Քրեական ճանաչում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրեական ճանաչում դատավարությունում, քննչական գործողություն, որի նպատակն է վկային (տուժողին, կասկածյալին, մեղադրյալին) հնարավորություն տալ ներկայացվող անձանց (իրերի) մեջ հայտնաբերելու այն օբյեկտը, որը նա տեսել է քննությանը հետաքրքրող իրադրության կապակցությամբ։ ճանաչման լիարժեքությունն ապահովելու համար քննիչը նախօրոք քննում է ներկայացվող անձանց (իրերի) ճանաչողին արդեն հայտնի արտաքին հատկանիշների մասին։ Անձը ներկայացվում է ճանաչման նույն սեռի, իսկ հնարավորության դեպքում, ճանաչվողին արտաքին հատկանիշներով նման առնվազն երեք այլ անձանց հետ (դիակը ճանաչելիս այս կանոնը չի կիրառվում)։ Ճանաչում կատարվում է ընթերակաների ներկայությամբ։ Ճանաչման մասին կազմվում է արձանագրություն, որը դասվում է ապացույցների շարքը։ Ճանաչման կարգը սահմանված է քրեական դատավարության օրենսդրությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 64