Քորթնի Բարնեթ
Քորթնի Բարնեթ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Courtney Barnett |
Ի ծնե անուն | անգլ.՝ Courtney Melba Barnett |
Ծնվել է | նոյեմբերի 3, 1987[1] (36 տարեկան) Northern Beaches, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա կամ Սիդնեյ, Ավստրալիա[2] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք, ինդի ռոք և փսիխոդելիկ ռոք |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգչուհի, կիթառահար, երաժշտական մենեջեր, երաժշտական պրոդյուսեր և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Mom + Pop Music?, Marathon Artists?, Milk! Records? և Matador Records? |
Կրթություն | Pittwater High School? և St Michael's Collegiate School? |
Պարգևներ | |
Կայք | courtneybarnett.com.au |
![]() |
Քորթնի Մելբա Բարնեթ[3] (անգլ.՝ Courtney Melba Barnett, նոյեմբերի 3, 1987[1], Northern Beaches, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա և Սիդնեյ, Ավստրալիա[2][4]), ավստրալիացի երգչուհի, կիթառահար և հեղինակ-կատարող Մելբուրնից։ Հայտնի է իր հասարակ տեքստերով և հանգիստ երգեցողությամբ[5]։ 2013 թվականի հոկտեմբերին գրավել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի երաժշտական հասարակության ուշադրությունը[6]՝ ելույթ ունենալով «CMJ Music Marathon» շոուի ժամանակ։ Rolling Stone երաժշտական ամսագիրը[7] և The New York Times թերթը[8] Բարնեթի մասին արտահայտվել են՝ որպես աչքի ընկնող կատարողի։
2015 թվականի մարտին թողարկվել է Քորթնիի դեբյուտային լիաֆորմատ ալբոմը՝ «Sometimes I Sit and Think, and Sometimes I Just Sit»։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2010-2011 թվականներին Բարնեթը որպես երկրորդ կիթառահար նվագել է մելբուրնյան «Rapid Transit» խմբի կազմում։ Կոլեկտիվը ձայնագրել է համանուն ալբոմ, որը թողարկվել է կոմպակտ ձայներիզ ձևաչափով։
2011-2013 թվականների միջև ընկած ժամանակահատվածում եղել է «Immigrant Union» քանթրի խմբի անդամ, որը ստեղծել են Բրենթ Դեբերը («The Dandy Warhols») և Բոբ Հարոուն։ Վոկալիստի պարտականությունների հետ միասին Բարնեթը նվագել է սլայդ կիթառ նախագծի երկրորդ «Anyway» ստուդիական ալբոմում։ Ավելի ուշ Դեբերը նվագել է Քորթնիի դեբյուտային մինի ալբոմում[9]։
2012 թվականին Բարնեթը բացել է իր սեփական լեյբլը՝ «Milk! Records» և թողարկել այնտեղ իր դեբյուտային «I’ve Got a Friend called Emily Ferris» մինի ալբոմը, որն արժանացել է Ավստրալիայի երաժշտական քննադատների դրական արձագանքին։
2013 թվականին Բարնեթը նվագել է Ջեն Կլոխերի «In Blood Memory» դեբյուտային ալբոմում, որը նույնպես թողարկվել է «Milk! Records» լեյբլով։
2013 թվականին «How to Carve a Carrot into a Rose» երկրորդ մինի ալբոմի թողարկմամբ Բարնեթը ստացել է համաշխարհային ճանաչում։ Pitchfork Media ամսագիրն այս մինի ալբոմի «Avant Gardener» սինգլն անվանել է «2013 թվականի լավագույն նոր երգ»[10]։
Ավելի ուշ երկու մինի ալբոմները միավորվել են «The Double EP: A Sea of Split Peas» կրկնակի ալբոմում, որի միջազգային թողարկումը կայացել է 2013 թվականի մայիսի 20-ին «House Anxiety/Marathon Artists» լեյբլով[11]։ «Stereogum» երաժշտական բլոգն այն անվանել է «շաբաթվա ալբոմ»[12]։ Այդ հավաքածուի «History Eraser» սինգլը առաջադրվել է «APRA Awards» մրցանակի[13]։
2014 թվականի սեպտեմբերին «Milk! Records» լեյբլը թողարկել է« A Pair of Pears (with Shadows)» հավաքածուն։ Տվյալ մինի ալբոմը ներառել է «Pickles from the Jar» երգը, որն ավստրալիական «Triple J's Hottest 100 for 2014» հիթ-շքերթում զբաղեցրել է 51-րդ տեղը[14]։
