Քուֆթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox mets.png
Քուֆթա
Koofteh tabrizi.jpg
Իրաքյան Քուֆթա
Իրանական խոհանոց, Bengali cuisine? և Թուրքական խոհանոց
Տեսակսննդատեսակ
Ենթատեսակstuffed vegetable?
Առաջացման երկիրFlag of Iran.svg Իրան
Commons-logo.svg Kofta Վիքիպահեստում

Քուֆթա, հայկական մսային կերակուր։ Պատրաստում են հիմնականում տավարի թարմ մսից։ Միսը փայտե թակիչով ծեծում են սալաքարի վրա, խառնում սոխ, աղ, պղպեղ և այլ համեմունքներ, ձեռքով հարում մինչև համաձույլ զանգված դառնալը, պատրաստում խոշոր գնդիկներ, եփում են ջրում և ուտում յուղով կամ սոխառածով։ Առանձնապես հայտնի են Գավառի, Վարդենիսի և Էջմիածնի Քուֆթաները։

«Քուֆթա» բառը գալիս է պարսկերենից. kūfta կամ کوفتن նշանակում է «մանրացնել» կամ «մսե գնդիկներ»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alan S. Kaye, «Persian loanwords in English», English Today 20:20-24 (2004), doi:10.1017/S0266078404004043.