Քոնարդ Բեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քոնարդ Բեյն
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1923(1923-02-04)[1][2]
ԾննդավայրLethbridge, Ալբերտա, Կանադա
Մահացել էհունվարի 14, 2013(2013-01-14)[3][1][2] (89 տարեկան)
Մահվան վայրԼիվերմոր, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of Canada (Pantone).svg Կանադա
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա
ԵրկերMaude? և Diff'rent Strokes?
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան
ԱմուսինMonica Sloan?
Commons-logo.svg Conrad Bain Վիքիպահեստում

Քոնարդ Բեյն (անգլ.՝ Conrad Stafford Bain, փետրվարի 4, 1923(1923-02-04)[1][2], Lethbridge, Ալբերտա, Կանադա - հունվարի 14, 2013(2013-01-14)[3][1][2], Լիվերմոր, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կանադա-ամերիկացի դերասան, կատակերգու, հայտնի է Ֆիլիպ Դրամոնդի դերերով «Diff'rent Strokes» սիթքոմում և բժիշկ Արթուր Հարմոնի դերով՝ «Maude» սիթքոմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոնարդ Բեյնը ծնվել է Կանադայի Ալբերտա նահանգի Լիթբրիջե քաղաքում, Ջին Ագնեսի և մեծածախ վաճառող Սթաֆորդ Հարիսոն Բեյնի ընտանիքում[4]։ Սովորել է Բանֆ քաղաքի արվեստի և ստեղծագործության կենտրոնում, որից հետո ծառայության է անցել կանադական բանակում և մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին[5]։ Հետագայում սովորել է Նյու Յորքի Դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիայում, որն ավարտել է 1948 թվականին։ Նրա դասընկերներից է եղել կատակերգու Դոնալդ Ջեյ Ռիքլսը։ Բեյնը 1946 թվականին դարձավ Միացյալ Նահանգների քաղաքացի[6]։

Բեյնն իր դեբյուտը Նյու Յորքի բեմերում կատարել է 1956 թվականին «Սառցե մարդը գալիս է» պիեսում։ Նույն թվականին նա հայտնվել է Լեոնարդ Բերնսթայնի «Կանդիդ» օպերետում, որի պրեմիերան տեղի ունեցավ Բրոդվելի թատրոնում։ 1958 թվականին նա խաղացել է Ուիլյամ Շեքսպիրի երեք պիեսներում, որոնք բեմադրվել են Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում

Մինչև 1970-ական թվականների սկիզբը Բեյնը հանդես է եկել բեմում՝ թատերական ընկերություններում։ Նրա թատերական կարիերան ներառում է ավելի քան քսան բեմադրություն՝ Օֆֆ-Բրոդվեյի և Բրոդվեյի թատրոններում։

Բեյնն իր կարիերայի ընթացքում ունեցել է մոտ քսան դեր ֆիլմերում։ Նրա հեռուստատեսային կարիերան սկսվել է 1952 թվականին։ 1987 թվականին նա խաղացել է Միացյալ Նահանգների նախագահի աշխատակազմի ղեկավարի դերը «Պարոն նախագահ» ֆիլմում[7]։

Բեյնը մահացել է բնական մահով, 2013 թվականի հունվարի 14-ին Կալիֆորնիայի Լիվերմոր քաղաքում գտնվող իր տանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Conrad Bain obituary
  4. Conrad Bain profile at FilmReference.com
  5. Conrad Bain Archived 2007-02-02 at the Wayback Machine. at northernstars.ca.
  6. Americada The place the great Philip Drummond who married Maggie McKinney Dixie carter Newsletter of the American Academy of Dramatic Arts Archived 2007-03-29 at the Wayback Machine., Spring 2003.
  7. Mr. President, Carson Productions, 1987-05-03, https://www.imdb.com/title/tt0092407/, վերցված է 2022-01-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]