Քոջաթեփե մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քոջաթեփե մզկիթ
թուրք.՝ Kocatepe Camii
Kocatepe Mosque Ankara.jpg
Տեսակմզկիթ
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ՎարչատարածքԱնկարա
Կառուցման սկիզբ1967
Կառուցման ավարտ1987
Ճյուղ/ավանդույթսուննի ջումա մզկիթ
Կարգավիճակգործող մզկիթ
Ճարտարապետություն
ՃարտարապետVedat Dalokay?
Ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Գմբեթ1 գլխավոր գմբեթ և 4 կիսագմբեթներ
Արտաքին գմբեթի
բարձրություն
48,5
Արտաքին գմբեթի
տրամագիծ
25,5
Մինարեթներ4
Մինարեթի բարձրություն88
Կոորդինատներ: 39°55′1.0119371179608e-07″ հս․ լ. 32°51′38.000000101591″ ավ. ե. / 39.9166666666947733688175504° հս․. լ. 32.86055555558377250° ավ. ե. / 39.9166666666947733688175504; 32.86055555558377250

Քոջաթեփե մզկիթ (թուրք.՝ Kocatepe Camii), Անկարայի ամենամեծ մզկիթը[1]: Համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը: Գտնվում է Անկարայի համանուն թաղամասում՝ քաղաքի պատմական հատվածից դեպի հարավ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզկիթի կառուցումը սկսվել է 1967 թվականին: Ճարտարապետ Վեդաթ Դալոքայի նախնական նախագծով նախատեսվում էր կառուցել ժամանակակից մզկիթ, սակայն հետո քաղաքային իշխանությունները վերանայեցին իրենց որոշումը և նախապատվությունը տվեցին ճարտարապետ Հյուսրեվ Թայլայի դասական ոճի նախագծին: Մզկիթի կառուցումը տևել է ավելի քան 20 տարի և ավարտվել 1987 թվականին: Քոջաթեփե մզկիթը ունի չորս մինարեթներ և մեծ գմբեթ՝ բնորոշ օսմանյան ճարտարապետական ոճի մնացած մզկիթներին: Գլխավոր գմբեթի բարձրությունը կազմում է 48,5 մ, իսկ տրամագիծը՝ 25,5 մ: Մինարեթների բարձրությունը, որոնք զարդարված են ոսկեզօծ կիսալուսիններ, կազմում է 88 մետր: Մզկիթի ընդհանուր տարածքը կազմում է 4288 մ²:

Մզկիթը ներսից զարդարված է ապակենախշերով և ոսկե թիթեղիկներով, հախճապակե մեծ ջահերով, դեկորատիվ սալիկներով: Հատակը պատված է մարմարով: Մզկիթի կենտրոնում գտնվում է Մասջիդ ան Նաբավի մզկիթի մոդելը, որը գտնվում է Մեդինայում: Մոդելը 1993 թվականին Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելին նվիրել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդը:

Ստորգետնյա տարածքներում տեղակայված են սրճարաններ և քաղաքի ամենամեծ սուպերմարկետներից մեկը, որի վարձավճարը վճարվում է մզկիթի բյուջեից:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]