Քունգ ֆու Պանդա։ Տոնական թողարկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քունգ ֆու Պանդա։ Տոնական թողարկում
անգլ.՝ Kung Fu Panda Holiday
Տեսակհեռուստաֆիլմ
Ժանրսուրբծննդյան ֆիլմ, ընտանեկան ֆիլմ, կինոկատակերգություն և ուսյա
ՌեժիսորՏիմ Ջոնսոն
ՍցենարիստՋոնատան Էյբել, Գլենն Բերգեր
ՀնչյունավորումՋեք Բլեք
(Սերգեյ Բուրունով),
Դասթին Հոֆման
(Ալեքսանդր Խոդչենկով),
Անժելինա Ջոլի
(Ալիսա Գրեբենշիկովա),
Ջեկի Չան
(Դիոմիդ Վինոգրադով),
Սեթ Ռոգեն
(Դենիս Բեսպալի),
Լյուսի Լյու
(Աննա Սեմենովիչ),
Դևիդ Կրոսս
(Ալեքսանդ Գավրիլին),
Ջեկ Մակբրայեր
(Վսեվոլոդ Կուզնեցով)
ՊրոդյուսերՋոնատան Էյբել
ԵրաժշտությունՀենրի Ջեքման
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզուանգլերեն
Ընկերություն«DreamWorks Animation»
ԴիստրիբյուտորNBCUniversal Syndication Studios, Նեթֆլիքս և Paramount Pictures
Տևողություն21 րոպե
ՍիկվելՔունգ ֆու Պանդա 2
Թվական2010

«Քունգ ֆու Պանդա։ Տոնական թողարկում» (անգլ.՝ Kung Fu Panda Holiday Special), կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ, որը ստեղծվել է DreamWorks Animation արտադրության կողմից 2010 թվականին։ Մուլտֆիլմը նկարվել է Մարկ Օսբորնի և Ջոն Ստիվենսոնի կողմից։

Մուլտֆիլմի գործողությունները ծավալվում են մեր օրերում, Չինաստանում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սկզբում, ծագող արևի ֆոնին, դուրս է գալիս Պոն։ Նա ասում է. «Իմ սուրը քո սրի դեմ, չարագործ։ Եկել է թագավորի արցունքների վերջը։», և կիսում է հսկա մանուշակագույն սոխը։ Հետո ասում է. «Ես կտրեցի սոխը, հայրիկ»։ Ճիշտ այսպես նա կտրտում է մնացած բանջարեղենը։ Երբ ապուրը պատրաստ է, նա փոխանցում է այն հաճախորդին՝ նապաստակին։ Նապաստակը փորձում է այն և ասում. «Ինչ համեղ է»։ Այդ ժամանակ հանկարծ հայտնվում է Տայ Լունգը։ Նա հարձակվում է Պոյի վրա և փորձում է ուտել նրան։ Պոյի հայրը ասում է Տայ Լունգին. «Սպասիր, խնդրում եմ, մի կեր իմ որդուն, ավելի լավ է փորձիր համեղ արիշտայով ապուրը»։ Կողքով թրջում է նապաստակը, ասելով. «Ինչ համեղ է»։ Տայ Լունգը դնում է Պոյին իր երախի մեջ, բայց նա մեծանում է, հարձակվում է Տայ Լունգի վրա և հաղթում նրան։ Հետո Պոն ասում է հորը. «Կներես հայրիկ, բայց չարը չի հանգստանում տոներին», և հեռանում է։ Հայրը փորձում է համոզել որդուն չգնալ, բայց այդ պահին կաթսայից դուրս է գալիս վիշապը և բռնում նրան։

