Jump to content

Քուրթիս Բլոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քուրթիս Բլոու
Kurtis Blow im Musiktheater Bad (Hannover, Germany), 2012-03-30
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունKurtis Walker
Նաև հայտնի է որպեսKurtis Blow
Ծնվել էօգոստոսի 9, 1959 (66 տարեկան)
New York City, U.S.[1]
Երկիր ԱՄՆ
ԺանրերHip hop
Մասնագիտություն
  • Rapper
  • songwriter
  • producer
  • DJ
  • minister
Գործիքներվոկալ
Գործունեություն1979–present
Լեյբլ
ԿրթությունNyack College?
 Kurtis Blow Վիքիպահեստում

Քուրթիս Ուոքեր (անգլ.՝ Kurtis Blow, օգոստոսի 9, 1959(1959-08-09)[2], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[3], առավել հայտնի իր բեմական Քուրթիս Բլոու անունով, ամերիկացի ռեփեր, երգահան և ձայնագրման պրոդյուսեր[4]։ Ուոքերը ռեփի առաջին կոմերցիոն հաջողություն ունեցած կատարողն է և առաջինը, ով պայմանագիր է ստորագրել խոշոր ձայնագրման ընկերության հետ[5]։ «The Breaks» երգը, որը նրա 1980 թվականի դեբյուտային ալբոմի սինգլն է, դարձել է ռեփ ժանրի առաջին ոսկե սերտիֆիկացված ձայնագրությունը։ Իր կարիերայի ընթացքում թողարկել է 17 ալբոմ։

Վաղ կյանք, կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոքերը մեծացել է Նյու Յորք քաղաքի Մանհեթենի Հարլեմ թաղամասում։ Նա սովորել է Նյու Յորքի «CCNY» և «Nyack» քոլեջներում՝ ուսումնասիրելով հաղորդակցություն/կինո։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին, երբ Բլոուն 20 տարեկան էր, դարձավ առաջին ռեփերը, ով պայմանագիր ստորագրեց խոշոր ձայնագրման ընկերության՝ «Mercury»-ի հետ, որը թողարկեց «Christmas Rappin'» սինգլը[6]։ Այն վաճառվեց ավելի քան 400,000 օրինակով՝ դառնալով առաջին կոմերցիոն հաջողություն ունեցող հիփ հոփ սինգլներից մեկը[7]։ Դրան հաջորդող սինգլը՝ «The Breaks», վաճառվեց ավելի քան 840,000 օրինակով[4]։ Հաջորդ 11 տարիների ընթացքում նա թողարկեց 10 ալբոմ։ Նրա առաջին ալբոմը «Kurtis Blow»-ն էր, իսկ երկրորդը՝ «Deuce», որը մտավ «R&B» ալբոմների լավագույն 40-յակը։ «Party Time» ալբոմը ներառում էր ռեփի և «Go-Go» երաժշտության խառնուրդ։ «Ego Trip» ալբոմը ներառում էր «8 Million Stories», «AJ Scratch» և «Basketball» հիթերը։ 1985 թվականին թողարկված «America» ալբոմը արժանացավ գնահատանքի՝ իր անվանական երգի տեսահոլովակով։ Այս ալբոմից «If I Ruled the World» երգը դարձավ թոփ 5 հիթ՝ «Billboard»-ի «Hot R&B/Hip-Hop» չարթում։ 1983 թվականին զբաղվել է պրոդյուսերական աշխատանքով[6]։

1980-ականների ընթացքում նա բնակվում էր Բրոնքսի «Co-op City» թաղամասում[8]։

Ստեղծագործություններից զատ, Բլոուն պատասխանատու է եղել «The Fat Boys» և «Run DMC» խմբերի հիթերի համար[4]։ «Run DMC»-ը իր կարիերան սկսել է՝ ներկայանալով որպես «Քուրթիս Բլոուի որդի»։ Համապրոդյուսեր Ֆիլիպ Ջոնսի և գործադիր պրոդյուսեր Դեքսթեր Սքոթ Քինգի հետ ստեղծել է «King Holiday» երգը՝ նշելու «Մարտին Լյութեր Քինգ Կրտսեր»-ի տոնը, որը ԱՄՆ-ի ազգային տոներից էր[9]։

Նա նաև հանդես է եկել որպես դերասան և երաժշտական համակարգող մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ Լեոն Քենեդիի «Knights of the City»-ն և Կրուշ Գրուվի «Hip Hop» ֆիլմը։ 1995 թվականին եղել է «Das Leben Amerikanischer Gangs» միջազգային ֆիլմի հաղորդավարն ու համապրոդյուսերը, որը կենտրոնացած էր արևմտյան ավազակախմբերի վրա։ Միրամաքսի «Rhyme and Reason» ֆիլմի հաղորդավարի և համապրոդյուսերի դերում Բլոուն խոսել է հիփ հոփի ներկայիս վիճակի մասին։ 1998 թվականին մասնակցել է «Rhino Records»-ի «The History of Rap» եռագրության թողարկմանը։

Բլոուն ակտիվորեն պայքարել է ռասիզմի դեմ։ Նա մասնակցել է «Artists United Against Apartheid»-ի «Sun City» ձայնագրությանը։ Համագործակցել է Ջեսսի Ջեքսոնի «Operation Push» և «National Rainbow Coalition» նախաձեռնություններին՝ Չիկագոյում, ինչպես նաև Ալ Շարփթոնի «Action Network» կազմակերպությանը՝ Նյու Յորքում։ 1995 թվականին աշխատել է ռադիոյում՝ «Southern California»-ի առաջատար «CHR․ Power 106» ռադիոկայանում։ Վարել է «The Old School Show»-ն՝ ներկայացնելով անցյալի հիթերը։ 2000-2004 թվականներին աշխատել է «Sirius Satellite Radio»-ի «Backspin» (Channel 46) դասական հիփ հոփի ալիքում։

