Քուրդիկ Մամիկոնյան (9-րդ դար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Քուրդիկ Մամիկոնյան
Բագրևանդի իշխան
մոտ 810 - 852
Նախորդող Քուրդիկ Մամիկոնյան
 
Ծննդյան օր 8-րդ դար
Վախճանի օր 852
Վախճանի վայր Կարին, Կարին, Բարձր Հայք, Արմինիա կուսակալություն
Դինաստիա Մամիկոնյաններ
Քաղաքացիություն Արմինիա կուսակալություն
Հայր Դավիթ Մամիկոնյան
Զավակներ Գրիգոր Մամիկոնյան և Սմբատ Մամիկոնյան

Քուրդիկ Մամիկոնյան (8-րդ դար - 852, Կարին, Կարին, Բարձր Հայք, Արմինիա կուսակալություն), հայ նախարար Արմինիա կուսակալությունում, Այրարատ աշխարհի Բագրևանդ գավառի իշխան (810-852), Դավիթ Մամիկոնյանի որդին, Գրիգոր և Սմբատ Մամիկոնյանների հայրը, Մամիկոնյանների նախարարական տոհմից[1][2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ Քուրդիկ Մամիկոնյանը Դավիթ Մամիկոնյանի որդին է[5][6]։ Բագրևանդի իշխան է դարձել մեկ այլ Քուրդիկ Մամիկոնյանից[7][8] հետո, որը հավանաբար նրա հորեղբայրն էր[4]։

852 թվականին, արաբական զորավար Բուղայի դեպի Արմինիա կուսակալություն կատարած արշավանքի ժամանակ՝ Կարինում նրա ձեռքն են ընկնում Քուրդիկը և նրա որդիները՝ Գրիգորը և Սմբատը։ Քուրդիկը գլխատվում է, իսկ նրա որդիները ուղարկվում են Ասորիք[1][2][3]։ Քուրդիկի գլխատումից հետո Բագրևանդ գավառը անցնում է Բագրատունիներին[4][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, Գ. ժա, ժբ.
  2. 2,0 2,1 «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», Սամուել Անեցի, 91․
  3. 3,0 3,1 «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց, որք կան ի հին տօնացուցի եկեղեցւոյ Հայաստանեայց», Մկրտիչ Ավգերյան, Վենետիկ։ Սուրբ Ղազար, 1815, հատոր Բ, էջ 267.
  4. 4,0 4,1 4,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 222․
  5. Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle : Tables généalogiques et chronologiques, Rome, 1990, p. 329-337 et 346-349.
  6. Christian Settipani, Continuité des élites à Byzance durant les siècles obscurs. Les princes caucasiens et l'Empire du vie au ixe siècle, Paris, de Boccard, 2006, 634 p. [détail des éditions] (ISBN 978-2-7018-0226-8), p. 131-310, « Les Mamikonian ».
  7. «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, Կ․Պոլիս, հատոր Ա, 920․
  8. «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց, որք կան ի հին տօնացուցի եկեղեցւոյ Հայաստանեայց», Մկրտիչ Ավգերյան, Վենետիկ։ Սուրբ Ղազար, 1815, հատոր Դ, էջ 295.
  9. «Կամսարականները «Տեարք Շիրակայ եւ Արշարունեաց». պատմական ուսումնասիրություն», Սահակ Կոգյան, Վիեննա, 1926, էջ 39․