Քոուչինգ
Քոուչինգ, զարգացման մի ձև, որի ընթացքում փորձառու մասնագետը, որը կոչվում է քոուչ, աջակցում է ուսանողին կամ հաճախորդին որոշակի անձնական կամ մասնագիտական նպատակին հասնելու համար՝ տրամադրելով ուսուցում և ուղղորդում: Ուսանողին երբեմն անվանում են քուչի: Երբեմն քոուչինգը կարող է նշանակել ոչ ֆորմալ հարաբերություններ երկու մարդկանց միջև, որոնցից մեկը ավելի մեծ փորձ և կարողություն ունի, քան մյուսը և առաջարկում է խորհուրդներ և ցուցումներ, երբ վերջինս սովորում է: Բայց քոուչինգը տարբերվում է մենթորությունից նրանով, որ կենտրոնանում է հատուկ առաջադրանքների կամ նպատակների վրա, ի տարբերություն ավելի ընդհանուր նպատակների կամ ընդհանուր զարգացման[1][2][3]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քոուչինգ» (անգլ․՝ coaching) բառը ծագել է 16-րդ դարում և սկզբնապես վերաբերել է տրանսպորտային միջոցին, մասնավորապես՝ ձիերով քաշվող կառքին։ Այն առաջացել է հունգարերեն kocsi բառից, որը նշանակում էր կառք՝ Կոչ գյուղից, այն հայտնի է եղել բարձրորակ կառքեր արտադրելով։ Ժամանակի ընթացքում «քոուչինգ» տերմինը տառացի տրանսպորտային համատեքստից անցել է դեպի փոխաբերական իմաստ՝ ներկայացնելով անհատների անձնական և մասնագիտական զարգացման ուղղորդման և աջակցման գործընթացը։
«Քոուչ» տերմինի առաջին օգտագործումը հրահանգչի կամ մարզիչի հետ կապված առաջացել է մոտ 1830 թվականին Օքսֆորդի համալսարանի ժարգոնում՝ նկատի ունենալով այն դասավանդողին, ով ուսանողին «առաջնորդում» է քննության ժամանակ[4]։ Այսպիսով, «քոուչինգ» բառը նշանակում է գործընթաց, որն օգտագործվում է մարդկանց մի մակարդակից դեպի մյուսն ուղղորդելուն: Այս տերմինն առաջին անգամ օգտագործվել է սպորտային կոնտեքստում 1861 թվականին[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկական քոուչերը հայտնի են դարձել՝ պատրաստելով մաթեմատիկական Տրիպոսում (1780-ից 1909 թվականներին) մրցող վրենգլերների[5]։ Այս մի քանի օր տևող մրցույթը փորձարկում էր մաթեմատիկական խնդիրների լավ մշակված լուծումները[5]։
Քոուչինգի զարգացման վրա ազդել են գործունեության բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ մեծահասակների կրթությունը[6],1960-ականների «Մարդկային Ներուժի Շարժումը»[7], մեծ խմբերի իրազեկման վերապատրաստման (LGAT) խմբերը[8] (ինչպիսին է 1971 թվականին հիմնադրված Էրհարդի սեմինարների վերապատրաստումը), առաջնորդության ուսումնասիրությունները, անձնային զարգացումը և հոգեբանության տարբեր ենթաոլորտները[9]։ Սիդնեյի համալսարանը 2000 թվականի հունվարին առաջարկել է աշխարհում առաջին քոուչինգի հոգեբանության ուսումնական միավորը[10], իսկ հաջորդ տարիներին հիմնադրվել են քոուչինգի հոգեբանության տարբեր ակադեմիական ասոցիացիաներ և ակադեմիական ամսագրեր:
Կիրառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոուչինգը կիրառվում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սպորտը, կատարողական արվեստը (երգիչները ստանում են վոկալ մենթորներ), դերասանությունը (դրամայի և դիալեկտոլոգիայի քոուչերներ), բիզնեսը, կրթությունը, առողջապահությունը, հարաբերությունները (օրինակ՝ ծանոթությունների քոուչեր), վնասվածքների բուժումը (մտքի, մարմնի, հոգու քոուչերներ) և մտածելակերպը (օրինակ՝ դրական մտածողության քոուչները)։
Քոուչերը կարող են օգտագործել մի շարք հաղորդակցման հմտություններ (ինչպիսիք են հայտարարությունների նպատակային կրկնությունը, լսելու ունակությունը, հարցեր տալը, պարզաբանելը և այլն), որպեսզի կարողանան օգնել հաճախորդներին փոխել իրենց տեսակետները և դրանով իսկ գտնել տարբեր մոտեցումներ իրենց նպատակներին հասնելու համար[11]։ Այդ հմտությունները կարող են օգտագործվել քոուչինգի գրեթե բոլոր տեսակներում։ Այս իմաստով, քոուչինգը «մետապրոֆեսիայի» ձև է, որը կարող է կիրառվել հաճախորդներին աջակցելու համար ցանկացած մարդկային ջանքերում՝ սկսած նրանց առողջական խնդիրներից, անձնական, մասնագիտական, մարզական, սոցիալական, ընտանեկան, քաղաքական, հոգևոր ասպեկտներից և այլն: Քոուչինգի որոշ տեսակներ կարող են համընկնել[9]։ Քոուչինգի որոշ տեսակներ կարող են համընկնել[12]։