1996 թվականից Քուրթիս Բլոուն ներկայացվել է «Rock and Roll Hall of Fame»-ի հիփ հոփ ցուցադրությունում։ Նույն թվականին ռեփեր Նասը թողարկել է իր «If I Ruled the World» երգը, որը Բլոուի ստեղծագործության իր տարբերակն էր և զբաղեցրել է 53-րդ տեղը «Billboard Hot 100» չարթում[3]։ Երգը հասավ կրկնակի պլատինե կարգավիճակի։ 1998 թվականին «Next» խումբը թողարկեց «Too Close» երգը, որտեղ օգտագործվել է «Christmas Rappin'»-ը՝ որպես երաժշտական նմուշ։

2014 թվականի դեկտեմբերին Բլոուն եղել է հատուկ հրավիրված հյուր՝ Նյու Ջերսիի կատարողական արվեստների կենտրոնում կայացած «The Hip Hop Nutcracker»-ի համաշխարհային պրեմիերայի ժամանակ։ Սա Չայկովսկու դասականի արդիականացված տարբերակն էր, որը մեծ գովասանքի արժանացավ։ Քուրթիս Բլուոն հանդես եկավ՝ բացելով շոուն։ Ներկայացումն այսօր էլ շարունակվում է՝ ունենալով 50-60 ամբողջությամբ վաճառված ներկայացումներ։

2016 թվականին Բլոուն միաձայն ընտրվեց Universal «Hip Hop Museum»-ի նախագահ։ Թանգարանը նախատեսվում էր բացել 2023 թվականին՝ Նյու Յորքի Բրոնքս թաղամասում[10]։ Նույն թվականին Բլոուն հիմնադրեց «The Bboy Committee»-ն։ Խմբի անդամներն են՝ Տրիքսի (Լորի Մայերս), Րիփ Ուոլես Դ, Դենսինգ Դագ (Դագլաս Կոլոն), DJ Քլարկ Քենթ (Թայրոն Սմիթ), Սմիթ եղբայրներ և այլոք[11]։

2016 թվականին Բլոուն հանդես է եկել «Hip-Hop Evolution» վավերագրական ֆիլմում, որը պատմում է հիփ հոփի էվոլյուցիայի մասին[12]։ Ֆիլմը, որը վարում էր կանադացի ռեփեր և հաղորդավար Շադը, ներկայացնում էր հիփ հոփ երաժշտության պատմությունը՝ բազմաթիվ հայտնի մշակութային գործիչների հարցազրույցների միջոցով։ Այն արտադրվել է Ռասել Փիթերսի, Սքոթ Մաքֆադենի, Սեմ Դանի և Նելսոն Ջորջի կողմից։ Ֆիլմը 2016 թվականին արժանացել է «Peabody Award»-ի և 2017 թվականին՝ «International Emmy Award »[13][14]։ Ֆիլմաշարը ցուցադրվել է «Netflix» հարթակում։

Սկավառակագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիո ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kurtis Blow (1980)[15]
  • Deuce (1981)[15]
  • Tough (1982)
  • Ego Trip (1984)[15]
  • America (1985)[15]
  • Kingdom Blow (1986)[15]
  • Back by Popular Demand (1988)[15]
  • Just Do it (2004)[15]
  • Father, Son & Holy Ghost (2009)[15]
Համագործակցային ալբոմներ
  • Just Do It with The Trinity (2004)
  • Father, Son & Holy Ghost with The Trinity (2009)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Steve Huey. «Kurtis Blow». AllMusic. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. filmportal.de — 2005.
  3. 1 2 Hess, Mickey (2009). Hip Hop in America: A Regional Guide. Santa Barbara (CA). էջեր 34–35. ISBN 9780313343216.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. 1 2 3 trong, Martin C. (2000). The Great Rock Discography (5th ed.). Edinburgh: Mojo Books. էջ 93. ISBN 1-84195-017-3.
  5. Walker, Deborah (2009 թ․ մարտի 4). «Kurtis Blow Speaks at Nyack Rockland March 6». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  6. 1 2 Huey, Steve. «Kurtis Blow – Biography». billboard.com. Rovi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. The Death of Rhythm & Blues. New York, NY: Pantheon Books. 1988. էջ 191. ISBN 0142004081. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  8. «On Da Come Up with Clap Cognac». HipHopRuckus.com. 2009 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 13-ին.
  9. {{Cite book |title=[[Encyclopedia of Popular Music |date=1997 |isbn=1-85227-745-9 |editor-link=Colin Larkin (writer) |edition=Concise |page=151}}
  10. «Kurtis Blow to chair Hip Hop Museum». tv3.ie. 2017 թ․ հունվարի 31. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  11. «1st Generations Bboys on MSNBC». tv3.ie. 2019 թ․ հունվարի 30. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  12. «"Hip Hop Evolution" Documentary Arrives On Netflix». HipHopDX. 2016 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  13. «Hip-Hop Evolution». www.peabodyawards.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  14. «Canadian documentary series Hip-Hop Evolution wins International Emmy Award | The Star». thestar.com (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  15. 1 2 3 4 5 6 7 8 «Kurtis Blow Songs, Albums, Reviews, Bio & More...». AllMusic (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քուրթիս Բլոու» հոդվածին։