Իրականում այս ամենը Պոյի հայրը տեսնում էր իր երազում։ Նրանք իջնում են ներքև, որպեսզի նախապատրաստվեն տոնին։ Ամենավերին դարակոմ Պոն գտնում է չինական լապտեր, որը պատրաստել էր դեռ մանուկ հասակում։ Այդ ժամանակ գալիս է վարպետ Շիֆուն։ Նա պատմում է Պոյին Ձմեռային խնջույքի մասին, և ասում է, որ Պոն պետք է ընդունի բոլոր հյուրերին։ Նրանք դուրս են գալիս փողոց։ Նրանց վազելով մոտենում է խոզը և ասում. «Վիշապի մարտիկ, արագ, կամրջի վրա ավազակներ են»։ Երբ Պոն հասնում է կամրջին Հնգյակն արդեն այնտեղ է լինում։ Պոն միաժամանակ պատմում է նրանց Ձմեռային խնջույքի մասին և կռվում ավազակների հետ։ Պոն և Շիֆուն գնում են պալատ, որպեսզի ընտրեն խոհարարին և հանձնեն նրան մրցանակը, Ոսկե Գդալը։ Պոն չի հասցնում համտեսել ուտելիքը, երբ պահակները տանում են մրցույթի առաջին մասնակցին՝ նապաստակին, Վո Հոպ անունով։ Պոն հարցնում է, թե ինչու տարան նապաստակին, և նրան պատասխանում են, որ նա է խնջույքի տերը, և որ նրա ամեն շարժումն ունի իր իմաստը։ Պահակները հասկացել են այդ շարժումը որպես Կուն-շուի նշան, որը մերժման նշանն է։ Արդյունքում խոհարարը անարգված է իր գյուղի բնակիչների հետ միասին։ Հետո ցույց են տալիս, թե ինչպես են թիկնապահները տանում նապաստակին իրենց գյուղ, քանդում Մեծ Չինական պատը և դուրս հանում գյուղի տարածքը նրա սահմաններից։ Հետո ցույց են տալիս, թե ինչպես է նապաստակի գյուղի վրա հարձակվում բազմաթևանի վիշապը։ Պոն ասում է, որ ընդամենը բարևում էր կապիկին։ Պոն որոշում է բոլոր խոհարարներին տալ բացասական պատասխան, իսկ Ոսկե Գդալը հանձնել հորը։ Բայց հայրը հրաժարվում է ուտելիք պարտրաստել քունգ ֆու վարպետների համար, քանի որ նա չի կարող թողնել իր հաճախորդներին։ Պոն վերադառնում է խոհանոց։ Հանկարծ հայտնվում է առաջին խոհարարը։ Պոն առաջարկում է նրան, խոհարարություն անել Ձմեռային խնջույքի ժամանակ, բայց նապաստակը հրաժարվում է, ասելով, որ եկել է Պոյի հետ կռվելու։ Նա սկսում է հարվածել Պոյին բամբուկե գդալով, բայց Պոն չի պատրաստվում կռվել։ Նա բռնում է նապաստակին ականջներից, դնում կաթսայի մեջ և ծածկում կափարիչով։ Պոն կանչում է Հնգյակին, որպեսզի նրանք օգնեն սեղանը գցել, իսկ ինքը խոհարարի հետ գնում է խոհանոց։ Վերջապես ամեն ինչ պատրաստ է և վարպետները հավաքվել են սեղանի շուրջ։ Շիֆուն խնդրում է Պոյին կարդալ Վարպետների հավատի ներածական խոսքերը, բայց դրա փոխարեն նա ասում է, որ բոլոր վարպետները լավն են, որ այսօր նա իր հոր հետ միշտ ապուր է պատրաստում ամբողջ գյուղի համար և հեռանում է։ Տանը նա ապուր է պատրաստում և հրավիրում բոլորին իրենց տուն։ Հանկարծ Պոյի մոտ հայտնվում է առաջին խոհարարը։ Պոն հանձնում է նրան Ոսկե Գդալը։ Հետո ցույց է տրված, թե ինչպես են թիկնապահները նորից քանդում Մեծ Չինական պատը և գյուղը վերադարձնում Չինաստանի սահմաններ։ Շիֆուն քայլում է փողոցով և կանգ է առնում Պոյի տան մոտ։ Պոն հրավիրում է Շիֆուին սեղանի մոտ, բայց նա հրաժարվում է ասելով, որ այս տոնը ընտանեկան տոն է և չի ցանկանում անհանգստացնել նրան, բայց Պոն կարողանում է համոզել նրան։ Ֆիլմի վերջում ցույց են տալիս Պոյի պատրաստած չինական լապտերը։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոս Կենդանի Օրիգինալ Ռուսերեն հնչյունավորում
Վարպետ Պո Մեծ պանդա Ջեք Բլեք Սերգեյ Բուրունով
Խոհարար Վո Հոպ Նապաստակ Ջեք Մակբրայեր Վսեվոլոդ Կուզնեցով
Վագրուհի Հարավ-չինական վագր Անժելինա Ջոլի Ալիսա Գրեբենշիկովա
Վարպետ Շիֆու Փոքր պանդա Դասթին Հոֆման Ալեքսանդր Խոդչենկով
Վարպետ կապիկ կապիկ Ջեկի Չան Դիոմիդ Վինոգրադով
Վարպետ աղոթարար Աղոթարար Սեթ Ռոգեն Դենիս Բեսպալի
Վարպետ Իժ իժ Լյուսի Լյու Աննա Սեմենովիչ
Արագիլ Ճապոնական արագիլ Դևիդ Կրոսս Ալեքսանդ Գավրիլին
Պարոն Պինգ Սագ Ջեյմս Հոնգ Օլեգ Ֆորոստենկո

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]