Jump to content

Քորնիշ Ռեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քորնիշ Ռեքս
Տեսակկատվի ցեղատեսակ
Ենթադասկատու

Քորնիշ Ռեքս (անգլ.՝ Cornish Rex), տնային կատուների ցեղատեսակ: Առաջացել է Կոռնուոլում՝ Մեծ Բրիտանիայում: Ունի միայն ենթամաշկային մազածածկույթ[1], մինչդեռ կատվի ցեղատեսակների մեծ մասն իրենց մորթու մեջ ունի երեք տարբեր տեսակի մազեր՝ արտաքին մազածածկույթ կամ «պահապան մազեր», միջին մազածածկույթ, և աղվամազեր կամ ենթամաշկային մազածածկույթ, որը շատ բարակ է և ունի մոտ 1 սմ երկարություն։ Որոշ առանձնյակներ հակված են մազաթափության, կարող են ճաղատանալ մարմնի տարբեր հատվածներում կամ ձեռք բերել շատ բարակ մազածածկույթ: Նրանց մազերի գանգրությունը պայմանավորված է Դևոն Ռեքս ցեղատեսակից տարբերվող մուտացիայով և գենով:

Քորնիշ Ռեքսի մազածածկույթը չափազանց նուրբ է և գանգուր[2]: Այդ նուրբ մազածածկույթով պայմանավորված՝ նրանք լավագույնս հարմարվում են տաք և չոր պայմաններում ապրելուն, քանի որ զգայուն են ցածր ջերմաստիճանների նկատմամբ։

Ցեղատեսակը երբեմն անվանում են կատուների Գրեյհաունդ՝ շնորհիվ նրբակազմ տեսքի և ցեղատեսակին բնորոշ արագընթաց վազքի[3]։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն «Կատվասերների կառավարման խորհուրդ»-ի (GCCF) ստանդարտի՝ Քորնիշ Ռեքսի գույնն այդքան էլ էական չէ[2], հետևաբար կատուն կարող է լինել ցանկացած գույնի[4]։

Բացի յուրահատուկ մազածածկույթից, Քորնիշ Ռեքսը առանձնանում է իր «արտասահմանյան տիպով», նրբակազմ ոտքերով և պոչով, օվալաձև աչքերով և սեպաձև գլխով[2]։ Քորնիշ Ռեքսի ականջները մեծ են, ունեն կլորավուն ծայրեր և խեցու ձև։ Աչքերը միջին չափի են և կարող են լինել տարբեր գույների։ Մարմինը նրբակազմ է և մկանուտ՝ փոքր թաթերով[2]։

2013 թվականին հետազոտողները բացահայտել են Քորնիշ Ռեքս ցեղատեսակի մուտացիան։ Գենոմի լայնածավալ վերլուծություններ են կատարվել Քորնիշ Ռեքս ցեղատեսակի և 11 ֆենոտիպորեն տարբեր ցեղատեսակների ու երկու պատահական բուծված պոպուլյացիաների շրջանում։ Պարզվել է, որ A1 քրոմոսոմի վրա լիզոֆոսֆատիդային թթվի ռեցեպտոր 6-ը (LPAR6) ունի 4 զույգ նուկլեոտիդների զույգ դելեցիա։ Սա ռեցեպտորում առաջացնում է վաղաժամ «անհեթեթութան մուտացիա», որը բացակայում է բոլոր ուղիղ մազածածկույթով կատուների մոտ։ LPAR6-ը կոդավորում է ռեցեպտորը, որով պայմանավորվում է մազածածկույթի կառուցվածքային ամբողջականությունը։ Մարդկանց մոտ LPAR6 մուտացիաները հանգեցնում են էկտոդերմալ դիսպլազիայի մի ձևի, որը բնութագրվում է բրդանման մազերի ֆենոտիպով[5][6]։

Քորնիշ Ռեքսը գենետիկական մուտացիայի արդյունքում ձևավորված ցեղատեսակ է։ Այն առաջացել է 1950-ականներին Մեծ Բրիտանիայի Կոռնուոլ քաղաքի մի ֆերմայում ծնված ձագերից[7]։ Ձագերից մեկը՝ մարմնագույն արու կալիբանկերը, ունեցել է չափազանց անսովոր, նուրբ և գանգուր մազածածկույթ։ Նա առաջին Քորնիշ Ռեքսն է։ Այնուհետև տերը կալիբանկերին խաչասերել է նրա մոր հետ և ստացել է ևս 2 գանգրամազ ձագ։ Արուն՝ Պոլդհուն, ունեցել է Լամորնա Քոուվ անունով էգ ձագ, որը հետագայում տեղափոխվել է Ամերիկա և խաչասերվել սիամական կատվի հետ՝ ցեղատեսակին հաղորդելով երկար ճկուն պոչեր և մեծ ականջներ։

