Jump to content

Քվեաթերթիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2022 թվականի Լատվիայի խորհրդարանական ընտրություններում օգտագործված քվեաթերթիկների կույտ

Քվեաթերթիկ, քվեարկելու համար օգտագործվող միջոց, որը կարող է լինել ինչպես թուղթ, այնպես էլ այլ առարկա, օրինակ, փոքր գնդակ[1]։ Այն ի սկզբանե փոքր գնդակ էր (տես՝ սև գնդակ), որը 16-րդ դարում Իտալիայում օգտագործվում էր ընտրողների կողմից կայացված որոշումները գրանցելու համար[2]։ Յուրաքանչյուր ընտրող քվեարկում է մեկ քվեաթերթիկով, և քվեաթերթիկները միմյանց հետ չեն փոխանակվում: Ամենապարզ ընտրություններում քվեաթերթիկը կարող է լինել թղթի կտոր, որի վրա յուրաքանչյուր ընտրող գրում է թեկնածուի անունը, սակայն կառավարական ընտրություններում օգտագործվում են տպագիր քվեաթերթիկներ՝ քվեարկության գաղտնիությունը պաշտպանելու համար։ Ընտրողը իր քվեաթերթիկը գցում է ընտրատեղամասի տուփի մեջ։

Քվեաթերթիկ բառը հայերենում բարդածանցավոր բառ է՝ բաղկացած քվե և թերթ արմատներից և «իկ» ածանցից։ Անգլերեն անգլ.՝ ballot (քվեաթերթիկ) բառը ծագում է իտալերեն իտալ.՝ pallotta բառից, որը նշանակում է «փոքր գնդակ, որ օգտագործվում է քվեարկելիս»[3]։

Հին Հունաստանում մարդիկ խեցու կտորների վրա գրում էին նրանց անունները, ում ցանկանում էին վտարել քաղաքից։ Վտարելու գործընթացը հայտնի էր օստրակիզմ անվամբ, հետևաբար խեցու կտորները կոչվում էին «օստրակոններ»։

Թղթային քվեաթերթիկների առաջին օգտագործումը ընտրություններ անցկացնելու համար եղել է Հռոմում մ.թ.ա. 139 թվականին։ Հին Հնդկաստանում, մոտ 920 թվականին, Թամիլ Նադուում, գյուղական ժողովի ընտրությունների ժամանակ օգտագործվում էին արմավենու տերևներ: Թեկնածուների անուններով արմավենու տերևները դրվում էին կավե ամանի մեջ՝ հաշվարկելու համար: Սա կոչվում էր Կուդավոլայի համակարգ[4][5][6]։

Ամերիկայում թղթային քվեաթերթիկների առաջին օգտագործումը տեղի է ունեցել 1629 թվականին Մասաչուսեթսի ծոցի գաղութում՝ Սալեմի եկեղեցու համար հովիվ ընտրելու համար[7]։ Թղթե քվեաթերթիկները թղթի կտորներ էին, որոնք նշում էին և տրամադրում էին ընտրողները։

Մինչև գաղտնի քվեարկության ներդրումը, ամերիկյան քաղաքական կուսակցությունները կուսակցության կողմնակիցներին բաժանում էին իրենց թեկնածուների ցուցակով քվեաթերթիկներ, որոնք դրանք դնում էին քվեատուփերի մեջ։

«Ավստրալական քվեաթերթիկը» թղթի կտոր էր, որի վրա տպագրված էին բոլոր թեկնածուների և շրջանի բոլոր կուսակցությունների անունները։ Այն թույլ էր տալիս գաղտնի քվեարկություն անցկացնել[8]։

Քվեարկության համակարգերի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված ընտրություններում օգտագործվող քվեարկության համակարգի տեսակից, կարող են օգտագործվել տարբեր քվեաթերթիկներ։ Վարկանիշային քվեաթերթիկները թույլ են տալիս ընտրողներին դասակարգել թեկնածուներին նախապատվության կարգով, մինչդեռ մեծամասնության սկզբունքով ընտրական համակարգերի քվեաթերթիկները թույլ են տալիս ընտրողներին յուրաքանչյուր պաշտոնի համար ընտրել միայն մեկ թեկնածու։ Կուսակցական ցուցակներով համակարգերում ցուցակները կարող են լինել բաց կամ փակ։

