֆիլմից, «Գիշերը թանգարանում» տրիլոգիայում և «Անասնաբուժական կլինիկա» հեռուստասերիալում կատարած իր դերերով։ Նրան անվանում են «Կենդանական աշխարհի Անջելինա Ջոլի»[1]։

1996 թվականին Թոմ Գունդերսոնը հոլիվուդյան գործակալության պատվերով կենդանիների ընտրության համար մեկնել է Ֆլորիդա՝ կապուցինա-կապիկ ձեռք բերելու նոր ֆիլմում նկարահանվելու համար[2]։ Սկզբում նրա ուշադրությունը գրավել են երկու այլ կապիկ, սակայն Թոմը չի կարողացել անտարբեր անցնել Քրիսթալի կողքով։ Այսպես գործակալությունն ստացել է երեք նոր դերասան։ Իր ներկայիս անունը նա ստացել է հայտնի քանթրի-կատարող Քրիսթալ Գեյլի պատվին։

Նրա դերերը կինոյում թույլ են տվել «New York Magazine»-ի մեկնաբան Բենջամին Ուոլլեսին անվանել Քրիսթալին «բնածին դերասանուհի»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Оскар» за вклад в кинематограф получила 20-летняя обезьяна
  2. Flint, Joe (2012 թ․ սեպտեմբերի 25). «Monkey business on 'Animal Practice'». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. Wallace, Benjamin (2012-09-23). «Crystal Takes Hollywood». New York (magazine)|New York (magazine). Archived from the original on 2012-11-12:,,, and. Retrieved 2012-11-12.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]