Դևոն Ռեքսը արտաքին տեսքով նման է Քորնիշ Ռեքսին, սակայն ունի արտաքին մազածածկույթ և թափվող մազեր։ Դևոն Ռեքսի մուտացիան տարբերվում է Քորնիշ Ռեքսի մուտացիայից նրանով, որ Դևոնն ունի կարճ արտաքին մազածածկույթ, մինչդեռ Քորնիշ Ռեքսն ունի միայն ենթամաշկային մազածածկույթ[8]։

Սպիտակ Քորնիշ Ռեքսը կողքից

Հիպոալերգենություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած տարածված կարծիքի՝ Քորնիշ Ռեքսի կարճ մազերը նրան չեն դարձնում ոչալերգեն կամ հիպոալերգեն։ Կատուներից առաջացող ալերգիկ ռեակցիաները ոչ թե մազերի երկարության հետ են կապված, այլ գլիկոպրոտեինի, որը հայտնի է որպես Fel d 1, և արտադրվում է մաշկի ճարպագեղձերում, թքում և մեզում[9]։ Կատուներից ալերգիա ունեցող մարդկանց մեծ մասի ալերգիայի պատճառը կատվի թքի և թեփի մեջ առկա այդ սպիտակուցն է։ Երբ կատուն մաքրում է իր մազածածկույթը, թուքը չորանում է և վերածվում փոշու, որը մարդիկ ներշնչում են։ Այնուամենայնիվ, լայնորեն տարածված կարծիք կա, որ Քորնիշ Ռեքս կատուները ավելի թույլ կամ քիչ ալերգիկ ռեակցիա են առաջացնում[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Drummey, Kristen (20 July 2022). «What to Know About a Cornish Rex». WebMD (անգլերեն). Վերցված է 2023-08-15-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Cornish Rex Standard» (PDF). Governing Council of the Cat Fancy. Վերցված է 20 February 2024-ին.
  3. Animal Planet television series: "Cats 101" episode:"Colorpoint Shorthair".
  4. «Cornish Rex». Governing Council of the Cat Fancy. Վերցված է 20 February 2024-ին.
  5. Gandolfi, Barbara; Alhaddad, Hasan; Affolter, Verena K.; Brockman, Jeffrey; Haggstrom, Jens; Joslin, Shannon E. K.; Koehne, Amanda L.; Mullikin, James C. & Outerbridge, Catherine A. (27 June 2013). «To the Root of the Curl: A Signature of a Recent Selective Sweep Identifies a Mutation That Defines the Cornish Rex Cat Breed». PLoS ONE. 8 (6): e67105. Bibcode:2013PLoSO...867105G. doi:10.1371/journal.pone.0067105. ISSN 1932-6203. PMC 3694948. PMID 23826204.
  6. LeRoy, Michelle L.; Senter, David A.; Kim, Dae Young; Gandolfi, Barbara; Middleton, John R.; Trainor, Karen E.; Bouhan, Delia M. & Lyons, Leslie A. (7 June 2016). «Clinical and Histologic Description of Lykoi Cat Hair Coat and Skin». Japanese Journal of Veterinary Dermatology. 22 (3): 179–191. doi:10.2736/jjvd.22.179.
  7. «A New Look In Cats». The Observer. 31 January 1965. էջեր 4–5.
  8. Robinson, R. (1971-12-01). «The rex mutants of the domestic cat». Genetica (անգլերեն). 42 (4): 466–468. doi:10.1007/BF00122078. ISSN 1573-6857.
  9. Sparkes, Andrew H. (January 2022). «Human allergy to cats: A review for veterinarians on prevalence, causes, symptoms and control». Journal of Feline Medicine and Surgery. 24 (1): 31–42. doi:10.1177/1098612X211036793. ISSN 1532-2750. PMC 8721530. PMID 34622710.
  10. Drummey, Kristen (20 July 2022). «What to Know About a Cornish Rex». WebMD (անգլերեն). Վերցված է 2023-08-15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Cornish Rex Club of Canada - Քորնիշ Ռեքս կատուների ասոցիացիա, որը զբաղվում է Կանադայում ցեղատեսակի պահպանությամբ: