Քոնդոմ
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆր.՝ Condom[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 97,37 կմ² | ||
ԲԾՄ | 82 մետր | ||
Բնակչություն | ▼6478 մարդ (հունվարի 1, 2020)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 32100[3] | ||
Պաշտոնական կայք | condom.org(ֆր.) | ||
| |||
Քոնդոմ (ֆր.՝ Condom․ օքս.՝ Condòm; ֆրանսերեն արտասանութամբ՝ kɔ̃dɔ̃), հայտնի է նաև Քոնդոմ ան Արմանյակ/Condom-en-Armagnac անվանումով, քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավում՝ Օքսիտանիա երկրամասի Միջին Պիրենեյան մարզի Ժեր դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի սուպրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է, ինչպես նաև խոշորագույն բնակավայրը։ Ընկած է Բիազ գետի ափերին, իսպանական Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում գտնվող Սուրբ Հակոբ տաճար տանող ուխտագնացային ճանապարհի վրա, Փարիզից մոտավորապես 570 կմ դեպի հարավ, Թուլուզից՝ 95 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Օշ քաղաքից՝ 39 կմ դեպի հարավ-արևմուտք։ Զբաղեցնում է 97,37 քառակուսի կիլոմետր տարածք․ այդ ցուցանիշով համարվում է Ֆրանսիայի ամենաընդարձակ համայնքներից մեկը։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 6․493։
Քաղաքը հարուստ է պատմական հուշարձաններով․ այստեղ միջնադարյան կառույցների, գոթական տաճարի կողքին տեղ են գտել 18-19-րդ դարերի առանձնատներ։
Քոնդոմը համարվում է կոնյակի՝ բրենդիի մի ենթատեսակի՝ արմանյակի արտադրության կենտրոն։ Ըստ ավանդության՝ այստեղ արմանյակ պատրաստել են դեռևս 10-րդ դարում։ Դեպարտամենտի վարչական կենտրոնում՝ Ժեր քաղաքում գործում է ալկոհոլային այդ խմիչքին նվիրված մի բավականին մեծ թանգարան։
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի անվանումն առնչություն չունի անգլերեն condom (պահպանակ) բառի հետ։ Տեղանունն առաջացել է գալլերեն condate և magos բառերի միացմամբ, սկզբնապես եղել է Condatomagos և նշանակում է միախառնման դաշտ (բնակավայրի մերձակայքում Ժել գետը միախառնվում է Բաիզին[4])։ Condatómagos-ը ժամանակի ընթացքում փոխվել է, դարձել Condatóm, ապա՝ Conddóm։ Condom անվանումն առաջին անգամ արձանագրվել է 10-րդ դարի լատիներեն ձեռագրերում՝ Condomus կամ Condomium ձևով[5]։
Թեև ֆրանսերենում պահպանակ իմաստով գործածվում է préservatif բառը, 1995 թվականին Քոնդոմի քաղաքապետը, հիմնվելով քաղաքի անվան և անգլերեն բառի պատահական նմանության վրա, բացել է պահպանակների, հակաբեղմնավորիչների թանգարան, որը տասը տարի անց փակվել է[6]։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական բնակչություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[7] and INSEE (1968-2017)[8] |
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիա, Գրյունբերգ – 1973 թվականից
Իսպանիա, Տորո
Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստեֆան Աբրիալ (1954-), ֆրանսիացի գեներալ․ ծնվել է Քոնդոմում[9]
- Սիուքսի Սիուքս (1957-), անգլիացի երգչուհի և երգերի հեղինակ․ 1992-2015 թթ․ ապրել է Քոնդոմում[10]
Քոնդոմը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սերը մարգագետիններում» — 1995 թվականին ֆրանսիացի կինոռեժիսոր Էտիեն Շատիլիեի նկարահանած կինոկատակերգությունը, որը հեղինակավոր «Սեզար» կինոմրցանակի է առաջադրվել վեց անվանակարգում, մեկում հաղթանակ տարել։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քոնդոմի 19 շինություն, ներառյալ Սուրբ Պետրոս տաճարը, Սեն Ժակ, Սեն Ժերմեն և Սուրբ Բարդողմեոս եկեղեցիները[11][12], 13-րդ դարում կառուցված Château de Mothes և Château de Pouypardin ամրոցները, ներառվել են Ֆրանսիայի մշակույթի նախարարության կազմած պատմական հուշարձանների ցանկում։ Քաղաքը հայտնի է նաև արմանյակի արտադրությամբ ու այդ խմիչքին նվիրված թանգարանով[13][14], միջազգային երաժշտական bandas փառատոնով, շախմատի միջազգայն մրցաշարով ու մարաթոնով, քեմփինգներով, թիավարության մրցումներով և այլ միջոցառումներով։
Տեղացիների ու հյուրերի հատուկ ուշադրությանն է արժանանում նաև տաճարի մերձակայքում 2010 թվականին տեղադրված երեք հրացանակիրների ու դ'Արտանյանի բրոնզե, 5 տոննանոց հուշարձանը, որի հեղինակը Զուրաբ Ծերեթելին է[15][16]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Սուրբ Պետրոս տաճարի ներսը
-
Սբ․ Բարդուղիմեոս եկեղեցին
-
Սբ․ Բարդուղիմեոս եկեղեցու մուտքը
-
Սեն Ժերմեն եկեղեցին
-
Հրացանակիրների հուշարձանը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ sandre|id=O6670500|nom=La Gèle
- ↑ Ernest Nègre, "Toponymie générale de la France, Volume 1", p.192
- ↑ Meslin Franck (4 August 2012)։ «La capote colle toujours à la peau de Condom Tous les projets ont capoté»։ Sud-Ouest (ֆրանսերեն)։ Վերցված է 28 May 2013
- ↑ Cassini-Ehess|10126|Condom
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
- ↑ «General Stéphane Abrial: Chief of Staff of the French Air Force»։ NATO։ 2009-08-04։ Վերցված է 16 September 2016
- ↑ Morrissey, "Autobiography", Penguin Classics, 2014.
- ↑ https://www.pop.culture.gouv.fr/notice/merimee/PA00094781 .
- ↑ https://www.pop.culture.gouv.fr/notice/merimee/PA00094780 .
- ↑ Musée de l'Armagnac Archived 2021-03-02 at the Wayback Machine. Pays en France (retrieved November 6, 2007)
- ↑ The Town of Condom (retrieved November 6, 2007)
- ↑ «Condom France September 4 Statue Dartagnan Stock Photo (Edit Now) 73234222»
- ↑ «Церетели откроет в Гаскони памятник "Трем мушкетерам"»։ Interfax.ru (ռուսերեն)։ 2010-08-31։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-01-ին։ Վերցված է 2017-12-31
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Քոնդոմ Վիքիպահեստում |
---|
- http://www.condom.org Քոնդոմ. պաշտոնական կայք (fr)
- Pictures of Condom (fr)
- Le bonheur est dans le pré (Internet Movie Database)
|