Ուշադրության պակասի և հիպերակտիվության խանգարում (ՈՒՊՀԽ)
[խմբագրել | խմբագրել կոդը]ՈՒՊՀԽ քոուչինգի հասկացությունը ներկայացվել է 1994 թվականին հոգեբույժներ Էդվարդ Մ. Հալոուելի և Ջոն Ջ. Ռեյթիի կողմից «Շեղում դեպի ցրվածություն» գրքում[13]։ ՈՒՊՀԽ քոուչինգը կյանքի քոուչինգի մասնագիտացված տեսակ է, որն օգտագործում է հատուկ մշակված տեխնիկաներ՝ օգնելու ուշադրության պակասի և հիպերակտիվության խանգարում ունեցող անձանց՝ մեղմելով գործադիր ֆունկցիայի պակացի ազդեցությունը, որը տարածված խանգարում է ՈՒՊՀԽ ունեցող մարդկանց շրջանում[14]։ Քոուչերն կարրող են աշխատել հաճախորդների հետ՝ օգնելով նրանց ավելի լավ կառավարել ժամանակը, կազմակերպել, նպատակներ սահմանել և ավարտին հասցնել նախագծերը[15]։ Բացի հաճախորդներին օգնելու, որպեսզի կարողանան հասկանալ ՈՒՊՀԽ-ի ազդեցությունը իրենց կյանքի վրա, քոուչերը կարող են օգնել նրանց մշակել «շրջանցման» ռազմավարություններ՝ հատուկ մարտահրավերների դիմակայելու համար, և բացահայտել ու օգտագործել անհատական ուժեղ կողմերը։ Քոուչերը նաև կարող են օգնել հաճախորդներին ավելի լավ պատկերացում կազմել այն մասին, թե որոնք են ողջամիտ ակնկալիքները իրենց համար որպես անհատներ, քանի որ ՈՒՊՀԽ «ուղեղային լարանցում» ունեցող մարդիկ հաճախ կարծես թե արտաքին «հայելիների» կարիք ունեն ինքնաճանաչման համար՝ չնայած իրենց խանգարմանը[16]։
Բիզնես և կատարողականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիզնես քոուչինգը մարդկային ռեսուրսների զարգացման տեսակ է՝ ուղղված ղեկավարներին, կառաչական թիմերին, անձնակազմին և առաջնորդությանը[17]։ Այն տրամադրում է դրական աջակցություն, հետադարձ կապ և խորհրդատվություն անհատական կամ խմբային հիմունքներով՝ բարելավելու անձնական արդյունավետությունը բիզնես միջավայրում, հաճախ կենտրոնանալով վարքագծային փոփոխությունների վրա, օրինակ՝ հոգեչափման կամ 360 աստիճանի հետադարձ կապի միջոցով[18]։ Բիզնես քոուչինգը հաճախ կարող է անվանվել նաև գործադիր քոուչինգ, կորպորատիվ քոուչինգ կամ առաջնորդության քոուչինգ։ Քոուչերն օգնում են իրենց հաճախորդներին առաջ շարժվել դեպի կոնկրետ մասնագիտական նպատակներ։ Այդ նպատակները կարող են լինել կարիերայի մեջ առաջնընթաց, միջանձնային և մասնագիտական հաղորդակցություն, կատարողականի կառավարում, կազմակերպչական արդյունավետություն, կարիերայի և անձնական փոփոխությունների կառավարում, գործադիր ներկայության զարգացում, վստահելիության կառուցում, ռազմավարական մտածողության բարելավում, կոնֆլիկտների արդյունավետ կառավարում, աշխատանքային մարտահրավերների հաղթահարում և արագ ու հիմնավոր որոշումների կայացում, փոփոխությունների առաջնորդում և արդյունավետ թիմի կառուցում կազմակերպության ներսում։ Արդյունաբերական-կազմակերպչական հոգեբանը կարող է աշխատել որպես գործադիր քոուչ։
Բիզնեսի քոուչինգը իրականացվում միայն արտաքին փորձագետների կամ ծառայություններ մատուցողների կողմից: Շատ կազմակերպություններ ակնկալում են, որ իրենց ավագ և միջին ղեկավարները վերապատրաստեն իրենց թիմի անդամներին ավելի բարձր արդյունքների հասնելու, աշխատանքի բավարարվածության բարձրացման, անձնական աճի և կարիերայի աճի համար: Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ գործադիր քոուչինգի գործունեությունը դրական ազդեցություն կարող է ունենալ ինչպես աշխատավայրում աշխատանքի արդյունավետության, այնպես էլ դրանից դուրս գտնվող անձնական ոլորտների վրա, ընդ որում ներքին և արտաքին քոուչերի ազդեցության մեջ կարող են լինել որոշ տարբերություններ[19]։
