Քրիսենսիո Սամերվիլ
Քրիսենսիո Սամերվիլ հոլ.՝ Crysencio Summerville | |||
|---|---|---|---|
|
| |||
| Ազգությունը | Afro-Surinamese? | ||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 30, 2001[1] (24 տարեկան) | ||
| Ծննդավայր | Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ | ||
| Հասակ | 1,74 մետր | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Քրիսենսիո Ժիլբերտ Սիլվերիո Սիրրո Սամերվիլ (հոկտեմբերի 30, 2001[1], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ)՝ հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, որը խաղում է, որպես վինգեր Չեմպիոնշիփի Վեստ Հեմ Յունայթեդ ֆուտբոլային ակումբում և Նիդերլանդների ազգային հավաքականում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեյենորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոտերդամում աֆրո-սուրինամցի ծնողների ընտանիքում ծնված Սամերվիլը երիտասարդական ֆուտբոլով զբաղվել է RVVV Noorderkwartier-ում, նախքան 2008 թվականին Ֆեյենորդի ակադեմիային միանալը[2][3]։ 2018 թվականի մարտին նա Ֆեյենորդի հետ ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2021 թվականի ամառը[4]։
2018 թվականի դեկտեմբերի 12-ին Սամերվիլը մինչև 2018-19 մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացել է Դորդրեխտ ակումբին[5]։ 2019 թվականի հունվարի 13-ին իր նորամուտն է նշել ակումբի կազմում՝ Դեն Բոշի դեմ խաղում, 70-րդ րոպեին փոխարինելով Ուսամա Զամուրիին[6]։ 2019 թվականի հունվարի 29-ին նա առաջին անգամ ընդգրկվեցլ է թիմի մեկնարկային կազմում և արդեն հանդիպման վեցերորդ րոպեին խփել իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում[7]։

2019 թվականի օգոստոսին նա վարձավճարով միացել է Էրեդիվիզի ի իր գործընկեր ԱԴՕ Դեն Հաագին[8]։ 2019 թվականի օգոստոսի 31-ին նա իր նորամուտն է նշել ակումբի կազմում՝ ՎՎՎ Վենլոյի դեմ 1-0 հաշվով հաղթանակի խաղում[9]։ 2019 թվականի հոկտեմբերի 26-ին նա խփել է իր առաջին գոլը Էրեդիվիզի ի շրջանակներում ԱԴՕ Դեն Հաագի կազմում՝ Վիտես Արնհեմի դեմ 2-0 հաշվով հաղթանակի խաղում՝ դառնալով ակումբի ամենաերիտասարդ գոլ խփողը Էրեդիվիզի ում[10]։ Նա տպավորիչ խաղ է անցկացրել ակումբի կազմում՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում[11]։
Նա վերադարձել է Ֆեյենորդ՝ 2020-21 մրցաշրջանից առաջ վարձակալության ժամկետի ավարտին, իսկ Voetbal International-ը 2020 թվականի օգոստոսի 17-ին հայտնել է, որ Սամերվիլը մերժել է Ֆեյենորդի նոր պայմանագրի երկարաձգման առաջարկը[12]։
Լիդս Յունայթեդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի սեպտեմբերի 16-ին Սամերվիլը միացել է Լիդս Յունայթեդին՝ չհիշատակված գումարի դիմաց, կնքելով երեք տարվա պայմանագիր[13]։
2021 թվականի սեպտեմբերի 17-ին նա իր նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում՝ 67-րդ րոպեին փոխարինելով Ռաֆինյային[14]։
2022 թվականի օգոստոսին Սամերվիլը համաձայնել է Լիդսի հետ նոր պայմանագիր կնքել մինչև 2026 թվականը[15]։