Քվեաթերթիկների ձևավորումը կարող է օգնել կամ խոչընդոտել ընտրությունների հստակությանը: Վատ ձևավորումները հանգեցնում են շփոթության և պոտենցիալ քաոսի, եթե մեծ թվով ընտրողներ փչացնում կամ սխալ նշում են քվեաթերթիկը: ԱՄՆ-ում 2000 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ շրջանում կիրառված այսպես կոչված «թիթեռնիկ քվեաթերթիկը» (որը երկու կողմերից թեկնածուների ցուցակներ ուներ, իսկ մեջտեղում՝ մեկ շարքով անցքեր, և որը շատերը համեմատել են բավիղի հետ[9][10]) հանգեցրեց բազմաթիվ գանգատների՝ քվեաթերթիկների սխալ նշագրման վերաբերյալ)[11]։ Քվեաթերթիկը խոշոր տառերով էին պատրաստել, որ տարեցներն ավելի հեշտ կարդան, բայց դրա փոխարեն անունները խառնաշփոթ դասավորվեցին, և ամեն անցքի շուրջը երկու կողմից գծեր կային, ինչը շատերին շփոթեցրեց.[12]։ Շատերը կարծում են, որ հենց այդ «թիթեռ» քվեաթերթիկի պատճառով 2000-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեց Ջորջ Բուշ կրտսերը[13]։

Ֆինլանդիայի նախագահական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկը գցվում է քվեատուփի մեջ

Թղթային քվեարկության համակարգում ընտրողները կա՛մ իրենք են նշում դնում թերթիկի վրա, կա՛մ ընտրում են պատրաստի տպագրված թերթիկներից մեկը (ինչպես Ֆրանսիայում ու Իսրայելում)։ Շատ տեղերում քվեաթերթիկների վրա արդեն տպված են թեկնածուների անունները և հանրաքվեի հարցերը։ Բացառություն է կազմում Ճապոնիան, որը ընտրողներից պահանջում է քվեաթերթիկի վրա գրել թեկնածուների անունները[14]։

ԱՄՆ-ում բազմաթիվ ընտրական համակարգերում թույլատրվում է գրել թեկնածուների անունները: Ընտրական պաշտոնյաները ընտրատեղամասերի փակվելուց հետո ձեռքով հաշվում են ձայները և կարող են վերահաշվարկել դրանք վեճի դեպքում:

Օպտիկական սկաներով աշխատող համակարգում ընտրողները նշում են իրենց ընտրությունը՝ լրացնելով օվալ, սլաք կամ տուփիկ (ինչպես Կորեայում)՝ թերթիկի վրա իրենց ուզած տարբերակի կողքին։ Սա թեստերի ձևաթղթերի նման է։ Հաշմանդամներին կարող են տալ էլեկտրոնային սարքեր՝ նշումը հեշտացնելու համար։

Որպես այլընտրանք, ընտրողները կարող են ընտրել մեկ նախապես նշագրված քվեաթերթիկներից (նման է Իսրայելի և Ֆրանսիայի թղթային քվեաթերթիկների համակարգերին), որոնք այնուհետև սկանավորվում են օպտիկական սկաների միջոցով: Աղյուսակավորման մեքենաները հաշվում են քվեաթերթիկները կամ ընտրատեղամասերի փակվելուց հետո, կամ երբ ընտրողները քվեաթերթիկները մտցնում են սարքի մեջ, որի դեպքում արդյունքները հայտնի չեն լինում մինչև ընտրատեղամասերի փակվելը: Ընտրական հանձնաժողովի աշխատակիցները սովորաբար ձեռքով են հաշվում այն քվեաթերթիկները, որոնք մեքենան չի կարողանում կարդալ, կամ որոնց վրա գրված է թեկնածուի անունը։ Իսկ եթե վեճ կամ առարկություն առաջանա, նրանք կարող են ձեռքով վերահաշվել բոլոր քվեաթերթիկները

Դակված քարտեր օգտագործող համակարգերում ընտրողները ընտրում են՝ հեռացնելով կամ «դուրս հանելով» ծակված չադը յուրաքանչյուր ընտրության կողքին գտնվող քվեաթերթիկից, երբեմն այնպիսի պարզ գործիքներով, ինչպիսին է քորոցը, բայց սովորաբար քվեաթերթիկը նշելու սարքով, ինչպիսին է քվեահաշվիչը:

Քվեաթերթիկը կարող է պատրաստի լինել՝ վրան արդեն տպած թեկնածուների անուններով ու հանրաքվեի հարցերով։ Կամ էլ կարող է լինել դատարկ թերթիկ, որը դրվում է առանձին տպագրված ցուցակի տակ, որտեղ գրված են թեկնածուներն ու հանրաքվեի հարցերը։ Ընտրությունների ավարտից հետո քվեաթերթիկները հաշվում են հատուկ մեքենաների միջոցով։ Ընտրական հանձնաժողովի աշխատակիցները վեճի կամ առարկության դեպքում կարող են ձեռքով հաշվել քվեաթերթիկները։ Ծակվող քարտերով քվեարկության համակարգերը աստիճանաբար փոխարինվում են այլ համակարգերով, քանի որ դրանք ունեն սխալների բարձր ցուցանիշ. պատճառը ծակված անցքերից մնացորդային թղթի կտորների (չադերի) թերի անջատումն է, ինչպես նաև այն, որ այդ համակարգերը հարմար չեն հաշմանդամություն ունեցող ընտրողների համար

Այն երկրներում, որտեղ կիրառվում է մեխանիկական քվեարկության համակարգը, որը հաճախ անվանում են «քվեարկության մեքենա», ընտրողներն իրենց ընտրությունը կատարում են՝ քաշելով իրենց ուզած տարբերակի կողքի լծակը։ Լծակների կողքին տեղադրված է թեկնածուների, կուսակցությունների և հանրաքվեների տպագիր ցուցակը, որը ցույց է տալիս, թե որ լծակը որ տարբերակին է համապատասխանում։ Երբ ընտրողը քաշում է լծակը, այն շարժման մեջ է դնում մեքենայի ներսում գտնվող կցված փոխանցակը, որն էլ իր հերթին պտտում է հաշվիչ անիվը։ Յուրաքանչյուր հաշվիչ անիվ ցույց է տալիս մի թիվ, որը հենց այդ լծակով տրված ձայների քանակն է։ Ընտրատեղամասերի փակվելուց հետո ընտրական հանձնաժողովի աշխատակիցները ստուգում են անիվների ցուցմունքները և արձանագրում ընդհանուր արդյունքները։ Այս համակարգում թղթային քվեաթերթիկ չի օգտագործվում, բացառությամբ այն դեպքի, երբ ընտրողը ցանկանում է ձայն տալ գրավոր (ցուցակում չընդգրկված) թեկնածուի օգտին։ Մեխանիկական քվեարկության համակարգերը աստիճանաբար փոխարինվում են այլ համակարգերով, քանի որ դրանք հարմար չեն հաշմանդամություն ունեցող ընտրողների համար, չունեն թղթային քվեաթերթիկ (ինչը դժվարացնում է վերահաշվարկն ու ստուգումը), կամ էլ պարզապես հնացել են։

Էլեկտրոնային քվեարկության մեքենա, որն օգտագործվում է Բրազիլիայում

Այն երկրներում, որտեղ կիրառվում է էլեկտրոնային ուղղակի գրանցման քվեարկության համակարգը, ընտրողներն իրենց ընտրությունը կատարում են՝ սեղմելով թեկնածուների և հանրաքվեների տպագիր ցուցակի կողքին գտնվող կոճակը, կամ հպվելով թեկնածուի կամ հանրաքվեի վանդակին հպման էկրանով աշխատող ինտերֆեյսում, կամ (ինչպես Բրազիլիայում) մուտքագրելով այբբենական ծածկագրեր, որոնք համապատասխանում են թեկնածուներին կամ պաշտոններին։ Երբ ընտրողը կատարում է իր ընտրությունը, ուղղակի գրանցման համակարգը ստեղծում է էլեկտրոնային քվեաթերթիկ, որը պահպանվում է համակարգի հիշողության բաղադրիչներում։ Ընտրատեղամասերի փակվելուց հետո համակարգը հաշվում է ձայները և արդյունքները ներկայացնում ընտրական հանձնաժողովի աշխատակիցներին։ Ուղղակի գրանցման համակարգերից շատերը հագեցած են հաղորդակցման սարքով, որը ձայների արդյունքները փոխանցում է կենտրոնական հաշվիչ մեքենային։ Հպման էկրանով աշխատող այս համակարգերը նման են բանկոմատներին։

