Քրիշտոֆ Միլակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիշտոֆ Միլակ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 20, 2000(2000-02-20) (24 տարեկան)
Ծննդավայր՝Բուդապեշտ, Հունգարիա

Քրիշտոֆ Միլակ (հունգ.՝ Kristóf Milák, փետրվարի 20, 2000(2000-02-20), Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի լողորդ։ Օլիմպիական չեմպիոն (2020 թվական, Տոկիո), աշխարհի չեմպիոն (2019) և Եվրոպայի եռակի չեմպիոն (2018, 2021), աշխարհի առաջնության մեդալակիր (2017), աշխարհի ռեկորդակիր բաթերֆլայով 200 մետր մրցատարածությունում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդապեշտում անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում (2017) Քրիշտոֆ Միլակը նվաճել է արծաթե մեդալ բաթերֆլայով 100 մետր մրցատարածությունում[1]։ Կիսաեզրափակչում Միլակը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել պատանիների շրջանում և նոր ազգային ռեկորդ (50,77)[2], եզրափակիչում նույնպես՝ նոր համաշխարհային ռեկորդ պատանիների շրջանում և նոր ազգային ռեկորդ (50,62)[3]։

2018 թվականի օգոստոսի 5-ը դարձել է Եվրոպայի չեմպիոն 200 մետր մրցատարածությունում՝ սահմանելով առաջնության ռեկորդ՝ 1:52.79[4]:

Կվանգջուում անցկացված մոլորակի առաջնությունում Քրիշտոֆը 200 մ մրցատարածությունում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ գերազանցելով Մայքլ Ֆելպսի ռեկորդը (1։50.73)[5][6]:

2021 թվականի մայիսին Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում Քրիշտոֆը նվաճել է ոսկե մեդալը 200 մետր մրցատարածությունում՝ լողալով1:51.10 ժամանակում և սահմանելով առաջնության ռեկորդ։ 100 մ մրցատարածությունում նվաճել է ևս մեկ ոսկե մեդալ՝ լողալով 50,18 վայրկյանում, ինչը առաջնության ռեկորդ է[9]։

2020 թվականի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերում, որը COVID-19 պանդեմիայի պատճառով անցկացվել է 2021 թվականին, Միլակը 200 մ մրցատարածությունում նվաճել է ոսկե մեդալ՝ ցույց տալով նոր օլիմպիական ռեկորդային ժամանակ՝ 1:51.25.[10][11][12]։ Նա նաև նվաճել է արծաթե մեդալ 100 մետր մրցատարածությունում (49,68 վայրկյան)[13]։ Նա սահմանել է նոր եվրոպական ռեկորդ այս մրցույթում և դարձել համաշխարհային վարկանիշում երկրորդ ամենաարագ լողորդը միջազգային մակարդակում՝ զիջելով Քալեբ Դրեսելին և առաջ անցնելով Մայքլ Ֆելպսից[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. nemzetisport.hu (2017 թ․ հուլիսի 28). «Vizes vb: férfi 100 m pillangó, előfutam - NSO» (հունգարերեն). NSO.hu. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  2. «Swimming at the 2017 World Aquatics Championships – Men's 100 metre butterfly Semifinal results». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  3. «Swimming at the 2017 World Aquatics Championships – Men's 100 metre butterfly Final results». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  4. «Milák Kristóf bődületes úszással Európa-bajnok» (հունգարերեն). 24.hu. 2018 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  5. «Грустный рекорд: сборная России потеряла медаль чемпионата мира» (ռուսերեն). Газета.Ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  6. James Sutherland (2019 թ․ հուլիսի 24). «Kristof Milak slaughters Phelps' 200 fly world record in 1:50.73». swimswam.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  7. Byrnes, Liz (14 October 2020). "Kristof Milak To Miss Start Of ISL Season After Positive Test For Covid-19 In September". Swimming World. Retrieved 1 August 2021.
  8. Zaccardi, Nick (3 November 2020). "Chad le Clos, thankfully reunited with his ISL team, flies toward a third Olympics". NBC Sports. Retrieved 1 August 2021.
  9. «Результаты Чемпионата Европы 2021 по водным видам спорта. На 10 — 23 мая 2021 | Все о Боевых Искусствах и Спорте» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  10. «Tokyo 2022, Swimming Final Results, Men's 200m Butterfly». Olympics. 2021 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  11. Dornan, Ben (2021 թ․ հուլիսի 27). «Kristof Milak Has Emergency Suit Change, Breaks Olympic Record In 200 Fly». SwimSwam. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. Petty, Martin (28 July 2021). "Swimming-Rattled by ripped trunks, Hungary's Milak settles for gold". Reuters. Retrieved 1 August 2021.
  13. Sheldrick, Aaron (31 July 2021). "Swimming-I'll catch Dressel, warns Hungarian Milak". Reuters. Retrieved 1 August 2021.
  14. Keith, Braden (30 July 2021). "Caeleb Dressel Breaks 100 Fly World Record; Milak Now #2 All-Time". SwimSwam. Retrieved 1 August 2021.

Warning: Default sort key "Միլակ, Քրիշտոֆ" overrides earlier default sort key "2020 թվականին [[COVID-19]] դրական թեստի պատճառով չի կարողացել մասնակցել Լողի միջազգայի լիգային'"`UNIQ--ref-00000006-QINU`"''"`UNIQ--ref-00000007-QINU`"'։".