2022 թվականի հոկտեմբերի 23-ին Սամերվիլը խփել է իր առաջին գոլը Պրեմիեր լիգայում՝ Էլանդ Ռոուդ մարզադաշտում Ֆուլհեմի դեմ խաղում 3-2 հաշվով պարտության ժամանակ[16]։ Հոկտեմբերի 29-ին նա 89-րդ րոպեին խփել է հաղթական գոլը՝ Լիվերպուլին 2-1 հաշվով հաղթանական խաղում, ինչն 2001 թվականի ապրիլից ի վեր նրա ակումբի առաջին հաղթանակն էր Էնֆիլդում՝ միաժամանակ վերջ դնելով Լիվերպուլի 29 խաղից բաղկացած անպարտելի շարքին Պրեմիեր լիգայում[17]։ 2022 թվականի նոյեմբերի 5-ին նա խփել է ևս մեկ հաղթական գոլ՝ Լիդսին հաղթանակ պարգևելով Բորնմութի դեմ խաղում՝ 4-3 հաշվով[18]։ Նոյեմբերի 12-ին Լիդսի՝ Տոտենհեմ Հոտսպուրի դեմ արտագնա խաղում խփած նրա գոլը Սամերվիլի լիգայի չորս անընդմեջ խաղերում խփած գոլերի քանակը հասցրել է չորս գոլի, քանի որ Պրեմիեր լիգան դադարեցրել է իր ելույթները Աշխարհի գավաթի խաղարկության պատճառով[19]։ Այնուամենայնիվ, նա մրցաշրջանի մնացած մասում այլևս գոլ չի խփլ․ ո՛չ լիգայում, ո՛չ էլ գավաթի խաղարկությունում, և հաճախ է փոխարինվել, կամ, երբ մեկնարկային կազմում չէր, սովորաբար խաղադաշտ էր մտնում, որպես երկրորդ խաղակեսում Բրենդեն Աարոնսոնի անմիջական փոխարինող։ Լիդս Յունայթեդը այդ ընթացքում վատ մարզավիճակում էր և, հետևաբար, դուրս է մնացել Պրեմիեր լիգայից։
2023 թվականի հոկտեմբերի 21-ին Սամերվիլը Կառոու Ռոուդ մարզադաշտում կայացած խաղում ութ րոպեի ընթացքում դուբլի հեղինակ է դարձել՝ նպաստելով Լիդս Յունայթեդի՝ 3-2 հաշվով կամային հաղթանակին։ Սա առաջին դեպքն էր 2021 թվականի մայիսից ի վեր, երբ Լիդսը տարել է երեք անընդմեջ հաղթանակ և բարձրացել Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական[20]։ Յոթ օր անց նա կրկին դուբլի հեղինակ է դարձել՝ երկու գոլերն էլ խփելով առաջին խաղակեսում, և օգնել է թիմին տնային խաղում 4-1 հաշվով հաղթել Հադերսֆիլդ Թաունին[21]։ Սամերվիլը շարունակել է առանցքային դեր խաղալ Լիդսի կազմում․ 2023 թվականի նոյեմբերի 11-ին Պլիմութ Արգայլի նկատմամբ 2-1 հաշվով հաղթանակի ժամանակ նա գոլային փոխանցում է կատարել Ժոել Պիրոյեին[22], ինչի արդյունքում հինգ անընդմեջ խաղերում գրանցել է գոլային մասնակցություն[23]։ 2024 թվականին Լիդս Յունայթեդը գրանցել է 16 խաղից բաղկացած անպարտելի շարք, որի ընթացքում Սամերվիլը մասնակցել է բոլոր հանդիպումներին։ Այդ շարքն ավարտվել է ապրիլին՝ Քովենթրի Սիթիից 2-1 հաշվով կրած պարտությամբ։ Դրանից հետո Լիդսը վատ արդյունքների շարք է ունեցել՝ հաջորդ վեց խաղերում տանելով ընդամենը մեկ հաղթանակ։ Այդ հաղթանակը գրանցվել է Միդլսբրոյի նկատմամբ, որտեղ Սամերվիլը դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ՝ նպաստելով 4-3 հաշվով հաղթանակին[24]։ Մրցաշրջանի ավարտին Լիդսը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, իսկ Սամերվիլը ճանաչվել է Չեմպիոնշիփի տարվա լավագույն ֆուտբոլիստ և ընդգրկվել Չեմպիոնշիփի տարվա խորհրդանշական կազմում՝ 2024 թվականի EFL մրցանակաբաշխության շրջանակում[25]։ Մայիսի 16-ին Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչի պատասխան խաղում նա խփել է չորրորդ գոլը Նորվիչ Սիթիի դեմ 4-0 հաշվով հաղթական հանդիպման ընթացքում[26]։ Այդ հաղթանակի շնորհիվ Լիդսը դուրս է եկել փլեյ-օֆֆի եզրափակիչ, որտեղ մայիսի 25-ին Ուեմբլի մարզադաշտում 0-1 հաշվով պարտվել է Սաութհեմփթոնին՝ չկարողանալով վերադառնալ Պրեմիեր լիգա[27]։ Սամերվիլը մրցաշրջանն ավարտել է 49 խաղում խփած 21 գոլով և կատարած 10 գոլային փոխանցմամբ՝ դառնալով Լիդս Յունայթեդի լավագույն ռմբարկուն[28]։

