Քոշաքարի մրտավարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոշաքարի մրտավարդ
Գտնվում էԼոռու մարզ, Հայաստան
ՏեսակԿենսաբանական հուշարձան

Քոշաքարի մրտավարդ, կենսաբանական հուշարձան Հայաստանում։ Բնության հուշարձանը գտնվում է Լոռու մարզի Մարգահովիտ գյուղական համայնքի հյուսիսային սահմանագծից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Գուգարքի անտառտնտեսության Եղեգնուտի անտառպետության բարձրադիր գոտում։ Այն գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[1][2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին». www.arlis.am. 14 oգոստոսի 2008 թվական. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ». www.mnp.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.