ԱՄՆ-ում ուղղակի գրանցման մեքենաների մեծ մասն այժմ տալիս է թղթային քվեաթերթիկ՝ ստուգման հնարավորությամբ, ինչը համարվում է ընտրությունների կազմակերպման լավագույն փորձը[15][16]։ Ընտրողը էկրանի վրա իր ընտրությունն անելուց հետո մեքենան տպում է թղթե քվեաթերթիկ, որի վրա գրված է լինում, թե ում կամ ինչի օգտին է ձայն տվել։ Ընտրողը աչքով ստուգում է, որ ամեն ինչ ճիշտ է, հետո այդ թերթիկը դնում է կնքված արկղի մեջ, որտեղ բոլոր թերթիկները հավաքվում են, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան ստուգել կամ վերահաշվել դրանք

2024 թվականի ԱՄՆ-ի համընդհանուր ընտրությունների դրությամբ՝ ընտրողների միայն 1.4 տոկոսն է օգտվել ուղղակի գրանցման մեքենաներից՝ առանց թղթային քվեաթերթիկների, որոնց թվում է ամբողջ Լուիզիանա նահանգը[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ballot». Merriam-Webster. Արխիվացված օրիգինալից 2012-11-13-ին. Վերցված է 2012-11-07-ին.
  2. «Ballot | Origin and meaning of ballot by Online Etymology Dictionary». Արխիվացված օրիգինալից 2020-06-28-ին. Վերցված է 2020-04-02-ին.
  3. «Ballot». Online Etymology Dictionary. Արխիվացված օրիգինալից 2015-06-03-ին. Վերցված է 2012-11-07-ին.
  4. «Panchayat Raj, Policy notes 2011-2012» (PDF). Rural development & panchayat raj department, TN Government, India. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. «Heritage in a park». The Hindu. Chennai, India. 2010 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 8-ին.
  6. «Handbook on Kongu archaeological treasures». The Hindu. Coimbatore, India. 2005 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին.
  7. Jones, Douglas W. Արխիվացված 2011-09-21 Wayback Machine. A Brief Illustrated History of Voting Արխիվացված 2011-09-21 Wayback MachineUniversity of Iowa Արխիվացված 2011-10-29 Wayback Machine Department of Computer Science .
  8. Oxford Handbook of Electoral Systems, p. 480
  9. Associated Press (2003-07-14). «State: Ballot display revives chads, chaos of bungled election». Saint Petersburg Times Online Tampa Bay. Արխիվացված օրիգինալից 2014-09-05-ին. Վերցված է 2014-10-26-ին.
  10. «Statement of Commissioner Victoria Wilson». Voting Irregularities in Florida During the 2000 Presidential Election, www.usccr.gov. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2014-10-26-ին.
  11. Dershowitz, Supreme Injustice: How the High Court Hijacked Election 2000, pp. 22–28. 9780195148275
  12. Cheng, Alicia (2020). This is What Democracy Looked Like. New York: Princeton Architectural Press. էջ 7. ISBN 9781616898878.
  13. «The Butterfly Did It: The Aberrant Vote for Buchanan in Palm Beach County, Florida». Stanford Graduate School of Business (անգլերեն). Վերցված է 2024-10-23-ին.
  14. «Understanding the Japanese Election System». www.ny.us.emb-japan.go.jp. Արխիվացված օրիգինալից 2022-08-08-ին. Վերցված է 2022-06-06-ին.
  15. «5 Proactive Steps to Foster Trust in Your Elections and Results» (PDF). National Association of Secretaries of State. 2023. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 10-ին.
  16. Kipp, Jacob (2018-05-09). «When Voting, Most of Us Leave a Paper Trail». The Center for Election Innovation & Research (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-10-10-ին.
  17. «Verifier». Verified Voting (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-10-10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվեաթերթիկ» հոդվածին։