Վեստ Հեմ Յունայթեդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի օգոստոսի 3-ին Սամերվիլը ավելի քան 25 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց միացել է Պրեմիեր լիգան ներկայացնող Վեսթ Հեմ Յունայթեդին։ Նա ակումբի հետ կնքել է հնգամյա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ[29]։ Օգոստոսի 17-ին իր նորամուտն է նշել Վեսթ Հեմի կազմում՝ 73-րդ րոպեին փոխարինելով Ջառոդ Բոուենին, Աստոն Վիլայից 2-1 հաշվով տնային պարտությամբ ավարտված խաղում[30]։ Հոկտեմբերի 27-ին ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է՝ դառնալով Մանչեսթեր Յունայթեդի դեմ 2-1 հաշվով հաղթական խաղի առաջին գոլի հեղինակը[31]։
2025 թվականի հունվարի 10-ին Աստոն Վիլայի դեմ Անգլիայի գավաթի խաղում Սամերվիլը ազդրի հետևի մկանի վնասվածք է ստացել, որի պատճառով ենթարկվել է վիրահատության[32]։ 2025 թվականի օգոստոսի 31-ին առաջին թիմ է վերադարձել՝ փոխարինման դուրս գալով Նոթինգհեմ Ֆորեսթի դեմ արտագնա խաղում, որն ավարտվել է Վեսթ Հեմի 3-0 հաշվով հաղթանակով։ Այդ հանդիպման ընթացքում նա անմիջական մասնակցություն է ունեցել թիմի առաջին երկու գոլերում[33]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիդեռլանդներում ծնված Սամերվիլը սուրինամական ծագում ունի[34]։ Նա Նիդեռլանդների մինչև 17 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նվաճել է 2018 թվականի ՈՒԵՖԱ-ի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը՝ խփելով գոլ Գերմանիայի դեմ խմբային խաղում և փոխարինման դուրս գալով Իտալիայի դեմ եզրափակչում[35]։ 2026 թվականի մայիսի 27-ին Ռոնալդ Կումանը հայտնել է, որ Սամերվիլը ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության 26 ֆուտբոլիստներից բաղկացած հայտացուցակի մաս է կազմել[36]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- խաղացված խաղերը 24 Մայիսի 2026-ի դրությամբ[37]
| Ակումբ | Սեզոն | Լիգա | Ազգային գավաթ[Ն 1] | Լիգայի գավաթ[Ն 2] | Այլ | Ընդհանուր | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիվիզիոն | Խաղեր | Գոլերը | Խաղեր | Գոլերը | Խաղեր | Գոլերը | Խաղեր | Գոլերը | Խաղեր | Գոլերը | ||
| Դորդրեխտ
(վարձավճարով) |
2018–19 | Էրստե դիզիզիոն | 18 | 5 | 0 | 0 | — | — | 18 | 5 | ||
| ԱԴՕ Դեն Հաագ
(վարձավճարով) |
2019–20 | Էրեդիվիզ | 21 | 2 | 1 | 0 | — | — | 22 | 2 | ||
| Լիդս Յունայթեդ | 2020–21 | Պրեմիեր լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | |
| 2021–22 | Պրեմիեր լիգա | 6 | 0 | 1 | 0 | 2 | 0 | — | 9 | 0 | ||
| 2022–23 | Պրեմիեր լիգա | 28 | 4 | 2 | 0 | 1 | 0 | — | 31 | 4 | ||
| 2023–24 | Չեմպիոնշիփ | 43 | 19 | 2 | 1 | 1 | 0 | 3[Ն 3] | 1 | 49 | 21 | |
| Ընդհանուր | 77 | 23 | 5 | 1 | 4 | 0 | 3 | 1 | 89 | 25 | ||
| Վեստ Հեմ Յունայթեդ | 2024–25 | Պրեմիեր լիգա | 19 | 1 | 1 | 0 | 2 | 0 | — | 22 | 1 | |
| 2025–26 | Պրեմիեր լիգա | 31 | 5 | 3 | 2 | 0 | 0 | — | 34 | 7 | ||
| Ընդհանուր | 50 | 6 | 4 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 56 | 8 | ||
| Կարիերայի ընդհանուր | 166 | 36 | 10 | 3 | 6 | 0 | 3 | 1 | 185 | 40 | ||
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիդեռլանդներ Մ17
- ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնություն: 2018[38]
Անհատական
- EFL Չեմպիոնշիփի ամսվա լավագույն խաղացող: October 2023[39]
- EFL Չեմպիոնշիփի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը: 2023–24[40]
- EFL Չեմպիոնշիփի մրցաշրջանի լավագույն խաղացող: 2023–24[41]
- Լիդս Յունայթեդի խաղացողների մրցաշրջանի լավագույն խաղացող: 2023–24[42]
- ՊՖԱ-ի տարվա թիմը: 2023–24 Չեմպիոնշիփ[43]
- ՊՖԱ Չեմպիոնշիփի տարվա լավագույն խաղացող: 2023–24[44]
- Մրցաշրջանի Ատլետիկայի Չեմպիոնշիփի խորհրդանշական հավաքականը: 2023–24[45]
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ներառվել է Նիդերլանդների ֆուտբոլի գավաթում, Ֆուտբոլի Անգլիայի գավաթում
- ↑ Ներառվել է Ֆուտբոլային լիգայի գավաթում
- ↑ Ելույթ է ունեցել Չեմպիոնշիփ պլեյ-օֆֆում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Geology of the Pringletown, Ridgeville, Summerville, and Summerville Northwest 7.5-minute quadrangles, Berkeley, Charleston, and Dorchester Counties, South Carolina».
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն)Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.) - ↑ Beck, Tim (2018 թ․ դեկտեմբերի 4). «Wie is Feyenoord-dilemma Crysencio Summerville?». Elfvoetbal.nl (հոլանդերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Eerste profcontract voor Crysencio Summerville». feyenoord.nl (հոլանդերեն). Feyenoord. 2018 թ․ մարտի 27. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Toptalent van Feyenoord naar FC Dordrecht» [Top talent from Feyenoord to FC Dordrecht] (Dutch). FC Dordrecht. 2018 թ․ դեկտեմբերի 12.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Game Report by Soccerway». Soccerway. 2019 թ․ հունվարի 13.
- ↑ «FC Dordrecht laat zege uit handen glippen» [FC Dordrechts lets win slip] (Dutch). FC Dordrecht. 2018 թ․ դեկտեմբերի 29.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Crysencio Summerville op huurbasis naar ADO Den Haag» (հոլանդերեն). ADO Den Haag. 2019 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «ADO Den Haag 1 VVV Venlo 0». Eurosport. 2020 թ․ սեպտեմբերի 9.
- ↑ «Summerville jongste ADO-doelpuntenmaker ooit: 'Drie punten zijn belangrijker'» [Summerville youngest ADO goal scorer ever: "Three points are more important"] (Dutch). Omroep West. 2019 թ․ հոկտեմբերի 26.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «ADO Den Haag neemt weer afscheid van lichtpuntje Summerville» [ADO Den Haag says goodbye to the bright spot of Summerville]. Voetbal International. 2020 թ․ մայիսի 5. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Krabbendam, Martijn (2020 թ․ օգոստոսի 17). «Summerville mist perspectief bij Feyenoord en tekent niet bij» [Summerville lacks perspective at Feyenoord and does not sign up]. Voetbal International. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Sobot, Lee (2020 թ․ սեպտեմբերի 16). «Leeds United sign winger Crysencio Summerville from Feyenoord». Yorkshire Evening Post (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Magowan, Alistair (2021 թ․ սեպտեմբերի 17). «Newcastle 1–1 Leeds – Saint-Maximin equaliser earns point». BBC Sport.
