Քունքա-ծնոտային հոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քունքա-ծնոտային հոդ, համակցված հոդ, որը կազմվում է ստորին ծնոտի հոդագլխիկով և քունքոսկրի հոդափոսիկով։

Հոդին մասնակցում է նաև հոդաթմբիկը, որը կարևոր նշանակություն ունի շարժումների մեխանիզմի մեջ։ Հոդի խոռոչում գտնվող աճառային սկավառակը հոդախոռոչը բաժանում է վերին և ստորին ենթաբաժինների։ Հոդն ամրացված է մի շարք ամուր կապաններով և ծամիչ մկաններով։ Հոդում կատարվում են բազմապիսի շարժումներ՝ ծնոտի շարժում վեր և վար, սահում առաջ և ետ, ինչպես նաև կողմնային շարժումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 502 CC-BY-SA-icon-80x15.png