2015 թվականի հունվարի 30-ին Բարնեթը մանրամասն տեղեկություններ է հայտնել նոր լիաֆորմատ ալբոմի մասին, որը ձայնագրել էր դեռևս օգոստոս ամսին և որը ներառում էր «Pedestrian at Best» և «Depreston» սինգլները։ Երկու երգերի համար էլ երաժշտական տեսահոլովակներ են նկարահանվել։ «Pedestrian at Best» երգի տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են Ջեն Կլոխերն ու Դեյվի Լեյնը։ Քորթնիի «Sometimes I Sit and Think, and Sometimes I Just Sit» դեբյուտային ստուդիական ալբոմը թողարկվել է 2015 թվականի մարտի 23[15], ինչը ուղեկցվել է ամերիկյան հյուրախաղերով[16]։
Ավստրալիական «The Drones» խմբի անդամ Դեն Լասքոմբը հաճախ է նվագել Քորթնիի համերգներին և աչքի է ընկել «How to Carve a Carrot into a Rose» երգում ու «Sometimes I Sit and Think, and Sometimes I Just Sit» ալբոմում՝ միաժամանակ դառնալով վերջինիս համապրոդյուսերը։ Լասկքմբի բացակայության ժամանակ խումբը հանդես է գալիս որպես տրիո, իսկ կիթառահարի պարտականություններն իր վրա է վերցնում Բարնեթը։ 2015 թվականի հյուրախաղերի ժամանակ Բերնեթը իր ֆեյսբուքյան էջում խումբն անվանել է «CB3»։
Նվագակցող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այժմյան կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Նախկին մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը] |
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել և մեծացել է Սիդնեյում։ Երբ եղել է 16 տարեկան, նրա ընտանիքը Սիդնեյից տեղափոխվել է Հոբարթ, որտեղ նա սովորել է Արվեստների թասմանյան դպրոցում[17]։ Մեծանալով ամերիկյան խմբերի ազդեցության տակ՝ նա իր համար բացահայտել է ավստրալիացի կատարողներ Դարեն Հենլոնին և Դենա Քելիին, որոնցից ոգեշնչվելով սկսել է երգեր գրել[18]։ Նա բացահայտ լեսբուհի է։ Այժմ ապրում է Մելբուրնում իր զույգի՝ Ջեն Կլխերի հետ։ Նրանք միասին են սկսած 2011 թվականից[19]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Թողարկման պատմություն | Դիրքը չարտերում | |||||
---|---|---|---|---|---|---|---|
AUS [20] |
IRE [21] |
NLD [22] |
NZ [23] |
UK [24] |
US [25] | ||
Sometimes I Sit and Think, and Sometimes I Just Sit |
|
4 | 28 | 26 | 19 | 16 | 20 |
Մինի ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Ձևաչափ | Թողարկման ամսաթիվ | Լեյբլ |
2012 | I’ve Got a Friend Called Emily Ferris | CD/Digital | 2011 թվականի ապրիլի 2 | Milk! Records |
2013 | How to Carve a Carrot into a Rose | CD/Digital | 2013 հոկտեմբերի 15 | Milk! Records |
2013 | The Double EP: A Sea of Split Peas | 12" vinyl CD/Digital |
2013 մայիսի 20 | Milk! Records Marathon Artists House Anxiety Mom + Pop Music |
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Avant Gardener» - Milk!/Marathon Artists/V2 (2013 թվականի մարտի 19)[26]
- «History Eraser» - Milk!/Marathon Artists/V2 (2013 թվականի հոկտեմբերի 14)[27]
- «Pedestrian at Best» - Milk!/Marathon Artists/V2 (2015 թվականի փետրվարի 16)[28]
- «Dead Fox» - Milk!/Marathon Artists/V2 (2015 թվականի մայիսի 11)[29]
- «Nobody Really Cares If You Don’t Go To The Party» - Milk!/Marathon Artists/V2 (2015 թվականի օգոստոսի 7)[30]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Czech National Authority Database
- ↑ 3,0 3,1 «Courtney Barnett on What Makes Her Different»։ That Music Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 21 September 2015
- ↑ «SXSW: Indie ‘it’ girl Courtney Barnett is bracing for the backlash»։ Thestar.com։ 2015-03-18։ Վերցված է 2015-03-26
- ↑ Greene Jayson (1 October 2013)։ «Rising: Courtney Barnett»։ Pitchfork։ Վերցված է 26 October 2013
