Քուինսբորո կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քուինսբորո կամուրջի մուտքը և Ռուզվելտ կղզի տանող ճոպանուղին:

Քուինսբորո կամուրջ (անգլ.՝ Queensboro Bridge), կամ 59-րդ փողոցի կամուրջ (անգլ.՝ 59th Street Bridge) բարձակային կառուցվածքով կամուրջ, որ անցնում է Նյու Յորքի Արևելյան գետի վրայով: Անցնելով Ռուզվելտ կղզու վրայով, կապում է Լոնգ Այլենդ Սիթի շրջանը Մենհեթենի հետ: Քուինսբորո կամուրջը համարվում է ամենահյուսիսայինը այն բոլոր չորսի մեջ, որոնք անցնում են Արևելյան գետի վրայով: Նրան անվանում են նաև 59-րդ փողոցի կամուրջ, քանի որ այն կապում է 59-րդ և 60-րդ փողոցները:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան կամրջից

Կամուրջի կառուցման մասին լուրջ պլանները, թե կամուրջը պիտի կապի Մենհեթեն և Լոնգ Այլենդ Սիթի շրջանները, առաջին անգամ հայտնվեցին 1838 թվականին: Կառուցման ֆինանսվորման համար առաջին փորձը կատարվեց 1867 թվականին, բայց նրանց ջանքերը ապարդյուն էին, քանի որ 1890-ականներին ընկերությունը սննկացավ: 1903 թվականին սկսեցին նախագծել կամուրջներ՝ Գուստավ Լինդենտալի գլխավորությամբ (1902 թվականին նա ընտրվել էր գլխավեր վարչության պետ), համագործակցելով Ուիլյամսբուրգ կամուրջի նախագծղների՝ Լեֆֆերտ Լ. Բակի և Հենրի Հորնբոստելի հետ:

Շուտով սկսվեց շինարարությունը, որը տևեց մինչև 1909 թվականը՝ աշխատողների վրդովմունքի պատճառով (նույնիսկ փորձ է կատարվել պայթեցնել մի կամրջամաս): Կամուրջը բացվեց 1909 թվականի մարտի 30-ին[1]: Այն խլել է 18 մլն դոլար և 50 մարդկային կյանք: Հունիսի 12-ին տեղի ունեցավ հանդիսավոր բացման արարողությունը[2]: Այն ժամանակ կամուրջը կորվում էր «Կամուրջ՝ անցնող Բլեքուել կղզու վրայով», իսկ հետագայում կղզին վերանվանվեց Ռուզվելտ[3]: 1930-1955 թվականների ընթացքում կար Բարեկեցության կղզի (այդպես էր կոչվում կղզին) թեք վերելքող լարավոր երթուղի՝ ավտոմեքենաների և ուղևորների համար: Դա վերացվել է 1970 թվականին[4]: Մենհեթենի և Ռուզվելտ կղզու միջև հեռավորությունը ամենաերկարն էր Հյուսիսային Ամերիկայում, մինչև որ այդ ռեկորդը 1917 թվականին չգերազանցեց Կվեբեկի կամուրջը: Կամուրջի հարյուրամյակին այն գրանցվեց ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային ցուցակում:

Բնութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուինսբորո կամուրջը կրկնակի բարձակ ունեցող կամուրջ է, քանի որ ունի երկու բարձակով կամրջամաս՝ Ռուզվելտ կղզու ամեն կողքին մեկ կամրջամաս: Կամուրջը միջանկյալ հենարան չունի, այդ պատճառով բարձակը ամեն կողմից հասնում է մինչև կամուրջի կեսը: Նրա հինգ կամրջամասերի երկարությունները հետևյալներն են.

  • Մենհեթենից կղզի - 360 մետր (1182 ֆունտ)
  • Կղզու վերևում - 192 մետր (630 ֆունտ)
  • Կղզուց մինչև Քուինս - 300 մետր (984 ֆունտ)
  • Կողմնային կամրջամասի երկարություն - 143 և 140 մետր (469 և 459 ֆունտ)
  • Ամրացումներ միջև ամբողջական երկարություն - 1135 մետր (3724 ֆունտ)
  • Ամբողջական երկարություն, ներառյալ մուտքերը - 2270 մետր (7449 ֆունտ)

Մենհեթենի և Ռուզվելտ կղզու միջև երկարությունը ամենաերկարն էր Հյուսիսային Ամերիկայում, մինչև որ այդ ռեկորդը 1917 թվականին[5] չգերազանցեց Կվեբեկի կամուրջը: Կամուրջն ունի երկու մակարդակ: Սկզբնային վերին մակարդակը պարունակում է երկու հետիոտնային նշագիծ և երկու ցամաքային երթուղի, իսկ ներքինը՝ չորս երթևեկության գոտի: Մեքենաներից կամուրջն անցնելու համար գումար չի գանձվում:

Կամուրջը մեր օրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հիմնարար վերանորոգումը սկսվել է 1987 թվականին և մինչև հիմա շարունակվում է: Վերանորոգման համար արդեն օգտագործվել է ավելի քան 300 մլն դոլար: Վերևում կամուրջը ունի չորս երթևեկության գոտի: Ներքին մակարդակը ունի վեց գոտի. ներսի չորսը՝ ավտոմոբիլների համար է, արտաքին երկուսը՝ ավտոմոբիլների կամ հետիոտների ու հեծանիվների համար: 2000 թվականի[6] սեպտեմբերին հյուսիսային արտաքին խճուղին վերաառուցվել էր հետիոտների և հեծանիվների համար: 2009 թվականի մարտին Նյու Յորքի կամուրջների հանձնաժողովը հովանավորեց միջոցառում՝ նվիրված կամուրջի 100-ամյա գործունեությանը[7]:

Կամուրջով անցնում է Նյու Յորքի ամենամյա մարաթոնի երթուղին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Queensboro Bridge Opens to Traffic»։ The New York Times։ March 31, 1909։ էջ 2։ Վերցված է 2010-02-20 
  2. «300,000 See Queens Linked to Old City»։ The New York Times։ June 13, 1909։ էջ 1։ Վերցված է 2010-02-20 
  3. Barron James (March 29, 2009)։ «To Fans, Queensboro Bridge Is a Steel Swan, Not an ‘Ugly Duckling’»։ The New York Times։ էջ A22։ Վերցված է 2009-03-29 
  4. «Transportation»։ Roosevelt Island Operating Corporation։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 2010-07-10 
  5. «Queensboro Bridge»։ ASCE Metropolitan Section։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 2010-02-20 
  6. «Queensboro Bridge Rehabilitation Program»։ New York City Department of Transportation։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-29-ին։ Վերցված է 2010-03-13 
  7. «Queensboro Bridge Centennial Celebration Events and Exhibits»։ NYC Bridge Centennial Commission։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 2010-02-20