Քրեյգ Կիլբուրգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրեյգ Կիլբուրգեր
անգլ.՝ Craig Kielburger
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 17, 1982(1982-12-17) (41 տարեկան)
ԾննդավայրThornhill, Յորք, Օնտարիո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունԹրինիտի քոլեջ, Յորքի համալսարան, Քելլոգի անվան մենեջմենքի դպրոց, Mary Ward Catholic Secondary School? և Schulich School of Business?
Մասնագիտությունգրող, ձեռնարկատեր և մենեջեր
Պարգևներ և
մրցանակներ
 Craig Kielburger Վիքիպահեստում

Քրեյգ Կիլբուրգեր (անգլ.՝ Craig Kielburger, դեկտեմբերի 17, 1982(1982-12-17), Thornhill, Յորք, Օնտարիո, Կանադա (անգլ.՝ Thornhill), Օնտարիո, Կանադա), կանադացի սոցիալական ձեռնարկատեր, մենեջեր, հասարակական գործիչ և քաղաքացիական ակտիվիստ, երեխաների իրավունքների համար պայքարող։ Եղբոր՝ Մարկ Կիլբուրգերի հետ համատեղ հիմնադրել և ղեկավարել է «Ազատություն երեխաներին» (անգլ.՝ Free the Children) և Me to We կազմակերպությունները[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրեյգ Կիլբուրգերը ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 17-ին Թորնհիլում (անգլ.՝ Thornhill, Օնտարիո, Կանադա)[2]։ Սովորել է տեղի Bishop Scalabrini կաթոլիկ դպրոցում։

1995 թվականի ապրիլին Քրեյգը, կարդալով «Տորոնտո Սթար» թերթը, հանդիպել է Պակիստանից տասներկուամյա տղայի՝ Իքբալ Մասիհի մասին հոդվածին[1][2][3][4][5]։ Չորս տարեկանում նա, ըստ էության, վաճառվել է ստրկության, որից փախել է և կարողացել պատմել աշխարհին իր պատմությունը[2][3]։ Հասակակցի մասին պատմությունը ցնցել է Քրեյգին, և նա որոշել է հնարավորինս շատ բան իմանալ մարդու իրավունքների և աշխարհում դրանց պահպանման մասին[2]։ Կիլբուրգերը ծնողներին համոզել է թույլ տալ իրեն ընտանիքի ընկեր, կանադացի իրավապաշտպան Ալան Ռախմանի (անգլ.՝ Alam Rahman) հետ միասին այցելել Հարավ-Արևելյան Ասիա, որտեղ սեփական աչքերով տեսել է այն պայմանները, որոնցում աշխատում են երեխաները[1][2]։

Վերադառնալով տուն՝ նա համոզել է իր համադասարանցիներին ստեղծել մանկական կազմակերպություն, որը հետագայում վերածվել է աշխարհի խոշորագույն մանկական կազմակերպությունների ցանցի՝ «Ազատություն երեխաներին» (անգլ.՝ Free the Children)[2]։

Քրեյգը ձևակերպել է «Ազատություն երեխաներին» կազմակերպության նպատակը հետևյալ կերպ․ «Երեխաներին ազատել աղքատությունից։ Ազատել շահագործումից։ Երեխաներին բացատրել, որ նրանք կարող են հասնել այնպիսի փոփոխությունների, որոնք կարող են փոխել նրանց դրությունը»[2]։

Կարճատև հաջողված գործունեությունից հետո մի շարք անհաջողություններ են տեղի ունեցել։

Մեծ եղբայր Մարկ Կիլբուրգերը այդ ժամանակ արդեն սովորում էր Հարվարդի համալսարանում և որոշել էր օգնել եղբորը իր նախաձեռնություններում՝ հանդես գալով որպես կազմակերպության համահիմնադիր[5]։

1999 թվականին՝ 16 տարեկան հասակում, Քրեյգը հրատարակել է համանուն անվանմամբ գիրք՝ «Ազատություն երեխաներին»։

Քրեյգ Կիլբուրգերը Յորքի համալսարանում դասախոսության ժամանակ

Քրեյգ Կիլբուրգերը սովորել է Տորոնտոյի համալսարանում[4]։

2008 թվականին Քրեյգը եղբոր հետ միասին ստեղծել է «Me to We» կազմակերպությունը, որի գործունեությունն ուղղված է սոցիալապես կարևոր նախագծերի իրականացմանը և էկոլոգիապես մաքուր ապրանքների քարոզչությանը[4]։ Այդ կազմակերպությունն իր եկամուտի կեսը զոհաբերում է «Ազատություն երեխաներին» կազմակերպությանը, իսկ մնացածը ներդնում է կազմակերպության բարգավաճմանը[4]։

2009 թվականին Քրեյգը MBA աստիճան է ստացել Յորքի համալսարանի Շուլիխի բիզնես դպրոցում (անգլ.՝ Schulich School of Business) և Հյուսիսարևմտյան համալսարանի Քելլոգի մենեջմենթի դպրոցում (անգլ.՝ Schulich School of Business)՝ երկակի ուսուցման ծրագրով։

2009-2012 թվականներին Քրեյգ Կիլբուրգերը եղել է Կանադայի «Scouts Canada» սկաուտական շարժման կազմակերպության վարչության անդամ[6]։

Քրեյգ Քիլբուրգերը մի քանի թերթերի սյունակագիր է։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի փետրվարի 20-ին գլխավոր նահանգապետը Քրեյգ Կիլբուրգերին պարգևատրել է Կանադայի բարձրագույն պետական քաղաքացիական մրցանակով՝ Կանադայի շքանշանով[1]։