- ↑ Newstead Al (4 October 2013)։ «It's An Aussie Invasion, Local Artists Making Waves Overseas»։ Tonedeaf։ Վերցված է 26 October 2013
- ↑ Hermes Will (22 October 2013)։ «CMJ 2013's 10 Best Discoveries: Courtney Barnett»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 26 October 2013-ին։ Վերցված է 26 October 2013
- ↑ Pareles Jon (20 October 2013)։ «Marathon of the Formulaic and Eclectic: At the CMJ Music Marathon, Perky Bands and Less So»։ The New York Times։ Վերցված է 26 October 2013
- ↑ Boulton Martin (11 May 2012)։ «City just fine and Dandy»։ The Age։ Վերցված է 1 June 2014
- ↑ «The Top 100 Tracks of 2013»։ Pitchfork Media։ Արխիվացված է օրիգինալից 17 March 2015-ին։ Վերցված է 18 March 2015
- ↑ Henriques-Gomes Luke (22 October 2013)։ «Courtney Barnett Talks Shadow Electric, Her Double EP, & Accidentally Making It Overseas»։ Tonedeaf։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-26-ին։ Վերցված է 26 October 2013
- ↑ Breihan Tom (15 October 2013)։ «Album of the Week: Courtney Barnett The Double EP: A Sea Of Split Peas»։ Stereogum։ Վերցված է 26 October 2013
- ↑ «Avant Gardener»։ Records։ 1 May 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-05-ին։ Վերցված է 18 March 2015
- ↑ «Triple J: Hottest 100 2014»։ Australian Broadcasting Corporation։ Վերցված է 18 March 2015
- ↑ Wilson Martin։ «Courtney Barnett Shares Video & Album Details»։ Overblown։ Արխիվացված է օրիգինալից 14 February 2015-ին։ Վերցված է 3 March 2015
- ↑ Terry Josh (2015-02-04)։ «Courtney Barnett announces US tour dates»։ Consequenceofsound.net։ Վերցված է 2015-05-22
- ↑ Young Kane (28 April 2014)։ «Ex Hobart rocker Courtney Barnett wows US crowds on The Tonight Show»։ The Mercury։ Արխիվացված է օրիգինալից 26 June 2015-ին։ Վերցված է 29 April 2014
- ↑ «Rising: Courtney Barnett | Features»։ Pitchfork.com։ 2013-10-01։ Վերցված է 2015-07-03
- ↑ «How Courtney Barnett's Thoughts Became 2015's Sharpest Debut author= Jonah Weiner»։ Rolling Stone։ 1 April 2015։ Արխիվացված է օրիգինալից 17 October 2017-ին։ Վերցված է 26 June 2015
- ↑ «Discography Courtney Barnett»։ australian-charts.com. Hung Medien։ Վերցված է 27 March 2015
- ↑ «TOP 100 ARTIST ALBUM, WEEK ENDING 26 March 2015»։ GFK Trach Chart։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 8 April 2015
- ↑ «Discography Courtney Barnett»։ dutch-charts.com. Hung Medien։ Վերցված է 8 April 2015
- ↑ Hung Steffen։ «Discography Courtney Barnett»։ New Zealand Charts Portal. Hung Medien։ Վերցված է 27 March 2015
- ↑ Charts Official։ «Courtney Barnett»։ Official Charts Company։ Վերցված է 31 March 2015
- ↑ «Courtney Barnett Chart History» (select "Billboard 200" link)։ RIAA (English)։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից November 11, 2014-ին։ Վերցված է January 17, 2015
- ↑ «Avant Gardener» (select "YouTube" link)։ YouTube։ Վերցված է October 1, 2013
- ↑ «History Eraser» (select "YouTube" link)։ YouTube։ Վերցված է October 21, 2012
- ↑ «Pedestrian at Best» (select "YouTube" link)։ YouTube։ Վերցված է January 29, 2015
- ↑ «Dead Fox» (select "YouTube" link)։ YouTube։ Վերցված է May 11, 2015
- ↑ «Nobody Really Cares If You Don't Go To The Party» (select "YouTube" link)։ YouTube։ Վերցված է August 20, 2015
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քորթնի Բարնեթ կատեգորիայում։ |