Քվազիմոդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քվազիմոդո
Տեսակգեղարվեստական անձ և գրական հերոս
ՀեղինակՎիկտոր Հյուգո
ՍտեղծագործությունՓարիզի Աստվածամոր տաճարը
Ներկայացված էՓարիզի Աստվածամոր տաճարը
Սեռարական
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ծննդյան տարեթիվ1466
Մահվան տարեթիվ1482
Մահվան վայրՄոնֆոկոն, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1]
Գործունեությունժամկոչ
Մասնագիտությունbell-ringer և church bell ringer
 Quasimodo Վիքիպահեստում

Քվազիմոդո (լատին․՝ Quasimodo, բառացի՝ «ինչպես», «ասես»), Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի գլխավոր հերոսը։ Կվազիմոդոն Փարիզի Աստվածամոր տաճարի սապատավոր ժամկոչն է։ Կվազիմոդոն իր անունը ստացել է կաթոլիկական Ութերորդ Զատիկ տոնի անունից (լատին․՝ Quasimodo՝ Զատիկից հետո առաջին կիրակին), որն, իր հերթին, անվանվում էր ինտրոիտի առաջին բառերով՝ «Quasi modo geniti infantes, rationabile, sine dolo lac concupiscite ut in eo crescatis in salutem si gustastis dulcis Dominus»։

Գեղարվեստական կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվազիմոդոն ծնվել էր ֆիզիկական թերություններով։ Վիկտոր Հյուգոն գրում էր, որ նրա մարմինը թերի կառուցվածք ուներ՝ նա սապատավոր էր, կաղ և ուներ մեծ մսագունդ ձախ աչքին։ Պակետտե Շանտֆլերիին իր առաջնեկի փոխարեն գնչուները դրել էին Քվազիմոդոյին, և դժբախտ մայրը տեսելով Քվազիմոդոյին քիչ էր մնում խելագարվեր։ Տղային տանում են։ Հենց այդտեղ՝ Ռեյմսում նրան կնքեցին և ուղարկեցին Փարիզ, որտեղ նրան գտավ Փարիզի Աստվածամոր տաճարի հոգևորականը՝ քսանամյա Կլոդ Ֆրոլլոն, ով և Քվազիմոդո անվանեց նրան տոնի կապակցությամբ։

Երբ տղան դարձավ 14 տարեկան, Կլոդ Ֆրոլլոն տվեց նրան տաճարի ժամկոչի պաշտոնը, սակայն զանգերի բարձր ձայնի պատճառով պայթեցին Կվազիմոդոյի թմբկաթաղանթները և նա խլացավ։ Քվազիմոդոն ատում էր իր այլանդակությունը, բայց միաժամանակ բարի էր հոգով։ Նա պաշտում էր տաճարը, կառույցը նրա համար և՛ ընտանիք էր, և՛ տուն։ Քվազիմոդոն ամեն ինչում լսում էր իր խորթ հորը Կլոդ Ֆրոլլոյին։ Երբ վերջինս հրամայեց իր համար գողանալ Էսմերալդային, նա համաձայնվեց, սակայն նրան բռնեցին գիշերային հերթապահները։ Ավելի ուշ նրան դատապարտեցին, բայց քանի որ նրան քննում էր խուլ դատավոր, պատիժը ավելի խիստ եղավ, քան պետք է լիներ։ Նրան դատապարտեցին ճիպոտահարման, ինչպես նաև մի քանի ժամ գամեցին անարգման սյանը (քանի որ նա կոպտել էր դատավորին, վերջինիս կարծիքով)։ Նշանակելի էր այն, որ Կլոդ Ֆրոլլոն, երբ նկատեց Կվազիմոդոյին անարգման սյանը գամված, ձևացրեց, թե չի ճանաչում նրան։ Երբ Կվազիմոդոն ջուր խնդրեց, իսկ ամբոխը միայն ծիծաղում էր ի պատասխան, եկավ Էսմերալդան և ջուր տվեց դատապարտյալին։ Այդ պահին Կվազիմոդոն առաջին անգամ կյանքում լաց եղավ, և այդ պահից էլ նրա մեջ ծնվեցին աղջկա հանդեպ նուրբ զգացմունքներ։ Ավելի ուշ, երբ Էսմերալսային դատապարտեցին մահվան, նա փրկեց աղջկան, տանելով նրան տաճար և այդպես օգտվեց ապաստանի իրավունքից։ Սակայն գեղեցկուհին չպատասխանեց նրան փոխադարձաբար, որովհետև սապատավորը միայն վախ էր նրան ներշնչում։ Կվազիմոդոն նաև պաշտպանում էր Աստվածամոր տաճարը թափառականներից, չիմանալով որ նրանք եկել էին փրկելու Էսմերալդային։ Նկատելով, որ թափառականները նահանջում են, Կվազիմոդոն գնաց տեղեկացնելու Էսմերալդային, բայց նրան այնտեղ չգտավ։ Ավելի ուշ նա տաճարից տեսավ, ինչպես են կախում աղջկան։ Այդ պահին նա նաև նկատեց Կլոդ Ֆրոլլոյին, ով նույնպես նայում էր Էսմերալդային և նյարդային ծիծաղում։ Կվազիմոդոն նրա աչքերից հասկացավ, որ մեղավոր է աղջկա մահվան մեջ, և սպանեց խորթ հորը՝ հրելով նրան պատի վրայից։ Նա նայեց Կլոդ Ֆրոլլոյին, հետո Էսմերալդային բացականչեց․ «Սա այն ամենն էր, ինչ ես սիրում էի»։ Այդ ժամանակների ավանդույթների համաձայն՝ կախաղան բարձրացվողների մարմինները բերում էին մոնֆոկոն։ Այնտեղ բերեցին նաև Էսմերալդայի մարմինը։ Կվազիմոդոն մահացավ աղջկա մարմինը գրկած։ Գրքում ասվում է, որ երկու տարի անց Մանկաֆոնում պահակները գտան երկու կմախք, ըստ նկարագրի՝ Կվազիմոդոյի և Էսմերալդայի մարմինները։ Երբ փորձեցին անջատել մարմինները իրարից, տղամարդու կմախքը փոշիացավ։

Կվազիմոդոյի փոքրիկ արձանը կարելի է տեսնել տաճարի հյուսիսային տրանսեպտում։

Նախատիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի օգոստոսին Ադրիան Գլյուն, Թեյթի արխիվի աշխատակիցը, հայտարարեց, որ բրիտանացի քանդակագործ Հենրի Սիբսոնի, ով 1820-ական թվականներին աշխատում էր Փարիզի Աստվածամոր տաճարում, հիշողություններում նշվում է, որ այդ ժամանակ այնտեղ էր աշխատում մի սապատավոր ժամկոչ։ Փաստաթղթերը, որոնց հիման վրա արվել էր այդպիսի եզրակացություն, գտնվել էին Սիբսոնի Պենզանսի հին տան ձեռնահարկում 1999 թվականին, որից հետո տեղափոխվել էին արխիվ[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիկտոր Հյուգո․ «Փարիզի Աստվածամոր տաճարը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hugo V. Notre-Dame de Paris (ֆր.): 1482Azernashr, 1831. — 940512 p.
  2. «Real-life Quasimodo uncovered in Tate archives», Roya Nikkhah, The Daily Telegraph, 15 Aug 2010

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվազիմոդո» հոդվածին։