Որոշ երկրներում բիզնեսի քոուչ կամ գործադիր քոուչ դառնալու համար լիցենզավորում չի պահանջվում, իսկ քոուչինգային կազմակերպությանը անդամակցությունը պարտադիր չէ: Բացի այդ, քոուչերի պատրաստման ստանդարտներն ու մեթոդները կարող են մեծապես տարբեր լինել քոուչինգային կազմակերպությունների միջև: Շատ բիզնես քոուչեր իրենց անվանում են խորհրդատուներ, ինչը ենթադրում է ավելի լայն գործարար հարաբերություններ, քան նրանք, որոնք բացառապես կապված են քոուչինգի հետ[20]։ Համակարգված վերանայման արդյունքները ցույց են տալիս, որ արդյունավետ քոուչերը հայտնի են իրենց ազնվությամբ, նրանց ուսանողներին աջակցելով, հաղորդակցման հմտություններով և հեղինակությամբ[17]։
Ապացուցված է, որ աշխատավայրում գործադիր քոուչինգը արդյունավետ կարող է ազդել աշխատողների վստահությունը բարձրացնելու գործում՝ արտահայտելու իրենց սեփական գաղափարները[21]։ Համակարգված ակնարկում ներկայացված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ մարզչական գործունեությունը կարող է օգնել նվազեցնել սթրեսը աշխատավայրում[22]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի քոուչինգը կենտրոնանում է աշխատանքի և կարիերայի վրա և նման է կարիերայի ուղղորդման խորհրդատվությանը: Կարիերայի քոուչինգը չպետք է շփոթել կյանքի քոուչինգի հետ, որն ուղղված է անձնական զարգացմանը։
Քրիստոնեական քոուչինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնեական քոուչը հովիվ կամ խորհրդատու չէ (չնայած քոուչը կարող է նաև որակավորված լինել այս առարկաներում), այլ սովորաբար հանդիսանում է այն անձը, ով մասնագիտական վերապատրաստում է անցել՝ զուտ քրիստոնեական կամ աստվածաշնչյան տեսանկյունից հատուկ խնդիրներ լուծելու համար:[23]
Համատեղ քոուչինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համատեղ քոուչինգը գործընկերների միջև կառուցվածքային պրակտիկա է՝ միտված ուսումնասիրելու քոուչինգի առաջադեմ տեխնիկաները:
Հարաբերություններ քոուչինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթությունների քոուչերը կարող են իրենց հաճախորդներին առաջարկել քոուչինգային ծառայություններ և ոչ միային (ապրանքներ, այլ ծառայություններ)՝ նպատակ ունենալով հաճախորդներին հասցնելու ցանկալի հաջողության հարաբերություններում։
Ֆինանսական քոուչինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինանսական քոուչինգը քոուչինգի համեմատաբար նոր ձև է, որը կարող է կենտրոնանալ հաճախորդներին օգնելու հաղթահարել իրենց կողմից սահմանված կոնկրետ ֆինանսական նպատակների և ձգտումների հասնելու դժվարությունները։ Ֆինանսական քոուչինգը հարաբերություն է, որտեղ քոուչն աշխատում է տրամադրելաջակցություն՝ ուղղված հաճախորդի տնտեսական ծրագրերի իրականացմանը։ Ֆինանսական քոուչը, որը կարող է անվանվել նաև դրամական քոուչ, սովորաբար կենտրոնանում է հաճախորդներին օգնելու վերակառուցել և նվազեցնել պարտքերը, կրճատել ծախսերը, զարգացնել խնայողական սովորություններ և ձևավորել ֆինանսական կարգապահություն։ Ի տարբերություն դրա, «ֆինանսական խորհրդատու» տերմինը վերաբերում է մասնագետների ավելի լայն շրջանակի, ովքեր սովորաբար հաճախորդներին կարող են տրամադրել ֆինանսական ապրանքներ և ծառառություններ։ Չնայած վաղ հետազոտությունները կապում են ֆինանսական քոուչինգը հաճախորդների արդյունքների բարելավման հետ, այնուամնեայնիվ, շատ ավելի խիստ վերլուծություն է անհրաժեշտ նախքան որևէ պատճառական կապերի հաստատումը[24]։
Առողջապահական և բարեկեցության քոուչինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկական քոուչինգը կարող է ճանաչում ստանոալ որպես նոր միջոց՝ օգնելու մարդկանց «կառավարել» իրենց հիվանդությունները, հատկապես քրոնիկ հիվանդությունները[25]։ Քոուչը կարող է օգտագործել հատուկ տեխնիկա, անձնական փորձ, փորձագիտական գիտելիքներ և աջակցություն՝ հաճախորդին օգնելու համար փոխել իր վարքագիծը՝ միաժամանակ նպատակ ունենալով նվազեցնել առողջության ռիսկերը և առողջապահական ծախսերը[26]։ Առողջապահության քոուչերի ազգային ընկերությունը (NSHC) տարբերակել է առողջության քոուչ տերմինը բարեկեցության քոուչ տերմինից[26]։ Ըստ ԱՔԱՀ-ի, առողջապահական քոուչերը որակավորված են «ուղղորդելու սուր կամ քրոնիկ հիվանդություններ և/կամ միջին կամ բարձր առողջական ռիսկեր ունեցող մարդկանց», իսկ բարեկեցության քոուչերը սովորաբար կարող են առաջարկություններ և խորհրդատվություններ տալ և ոգեշնչել առողջ մարդկանց, ովքեր ցանկանում են պահպանել կամ բարելավել իրենց ընդհանուր առողջությունը[26]։
Քոուչինգը տնային աշխատանքներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնային առաջադրանքների ուսուցումը նպատակ կարող է ունենալ ուսանողին սովորեցնել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ակադեմիական հաջողության հասնելու համար: Այս մոտեցումը տարբերվում է սովորական կրկնուսուցումից, որը սովորաբար նպատակ կարող է ունեալ բարելավել ուսանողի կատարողականը որոշակի առարկայի վերաբերյալ[27]։
Կրթական քոուչինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոուչինգը կարող է կիրառվել կրթական կազմակերպություններում ուսանողներին, ուսուցիչներին և ադմինիստրատորներին աջակցելու համար[28]։ Ուսանողների համար քոուչինգը կարող է ստեղծել համագործակցելու այլ ուսանողների հետ՝ բարելավելու գնահատականներն ու հմտությունները՝ ակադեմիական ու սոցիալական: Պրոֆեսորադասախոսական կազմինքոուչինգը կարող է օգնել հասնել նոր պաշտոնների[28]։
Կյանքի քոուչինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի քոուչինգը գործընթաց է, որն կարող է օգնել մարդկանց բացահայտել և հասնել անձնական նպատակների՝ հմտությունների և վարքագծի զարգացման միջոցով, որոնք հանգեցնում են ինքնազարգացման[9][29]։ Կյանքի քոուչինգը սովորաբար կարող է զբաղվել այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են հետաձգումը, ձախողման վախը, հարաբերությունների խնդիրները, ինքնավստահությունը, աշխատանքային կյանքի հավասարակշռությունը և կարիերայի փոփոխությունները, որոնք հաճախ կարող են տեղի ունեալ աշխատավայրից դուրս[30]։ Ակադեմիական հոգեբանների համակարգված մասնակցությունը կյանքի քոուչինգին սկսվել է 1980-ականներին[31]։
Հոռետեսները քննադատել են ինքնակատարելագործման վրա հիմնված կյանքի քոուչինգը՝ ընկերական և այլ մարդկային հարաբերությունների առևտրայնացման ներուժի պատճառով[32]։
Կյանքի քոուչերի արդյունաբերության բիզնես պրակտիկան նույնպես հակասություններ է առաջացրել[33][34]։ Ի տարբերություն հոգեթերապևտի, կյանքի քոուչինգը չի պահանջում պարտադիր ուսուցում, մասնագիտական լիցենզավորում կամ կարգավորող վերահսկողություն[33]։ Յուրաքանչյուրը կարող է իրեն հռչակել որպես կյանքի քոուչ, և յուրաքանչյուրը կարող է սկսել բիզնես այս ոլորտում[33]։ ԱՄՆ-ում կյանքի քոուչերի մեծ մասը կարծում է, որ իրենց առաջարկած ծառայությունների պահանջարկը համեմատաբար ցածր է, և, ի վերջո, դա ավելի շատ կես դրույքով աշխատանք է, քան լիարժեք կարիերա[33]։ Շատերը վճարում են թանկարժեք դասընթացների համար՝ հուսալով, որ դա նրանց ավելի մեծ պահանջված կարող է դարձնել շուկայում, առաջատար քննադատները ենթադրել են, որ գործունեության ամենաշահութաբեր ոլորտը պոտենցիալ կյանքի քոուչերի պատրաստումն է, այլ ոչ թե որպես կյանքի քոուչ աշխատելը[33]։
Հարաբերությունների քոուչինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարաբերությունների քոուչինգը՝ քոուչինգի կիրառումն է անձնական և գործարար հարաբերություններում[35]։
Սպորտային քոուչինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպորտում քոուչը այն անձն է, որն իրականացնում է սպորտային թիմի կամ անհատ խաղացողների վերահսկողություն և վերապատրաստում: Սպորտային քոուչերը մասնակցում են վարչական գործունեությանը, մարզական պատրաստվածությանը, մրցումներին նախապատրաստվելուն և ներկայացնում են թիմին և խաղացողներին: Սպորտային քոուչերը, ըստ 2019 թվականի ուսումնասիրության, ցույց են տվել հրապարակումների աճ[36]։ Սպորտային հոգեբանությունը հիմնադրվել է 1890-ականներին[37]։
էլեկտրոնայի սպորտի քոուչինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեկտրոյաին սպորտում քոուչերը հաճախ պատասխանատու կարող են լինել խաղային ռազմավարություններ պլանավորելու և խաղացողների զարգացմանը նպաստելու գործում: Օրինակ՝ «Լեգենդների լիգայի աշխարհի առաջնությունում» գլխավոր քոուչը պատասխանատու է լինում խաղացողներին խորհուրդ տալու համար՝ խաղի խաղացողի ընտրության փուլում ձայնային հաղորդագրություններ տալու միջոցով:
Քոուչինգը վոկալում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոկալի քոուչը (չնայած տերմինը հաճախ վերաբերում է նրանց, ովքեր աշխատում են խոսքի և հաղորդակցության, այլ ոչ թե երգելու հետ), երաժշտության ուսուցիչ է, սովորաբար դաշնամուրի նվագակցող, որն օգնում է երգիչներին պատրաստվել կատարման, հաճախ նաև օգնում է նրանց բարելավել երգելու տեխնիկան: Երգիչները կարող են զարգացրել իրենց ձայնը, բայց դա նույնը չէ, ինչ երգեցողության ուսուցիչի հետ աշխատանքը (վոկալի քոուչ): Վոկալ քոուչերը կարող են երգիչներին տալ երաժշտության մասնավոր դասեր, խմբային սեմինարներ կամ վարպետության դասեր: Նրանք կարող են նաև մարզել երգիչներին, ովքեր փորձեր են կատարում բեմում կամ երգում են ձայնագրման ժամանակ:
Քոուչինգը խմբագրությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմաբագրության քոուչը կարող է օգնել որևէ բան գրողներին, ինչպիսիք են ուսանողները[38][39], լրագրողները[40][41], և այլ մասնագետները[42][43]—բարելավել իրենց գրելու կարողությունները կամ օգնել նրանց բարձրացնել իրենց արտադրողականությունը[44]։
Էթիկա և ստանդարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ականների կեսերից սկսած մարզիչների մասնագիտական ասոցիացիաները աշխատել են վերապատրաստման ստանդարտների մշակման վրա[1][45]։ Հոգեբան Ջոնաթան Պասմորը 2016 թվականին նշել է[1]․
Քոուչինգի ոլորտում խնդիրներից մեկը պրոֆեսիոնալիզմի, ստանդարտների և էթիկայի մակարդակի պահպանումն է[45]։ Այդ նպատակով քոուչինգյաին ծառայություններ մատուցող կազմակերպությունները անդամների համար կարող են մշակել էթիկայի կանոններ և ստանդարտներ[1][46]։ Այնուամենայնիվ, քանի որ այդ կազմակերպությունները կանոնակարգված չեն, և քոուչերը պարտադիր չէ, որ նման կազմակերպություններում լինեն որակավորված, ուստի էթիկան և չափանիշները կարոող են տարբերվել[45]։ 2016-ի փետրվարին AC-ն և EMCC-ն գործարկել են «էթիկայի գլոբալ օրենսգիրքը» ամբողջ արդյունաբերության համար՝ անհատներին, ասոցիացիաներին և կազմակերպություններին խրախուսելով միանալ դրան[47][48]։
Օրինակ, Կալիֆոռնիայի նահանգում խորհրդատվական հոգեբանի լիցենզիա ստանալու համար պահանջվում է 3000 ժամ մասնագիտական փորձ, որը վերահսկվում է: Այնուամենայնիվ, որոշ քոուչեր կարող են նաև վերապատրաստվել[49]։ Որոշ քոուչեր և հավաստագրված քոուչեր են, և լիցենզավորված խորհրդատվական հոգեբաններ՝ համատեղելով մարզչական և խորհրդատվական աջակցությունը[50]։
Քննադատները կարծում են, որ կյանքի քոուչինգը նման է հոգեթերապիայի, բայց առանց իրավական սահմանափակումների և հոգեբանների գործունեության պետական կարգավորման[45][51][52][53]։ Քոուչերի համար պետական կանոնակարգեր/լիցենզավորման պահանջներ չկան: Կարգավորման բացակայության պատճառով մարդիկ, ովքեր չունեն պաշտոնական ուսուցում կամ սերտիֆիկացում, կարող են օրինականորեն իրենց անվանել կյանքի կամ առողջության քոուչեր[54]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Passmore, Jonathan, ed. (2016) [2006]. Excellence in Coaching: The Industry Guide (3rd ed.). London; Philadelphia: Kogan Page. ISBN 9780749474461. OCLC 927192333.
- ↑ Renton, Jane (2009). Coaching and Mentoring: What They are and How to Make the Most of Them. New York: Bloomberg Press. ISBN 9781576603307. OCLC 263978214.
- ↑ Chakravarthy, Pradeep (20 December 2011). «The Difference Between Coaching And Mentoring». Forbes. Վերցված է 4 July 2015-ին.
- ↑ 4,0 4,1 coach, Online Etymology Dictionary, Վերցված է 4 July 2015-ին.
- ↑ 5,0 5,1 Warwick, Andrew (2003). Masters of Theory: Cambridge and the Rise of Mathematical Physics. Chicago: University of Chicago Press. էջ 89. ISBN 978-0226873749. OCLC 51059283.
- ↑ Lines, David; Evans, Christina, eds. (2020). «A Meta-Analysis of Coaching: Re-tracing the Roots and Re-analysing the Coaching Story». The Global Business of Coaching: A Meta-Analytical Perspective. Routledge Studies in Human Resource Development. New York: Routledge. ISBN 9780429884917. Վերցված է 26 July 2020-ին. «... Brock (2014: 116–119) identifies that coaching draws on the knowledge bases of adult education. ... Neither Brock (2014) nor Grant (2005) establishes a causal link between adult education and the emergence of coaching. However, they both acknowledge the importance and relationship of different theories and knowledge bases to the work of a coach. This surfaces the practice of adopting established knowledge bases from the professions that existed prior to coaching.»
- ↑ Stelter, Reinhard (2012). A Guide to Third Generation Coaching: Narrative-Collaborative Theory and Practice [Tredje generations coaching - En guide til narrativ-samskabende teori og praksis]. Dordrecht: Springer Science+Business Media (published 2013). էջ 2. ISBN 9789400771864. Վերցված է 26 July 2020-ին. «The history of coaching and coaching psychology can be traced back to two key roots: Sport psychology and the Human Potential Movement.»
- ↑ Brock, Vikki G. (2018). «The Roots and Evolution of Coaching». In English, Susan; Sabatine, Janice Manzi; Brownell, Philip (eds.). Professional Coaching: Principles and Practice. Springer Publishing. էջեր 13–14. ISBN 9780826180094. Վերցված է 26 July 2020-ին. «Several sources of connections that set the stage for coaching are: ... Large Group Awareness training (LGAT) was the culmination of the shift to an awareness and responsibility perspective. Participants left meetings with limited support structures to change, though they had declarations, commitments, and enthusiasm.»
- ↑ 9,0 9,1 9,2 Cox, Elaine; Bachkirova, Tatiana; Clutterbuck, David, eds. (2018) [2010]. The Complete Handbook of Coaching (3rd ed.). Los Angeles; London: SAGE Publications. ISBN 9781473973046. OCLC 1023783439.
- ↑ «Anthony Grant». www.icfaustralasia.com. Արխիվացված է օրիգինալից 5 May 2019-ին. Վերցված է 2019-05-05-ին.
- ↑ Cox, Elaine (2013), Coaching Understood: a Pragmatic Inquiry into the Coaching Process, Los Angeles; London: SAGE Publications, ISBN 9780857028259, OCLC 805014954.
- ↑ Rosinski, Philippe (2003). Coaching Across Cultures: New Tools for Leveraging National, Corporate, and Professional Differences. London; Yarmouth, Maine: Nicholas Brealey Publishing. ISBN 1857883012. OCLC 51020293.
- ↑ Hallowell, Edward M.; Ratey, John J. (2011) [1984]. Driven to Distraction: Recognizing and Coping with Attention Deficit Disorder from Childhood Through Adulthood (Revised ed.). New York: Anchor Books. ISBN 9780307743152. OCLC 699763760.
- ↑ Barkley, Russell A. (2012). Executive Functions: What They Are, How They Work, and Why They Evolved. New York: Guilford Press. ISBN 9781462505357. OCLC 773666263.
- ↑ Hamilton, Jeff (6 January 2011). «26 Benefits of Adult ADHD Coaching». Psychology Today blogs. Վերցված է 4 July 2015-ին.
- ↑ Knouse, Laura E.; Bagwell, Catherine L.; Barkley, Russell A.; Murphy, Kevin R. (May 2005). «Accuracy of Self-Evaluation in Adults with ADHD: Evidence from a Driving Study». Journal of Attention Disorders. 8 (4): 221–234. doi:10.1177/1087054705280159. PMID 16110052. S2CID 40724893.
- ↑ 17,0 17,1 Blackman, Anna; Moscardo, Gianna; Gray, David E. (2016). «Challenges for the theory and practice of business coaching: a systematic review of empirical evidence» (PDF). Human Resource Development Review (անգլերեն). 15 (4): 459–486. doi:10.1177/1534484316673177. ISSN 1534-4843. S2CID 152097437.
- ↑ Stern, Lewis R. (2004). «Executive coaching: a working definition» (PDF). Consulting Psychology Journal: Practice and Research. 56 (3): 154–162. doi:10.1037/1065-9293.56.3.154. Արխիվացված է օրիգինալից (PDF) 6 July 2015-ին. Վերցված է 4 July 2015-ին.
- ↑ Jones, Rebecca J.; Woods, Stephen A.; Guillaume, Yves R. F. (June 2016). «The effectiveness of workplace coaching: a meta-analysis of learning and performance outcomes from coaching» (PDF). Journal of Occupational and Organizational Psychology. 89 (2): 249–277. doi:10.1111/joop.12119.
- ↑ Lorber, Laura (10 April 2008). «Executive Coaching – Worth the Money?». The Wall Street Journal. Վերցված է 12 November 2008-ին.
- ↑ Wang, Yanfei; Yuan, Chuqin (2017). «Coaching leadership and employee voice behavior: a multilevel study». Social Behavior and Personality. 45 (10): 1655–1664. doi:10.2224/sbp.6593.
- ↑ Gyllensten, Kristina; Palmer, Stephen (July 2005). «Can coaching reduce workplace stress?». The Coaching Psychologist. 1: 15–17. CiteSeerX 10.1.1.465.4855. doi:10.53841/bpstcp.2005.1.1.15. S2CID 255930948.
- ↑ «Definition of Christian Coaching» (PDF). christiancoaches.com. Christian Coaches Network International. October 2017. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2 January 2019-ին. Վերցված է 2018-03-20-ին. «Christian coaching is an approach to the practice of professional coaching—whether focused on personal or professional growth—that integrates the biblical worldview when working with clients to recognize their potential and effect personal change.»
- ↑ Collins, J. Michael; Olive, Peggy; O'Rourke, Collin M. (February 2013). «Financial Coaching's Potential for Enhancing Family Financial Security». Journal of Extension. 51 (1): 1FEA8. doi:10.34068/joe.51.01.27. S2CID 167405122. Վերցված է 2 July 2013-ին.
- ↑ Engel, Reed Jordan (2011). An Examination of Wellness Coaches and Their Impact on Client Behavioral Outcomes (Thesis). Purdue University. Վերցված է 2 July 2015-ին.
- ↑ 26,0 26,1 26,2 «Health Coaches & Health Coaching: Definition, Qualifications, Risk and Responsibility, and Differentiation from Wellness Coaching» (PDF). National Society of Health Coaches. Վերցված է 7 January 2016-ին.
- ↑ Maslin Nir, Sarah (8 November 2010). «Like a Monitor More Than a Tutor». The New York Times. էջ A21. Վերցված է 4 July 2015-ին.
- ↑ 28,0 28,1 Nieuwerburgh, Christian van (2012). Coaching in Education: Getting Better Results for Students, Educators, and Parents. Professional Coaching Series. London: Karnac Books. ISBN 9781780490793. OCLC 778418798.
- ↑ Neenan, Michael (2018). Neenan, Michael (ed.). Cognitive Behavioural Coaching: Distinctive Features. Coaching distinctive features. New York: Routledge. doi:10.4324/9781351188555. ISBN 9781351188555. OCLC 1012616113.
- ↑ Grant, Anthony M. (2005). «What is evidence-based executive, workplace, and life coaching?». In Cavanagh, Michael J.; Grant, Anthony M.; Kemp, Travis (eds.). Evidence-based Coaching, Vol. 1: Theory, Research and Practice from the Behavioural Sciences. Bowen Hills, Queensland: Australian Academic Press. էջեր 1–12. ISBN 9781875378579. OCLC 67766842.
- ↑ Grant, Anthony M.; Cavanagh, Michael J. (2018). «Life Coaching». In Cox, Elaine; Bachkirova, Tatiana; Clutterbuck, David (eds.). The Complete Handbook of Coaching (3 ed.). Los Angeles: SAGE Publications. ISBN 9781526453112. Վերցված է 26 July 2020-ին. «The roots of contemporary life coaching appear to emerge from humanistic traditions of psychology (e.g. Maslow, 1954) and the practices of the Human Potential Movement (HPM) .... One of the key influences were the Erhard Seminars Training or EST programmes developed by Werner Erhard (Kirsch & Glass, 1977). These were marketed as personal transformation, and as such can be considered as drawing on the same social impetus that later gave rise to life coaching. ... psychology as an academic discipline and a helping profession tended to be associated, at least in the public's mind, with mental illness and the treatment of distress, rather than the promotion of well-being. Psychology did not truly engage with life coaching until the pioneers of commercial life coaching in the USA, such as Thomas Leonard, had raised the profile of life coaching and life coach training during the late 1980s and early 1990s. However, at this time life coaching was still viewed by many as being faddish, theoretically incoherent, new-age and more of a network marketing opportunity than a solid theoretically-grounded helping modality.»
- ↑ Nisbet, Matthew C. (May–June 2020). «Tony Robbins Next Door: Personal Coaches Are The New High Priests Of Self-Help». Skeptical Inquirer. Vol. 44, no. 3. Amherst, New York: Center for Inquiry. Արխիվացված օրիգինալից 26 November 2020-ին. Վերցված է 26 November 2020-ին.
- ↑ 33,0 33,1 33,2 33,3 33,4 Bishop, Katie (2024-06-02). «They Spent Their Life Savings on Life Coaching». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331.
- ↑ «The seedy underbelly of the life coaching industry». BBC News (բրիտանական անգլերեն). 2024.
- ↑ Yossi, Ives; Cox, Elaine (2015). Relationship Coaching: The Theory and Practice of Coaching with Singles, Couples and Parents. Hove, East Sussex; New York: Routledge. ISBN 978-0415737951. OCLC 881498486.
- ↑ Griffo, J.M., Jensen, M., Anthony, C.C., Baghurst, T. and Kulinna, P.H., 2019. "A decade of research literature in sport coaching (2005–2015)". International Journal of Sports Science & Coaching, 14(2), 205–215.
- ↑ Wildflower, Leni (2013). The Hidden History of Coaching. Coaching in practice series. Maidenhead: Open University Press. էջ 38. ISBN 9780335245406. OCLC 820107321. «... sports psychology ... has a history going back to the 1890s in America. ... By 1920 Germany had a specialized College of Physical Education, whose founder, Robert Werner Schulte, wrote a book called Body and Mind in Sport. The universities of Moscow and Leningrad had departments of sports psychology by the 1930s»
- ↑ Hamilton, David (May 1977). «Writing coach». College Composition and Communication. 28 (2): 154–158. doi:10.2307/356104. JSTOR 356104.
- ↑ Stanley, Jane (September 1992). «Coaching student writers to be effective peer evaluators». Journal of Second Language Writing. 1 (3): 217–233. doi:10.1016/1060-3743(92)90004-9.
- ↑ Wolf, Rita; Thomason, Tommy (March 1986). «Writing coaches: their strategies for improving writing». Newspaper Research Journal. 7 (3): 43–49. doi:10.1177/073953298600700305. S2CID 151436996.
- ↑ Laakaniemi, Ray (March 1987). «An analysis of writing coach programs on American daily newspapers». Journalism Quarterly. 64 (2–3): 569–575. doi:10.1177/107769908706400242. S2CID 145010627.
- ↑ Baldwin, Claire; Chandler, Genevieve E. (February 2002). «Improving faculty publication output: the role of a writing coach». Journal of Professional Nursing. 18 (1): 8–15. doi:10.1053/jpnu.2002.30896. PMID 11859488.
- ↑ Jefferies, Diana; Johnson, Maree; Nicholls, Daniel; Lad, Shushila (August 2012). «A ward-based writing coach program to improve the quality of nursing documentation». Nurse Education Today. 32 (6): 647–651. doi:10.1016/j.nedt.2011.08.017. PMID 21982050.
- ↑ Gardiner, Maria; Kearns, Hugh (September 2012). «The ABCDE of writing: coaching high-quality high-quantity writing». International Coaching Psychology Review. 7 (2): 247–259. doi:10.53841/bpsicpr.2012.7.2.247. S2CID 255927125.
- ↑ 45,0 45,1 45,2 45,3 Grant, Anthony M.; Cavanagh, Michael J. (2011). «Coaching and Positive Psychology: Credentialing, Professional Status, and Professional Bodies». In Sheldon, Kennon M.; Kashdan, Todd B.; Steger, Michael F. (eds.). Designing Positive Psychology: Taking Stock and Moving Forward. Oxford; New York: Oxford University Press. էջեր 295–312. doi:10.1093/acprof:oso/9780195373585.003.0019. ISBN 9780195373585. OCLC 610144651.
- ↑ Passmore, Jonathan; Mortimer, Lance (2011). «Ethics in Coaching» (PDF). In Hernez-Broome, Gina; Boyce, Lisa A. (eds.). Advancing Executive Coaching: Setting the Course for Successful Leadership Coaching. The Professional Practice Series. San Francisco: Jossey-Bass. էջեր 205–227. ISBN 9780470553329. OCLC 635455413. Արխիվացված է օրիգինալից (PDF) 3 December 2020-ին. Վերցված է 19 July 2021-ին.
- ↑ Woods, Declan; Sleightholm, David (5 February 2016). «For Joint Release on 5th February 2016 - Global Code of Ethics for Coaches and Mentors». PRWeb. Արխիվացված օրիգինալից 8 February 2016-ին. Վերցված է 13 May 2016-ին.
- ↑ Iordanou, Ioanna; Hawley, Rachel; Iordanou, Christiana (2017). Values and Ethics in Coaching. Thousand Oaks, CA: SAGE Publications. ISBN 9781473919563. OCLC 948548464.
- ↑ «An Overview of Licensure as a Psychologist». California Board of Psychology. Արխիվացված է օրիգինալից 6 July 2015-ին. Վերցված է 4 July 2015-ին.
- ↑ Popovic, Nash; Jinks, Debra (2014). Personal Consultancy: A Model for Integrating Counselling and Coaching. London; New York: Routledge. ISBN 9780415833929. OCLC 842330076.
- ↑ Guay, Jennifer (16 January 2013). «Millennials Enter Growing, Controversial Field of Life Coaching». USA Today. Արխիվացված է օրիգինալից 31 July 2018-ին. Վերցված է 4 July 2015-ին.
- ↑ Morgan, Spencer (27 January 2012), «Should a Life Coach Have a Life First?», The New York Times, Վերցված է 4 July 2015-ին.
- ↑ Pagliarini, Robert (20 December 2011). «Top 10 Professional Life Coaching Myths». CBS News. Վերցված է 4 July 2015-ին.
- ↑ O'Brien, Elizabeth (8 September 2014). «10 Things Life Coaches Won't Tell You». MarketWatch. Վերցված է 4 July 2015-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոուչինգ» հոդվածին։ |
|
- Մանկավարժական հոգեբանություն
- Անձի զարգացում
- Մարդկային ռեսուրսների կառավարում
- Մենեջմենթ
- Հոգեբանություն
- Մարզում
- Կրթություն
- Կազմակերպչական հոգեբանություն
- Ուսուցում
- Կիրառական հոգեբանություն
- Մասնագիտություններ
- Մանկավարժություն
- Այլընտրանքային բժշկություն
- Առողջություն
- Կազմակերպական խորհրդատվություն և մարդկային ռեսուրսների կառավարման