- ↑ «Leeds United: Gelhardt, Greenwood and Summerville sign new deals». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2022-08-02. Վերցված է 2026-06-03-ին.Leeds contract extension
- ↑ Dawkes, Phil (2022 թ․ հոկտեմբերի 23). «Leeds 2–3 Fulham». BBC Sport.
- ↑ Rose, Gary (2022 թ․ հոկտեմբերի 29). «Liverpool 1–2 Leeds». BBC Sport.
- ↑ Johnston, Neil (2022 թ․ նոյեմբերի 5). «Leeds 4–3 Bournemouth». BBC Sport (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022-11-05-ին.
- ↑ Howarth, Matthew (2022 թ․ նոյեմբերի 12). «Tottenham 4–3 Leeds». BBC Sport (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Norwich 2–3 Leeds». BBC Sport. 2023 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Leeds 4–1 Huddersfield: Derby Delight for Leeds Against Tame Huddersfield». BBC Sport. 2023 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Leeds United 2–1 Plymouth Argyle: Dan James and Joel Piroe on target for Whites». BBC Sport. 2023 թ․ նոյեմբերի 11.
- ↑ «Coventry City 2–1 Leeds United: Sky Blues stay in play-off hunt as Leeds miss chance to go top». BBC Sport. 2024 թ․ ապրիլի 6.
- ↑ «Middlesbrough 3–4 Leeds United: Daniel Farke's side move second in Championship with win». BBC Sport. 2024 թ․ ապրիլի 22.
- ↑ «Crysencio Summerville named the Sky Bet Championship Player of the Season». EFL. 2024 թ․ ապրիլի 14.
- ↑ «Leeds hammer Norwich to cruise into play-off final». BBC Sport. 2024 թ․ մայիսի 16.
- ↑ «Adam Armstrong goal sends Saints back up to Premier League». BBC Sport. 2024 թ․ մայիսի 26.
- ↑ «Six things you need to know about Crysencio Summerville». West Ham United F.C. 2024 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Crysencio Summerville: West Ham complete deal for Leeds forward». BBC Sport. 2024 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Hammers beaten by Aston Villa in season opener». West Ham United F.C. 2024 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Summerville and Bowen strike in second half to beat Manchester United». West Ham United F.C. 2024 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Tabuteau, Sam (2025 թ․ օգոստոսի 14). «West Ham injury boost as Graham Potter provides positive Crysencio Summerville update». The Standard. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Premier League: Brighton beat Man City and West Ham thrash Forest». BBC Sport. 2025 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Crysencio Summerville». sport.de.
- ↑ «Italy U17 v Netherlands U17 game report». UEFA. 2018 թ․ մայիսի 20.
- ↑ «Netherlands' 26-Man Squad For 2026 World Cup Named by Ronald Koeman». givemesport.com.
- ↑ «C. Summerville: Summary». Soccerway. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Saffer, Paul (2018 թ․ մայիսի 20). «Netherlands win #U17EURO: at a glance» (անգլերեն). UEFA.
- ↑ «See the Sky Bet Championship Manager and Player of the Month winners for October». English Football League. 2023 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ EFL (2024-04-14). «See who made the EFL Team of the Season line-ups». EFL (անգլերեն). Վերցված է 2026-06-03-ին.
- ↑ «Crysencio Summerville named the Sky Bet Championship Player of the Season». EFL. 2024 թ․ ապրիլի 14. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «2023/24 Players' Player of the Year: Crysencio Summerville». Leeds United FC. 2024 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «PFA Championship Team of the Year». PFA. 2024 թ․ օգոստոսի 20.
- ↑ «Crysencio Summerville Wins PFA Championship Player of the Year». PFA. 2024 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «The Athletic's end-of-season awards, 2023–24: Men's football». The Athletic (անգլերեն). 2024 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2026 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերի 30 ծնունդներ
- 2001 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռոտերդամ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- ԱԴՕ Դեն Հաագի ֆուտբոլիստներ
- Լիդս Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստներ
- Վեստ Հեմ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Ֆեյենորդի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Նիդերլանդների երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