Քրեյգն արժանացել է «Եղիսաբեթ թագուհու ադամանդե հոբելյանի մեդալի»[7]։

Քրեյգ Կիլբուրգերը մի քանի մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Նելսոն Մանդելայի մրցանակ մարդու իրավունքների համար (2006, անգլ.՝ The Nelson Mandela Human Rights Award)[8], Քրիստոսի համայնքի խաղաղության մրցանակ (2005 անգլ.՝ Community of Christ International Peace Award), Մանկական աշխարհ մրցանակ (2002 և 2012, անգլ.՝ World of Children Awards)[9][10], «Չորս ազատությունների» մրցանակ (1998 - Ազատություն վախից)[11] և այլն։

Քրեյգ Կիլբուրգերը համարվում է 13 համալսարանների պատվավոր դոկտոր[4], դրանցից են՝ Ալբերտայի համալսարան, Գուելֆի համալսարան[12], Յորքի համալսարան, Կառլտոնի համալսարան[13], Նիպիսինգի համալսարան, Տորոնտոյի համալսարան[4] և այլն։

2012 թվականի հոկտեմբերի 9-ին Միլթոնում (Օնտարիո, Կանադա) միջնակարգ դպրոցը անվանակոչվել է՝ ի պատիվ Քրեյգ Կիլբուրգերի (Craig Kielburger Secondary School

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազատություն երեխաներին» կազմակերպության աշխատանքներին մասնակցող Նատալի Փորտմանը Քրեյգ Կիլբուրգերի և նրա գործունեության մասին արտահայտվել է հետևյալ կերպ[14]

Նա 1995 թվականին սկսել է պայքարել աղքատ երկրների երեխաների իրավունքների համար, երբ նա ընդամենը 12 տարեկան էր։ Ընկերների հետ միասին Քրեյգը սկսել է հանդես գալ Աֆրիկայում և Ասիայում երեխաների աշխատանքի օգտագործման դեմ։ Այդ ժամանակից ի վեր՝ նրա աշխատանքը ձեռք է բերել համաշխարհային մասշտաբներ։ Ինձ դուր է գալիս, որ նրա գործողությունները միշտ մտածված են։ Օրինակ, եթե նա կառուցում է նոր դպրոց, անպայման մտահոգվում է այն մասին, որ երեխաները ապահովված լինեն ջրով և սննդով։ Եվ ճիշտ է, ի՞նչ գիտելիք նրանք կարող են ստանալ, եթե սնվելու բան չունեն։ Քրեյգը անձամբ վերահսկում է բոլոր նախագծերը։ Ես խոնարհվում եմ երեխաներին ցույց տալու նրա ցանկության առաջ, որ երեխաները նույնպես կարող են փոխել աշխարհը և երջանիկ լինել։ Դա հրաշալի է։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Free the Children (1998)
  • Me to We (Մարկ Կիլբուրգերի հետ միասին, 2004)
  • Take Action (Մարկ Կիլբուրգերի հետ միասին, 2002)
  • Take More Action (Մարկ Կիլբուրգերի հետ միասին, 2008)
  • Making of an Activist (Մարկ Կիլբուրգերի հետ միասին, 2007)
  • The World Needs Your Kid (Մարկ Կիլբուրգերի հետ միասին, 2009)
  • Global Voices: Volume 1 (Մարկ Կիլբուրգերի հետ միասին, 2010)
  • Lessons From A Street Kid (2011)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Payal Bhatnagar. Craig and Marc Kielburger: Two Canadian brothers inspiring others by example (англ.) (недоступная ссылка). Youth-Leader Magazine (April 2011). Дата обращения 30 апреля 2015. Архивировано 9 марта 2016 года.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Кен Робинсон. Найти своё призвание: Как открыть свои истинные таланты и наполнить жизнь смыслом. — Москва: Манн, Иванов и Фербер, 2014. — 368 с. — ISBN 5000570057, 9785000570050.
  3. 3,0 3,1 В Мэриленде дети используют свои навыки, чтобы помогать детям по всему миру. Посольство США (9 декабря 2008). Дата обращения 30 апреля 2015.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Craig Kielburger (англ.) (недоступная ссылка). Торонтский университет. Дата обращения 30 апреля 2015. Архивировано 1 июня 2015 года.
  5. 5,0 5,1 Josh Wingrove. Marc and Craig Kielburger's do-gooding social enterprise (англ.). The Globe and Mail (19 March 2010). Дата обращения 30 апреля 2015.
  6. Just how ‘kind’ are Canadians?, Toronto Star (April 8, 2013). Дата обращения 10 апреля 2013.
  7. «Diamond Jubilee Gala toasts exceptional Canadians». CBC. 2012 թ․ հունիսի 18. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
  8. The Nelson Mandela Human Rights Award http://www.cawcouncil4000.com/caw_nelson_mandela_human-rights-award.html Արխիվացված 2011-07-08 Wayback Machine
  9. World of Children Youth Award http://www.worldofchildren.org/honoree/craig-kielburger-youth/ Արխիվացված 2015-03-22 Wayback Machine
  10. World of Children 15th Anniversary Achievement Award http://www.worldofchildren.org/honoree/craig-kielburger/
  11. «Лауреаты Награды Четырех Свобод с 1990 года». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  12. U of G to Honour 'Global Citizens' During Thematic Convocation
  13. «Carleton University Awards Nine Outstanding Canadians with Honorary Degrees». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  14. Натали Портман и Dior. Elle (16 января 2013). Дата обращения 30 апреля 2015.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրեյգ Կիլբուրգեր» հոդվածին։