Քվոմե Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քուոմի Բրաունից)
Քվոմե Բրաուն
Kwame Brown cropped.jpg
Ակումբ
Դիրքը Կենտրոնական
Համար
Ի ծնե տրված անունը Kwame James Brown
Քվոմե Ջեյմս Բրաուն
Ծննդյան ամսաթիվ մարտի 10, 1982 (1982-03-10) (32 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չարլզտոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 211 սմ
Քաշ 122 կգ
Դպրոց Գլինի ակադեմիա
(Բրունսվիք, Ջորջիա)
Դրաֆթի տարի 2001 / ռաունդ՝ 1-ին / ընտր.՝ 1
Դրաֆթ ակումբ Վաշինգթոն Վիզարդս
Կարիերայի պատմություն Ամերիկայի Միացյալ ՆահանգներՎաշինգտոն Վիզարդս (2001–2005)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (2005–2008)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Գրիզլիս (2008)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴետրոյթ Փիստոնս (2008–2010)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՇառլոթ Բոբքեթս (2010–2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳոլդեն սթեյթ Ուորիորս (2011–2012)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Սեվնթի Սիքսերս (2012–2013)
Մրցանակներ
  • Ջորջիա նահանգի Միստր Բասկետբոլ (2001)

Քվոմե Ջեյմս Բրաուն (անգլ.` Kwame James Brown, մարտի 10, 1982թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով վերջին անգամ հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս» ակումբում` որպես կենտրոնական։ Բրաունը NBA մուտք է գործել 2001 թվականի դրաֆթի առաջին իսկ ընտրությամբ` դառնալով լիգայի պատմության առաջին #1 ընտրությամբ ընտրված նորեկը, ով զորակոչվում է ուղիղ ավագ դպրոցից։ 1-ին ընտրության իրավունքով Բրաունին ընտրելը եղել էր ակումբի այն ժամանակվա բաժնետեր Մայքլ Ջորդանի որոշումը։ Ինչևէ, Բրաունը չի արդարացնում իր վրա դրված սպասելիքները և կարիերայի ընթացքում ի վիճակի չի լինում ցուցաբերել այն խաղը, որը ցանկանում էր տեսնել «Վիզարդսի» նախագահական կազմը։ Հանդես է եկել նաև «Լոս Անջելես Լեյքերսի», «Մեմֆիս Գրիզլիսի», «Դետրոյթ Փիստոնսի», «Շառլոթ Բոբքեթսի» և «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կազմում։

Ըստ տարբեր սպորտային վերլուծաբանների և պարբերականների՝ Բրաունը բոլոր ժամանակների վատագույն դրաֆթային ձախողումն է:

Արտաքին հղումներ[խմբագրել]