Քո շեմին
Քո շեմին ռուս.՝ У твоего порога | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | 1962 և 1964 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վասիլի Օրդինսկի |
Սցենարի հեղինակ | Սեմյոն Նագորնի |
Դերակատարներ | Նադեժդա Ֆեդոսովա |
Օպերատոր | Իգոր Սլաբնևիչ |
Երաժշտություն | Վենիամին Բասներ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 75 րոպե |
«Քո շեմին» (ռուս.՝ «У твоего порога»), խորհրդային սև-սպիտակ ֆիլմ Հայրենական մեծ պատերազմի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Վասիլի Օրդինսկին[1][2][3] 1962 թվականին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պատմում է 1941 թվականի աշնանը Մոսկվայի պաշտպանության դրվագների մասի։ Հակաօդային պաշտպանության զենիթային մարտկոցները օպերատիվ կարգով տեղափոխվել են Լոբնյայի շրջան՝ գերմանական տանկերի ճեղքումը կանխելու համար։ Հրանոթային հաշվարկներից մեկը դիրք է գրավել փլատակում՝ տնակի մոտ, որտեղ ապրում է երեք երեխա ունեցող մի կին։
Գեղարվեստական ֆիլմն ունի վավերագրական հիմք։ Լոբնյայում՝ զենիթայինների հերոսական պաշտպանության վայրում, զենիթային զենքի հուշարձան է կանգնեցվել[4]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Նադեժդա Ֆեդոսովա | մայր |
Պյոտր Լյուբեշկին | հայր |
Լիլյա Ձյուբա | Լիզա |
Բորիս Յուրչենկո | Միխայիլ Վասիլևիչ Պրոխորենկո |
Յուրի Գորոբեց | Պերեկալին |
Նիկոլայ Գրաբբե | վարորդ Միխայիլ Վասիլևիչ |
Ռոման Խոմյատով | Բերսենև |
Վիկտոր Ֆիլիպով | Եվսեյ Վասյուտա |
Իննա Վիխոդցևա | բուժքույր |
Յուրի Սմիռնով | տղա Սիբիրից |
Վալերի Պոգորելցև | Լեոնիդ Չեռնիշյով |
Ստանիսլավ Սոկոլով | լեյտենանտ |
Էրվին Կնաուսմյուլլեր | աշխարհազարային |
Գեորգի Մարտինյուկ | վիրավոր գնացքում (նորամուտը կինոյում) |
Վասիլի Օրդինսկի | սպայի էպիզոդիկ դեր |
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարիստ՝ Սեմյոն Նագորնի
- Ռեժիսոր՝ Վասիլի Օրդինսկի
- Կոմպոզիտոր՝ Վենիամին Բասներ
- Օպերատոր՝ Իգոր Սլաբնևիչ
- Նկարիչներ՝ Առնոլդ Վայսֆելդ և Բորիս Նեմեչեկ
Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սև և սպիտակ, հնչուն (մոնո)
- Պրեմիերան՝ 27 մարտի, 1963 թվական, Մոսկվա (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ վարձույթի առաջատարը (13,6 մլն հանդիսատես)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1964 - Սան Ֆրանցիսկոյի (ԱՄՆ) միջազգային կինոփառատոնի «Golden Gate» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Նադեժդա Ֆեդոսովա)[5]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմում նկարահանվել են PzKpfw IV, PzKpfw 38(t) իրական տանկեր և SdKfz 250 զրահամեքենա։ Չեխոսլովակիայի արտադրության PzKpfw 38(t) տանկը կարելի է տեսնել Կուբինկայի զրահատանկային սպառազինության և տեխնիկայի ռազմապատմական թանգարանի ցուցադրությունում։ 2003 թվականին մեքենան վերականգնվել է և ներկայում միակն է Ռուսաստանում (և աշխարհում երկուսից մեկը), որը ընթացքի մեջ է այդ մոդելի տանկերից[6]։
- Մարտական տեսարաններում՝ գերմանական տեխնիկայի վրա հրանոթով կրակոցների ժամանակ, նկարահանման հրապարակից կադրերը փոխարինվում են հրաձգարանում դերասանների փոխարեն իրական զինծառայողների մասնակցությամբ նկարահանված կադրերով, որտեղ իրական պայմաններում ցուցադրված է 85 մմ զենիթային թնդանոթի հրաձգությունը՝ բարելի հետընթացով և պարկուճի արտանետմամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Офицер литературы
- ↑ Битва за Москву
- ↑ У твоего порога
- ↑ «Гайк Авакович Шадунц у памятника своему орудию»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-07-ին։ Վերցված է 2011-09-07
- ↑ Awards for «U tvoyego poroga» (1964)
- ↑ «Военно-исторический Музей Бронетанкового Вооружения и Техники в Кубинке»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին։ Վերցված է 2007-08-26
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- История советского кино: 1917—1967. В 4-х томах. Том 4/ Под ред. Х. Абул-Касимовой. — М.: Искусство, 1968. — С. 104—105.
- Кино: Энциклопедический словарь/ Гл. ред. С. И. Юткевич. — М.: Сов. энциклопедия, 1986. — С. 311.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|