Քոյելեպալաու
Քոյելեպալաու (anglicized as koelepalau), կամ պալաու, հավայան պուդինգ, պատրաստված հիմնականում եփած քաղցր կարտոֆիլից՝ խառնված կոկոսի կրեմով[1][2]: Նման է տեղական հավայական պուդինգներին, ինչպիսիք են կուլոլոն և պիելեն[3][4]:
| Ծագում | |
|---|---|
| Տեսակ | պուդինգ |
| Ենթատեսակ | սննդամթերք |
| Առաջացման երկիր | Հավայան կղզիներ |
| Բաղադրամասեր | |
| Հիմնական | քաղցր կարտոֆիլ, կոկոսի կաթ |
| Հնարավոր | շաքարավազ, կոկոսի քերուկ |
Պատմականորեն, շատ ոչ հավայացիներ այն փաստագրել են որպես սովորական ամենօրյա ուտեստ[5][6] կամ որպես աղանդեր lūʻau (կամ ahaʻaina) միջոցառումների ժամանակ, որը հաճախ հանդիպում է kūlolo-ի կողքին[7][8]: Ռոբերտ Լուի Սթիվենսոնն այն գնահատել է 1800-ականների վերջին իր այցելությունների ժամանակ[9][10]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղցր կարտոֆիլն ամենավաղ մշակաբույսերից մեկն է, որը բերվել է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական կղզիներ Ավստրոնեզիայի ժողովուրդների կողմից մոտ 1300 թվականին՝ դառնալով պոլինեզիացիների օգտագործած հիմնական բաղադրիչը[11]: Թեև սովորաբար խոսքը գնում է դրա արմատների մասին, սակայն քաղցր կարտոֆիլի բոլոր մասերն էլ օգտագործվում են[12][13]: Չնայած, ասում են, որ այն զիջում է տարոյին կամ kōʻele-ին (հազվագյուտ տերմին, որն օգտագործվում է «մսի կամ ձկան ավելի քիչ ցանկալի մասեր»-ի փոխարեն)[14], բայց առավելություն նույնպես ունի. կարող է ծաղկել աճի անբարենպաստ պայմաններում[15]:
Պատրաստման գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդական քոյելեպալաուի բաղադրատոմսերը ներառում են՝ տապակել քաղցր կարտոֆիլը ածուխի կամ kālua-ի վրա (կամ եփել իմու՝ հողային վառարանում): Ժամանակակից տարբերակներում քաղցր կարտոֆիլը կարելի է շոգեխաշել կամ խաշել[16]: Եփվելուց հետո քաղցր կարտոֆիլը մաքրում են կեղևից և լավ տրորում[17]: Այնուհետև ավելացնում են կոկոսի կաթ կամ կաթի փոխարինող[18]՝ ցանկալի խտության հասնելու համար: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել հավելյալ շաքար կամ ճաշատեսակը զարդարել կոկոսի քերուկով[19]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պուդինգ
- Հաուփիա - Պոլինեզական կոկոսի կաթով պուդինգ
- Հավայան խոհանոց
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Pālau». Nā Puke Wehewehe ʻŌlelo Hawaiʻi. Ulukau. Վերցված է Հոկտեմբերի 13, 2023 թվական-ին.
- ↑ «kōʻelepālau». Wehewiki Hawaiian Language Dictionaries. University of Hawaii at Hilo - Ka Haka ʻUla O Keʻelikōlani College of Hawaiian Language. Վերցված է Հոկտեմբերի 13, 2023 թվական-ին.
- ↑ «Recipes». Kaʻiwakīloumoku - Hawaiian Cultural Center (անգլերեն). Kamehameha Schools. Վերցված է Հոկտեմբերի 13, 2023 թվական-ին.
- ↑ «Piele». Wehewiki Hawaiian Language Dictionaries. University of Hawaii at Hilo - Ka Haka ʻUla O Keʻelikōlani College of Hawaiian Language. Վերցված է Հոկտեմբերի 13, 2023 թվական-ին.
- ↑ Brickwood (1896). Hawaiian Cook Book (անգլերեն) (4th ed.). Honolulu, Hawaii: Hawaiian Gazette Company. էջ 132. Վերցված է Հոկտեմբերի 13, 2023 թվական-ին.
- ↑ Kaufman, Jessie (1912). A Jewel of the Seas (անգլերեն). Philadelphia, US: J.B. Lippincott Company. էջ 130. Վերցված է Հոկտեմբերի 13, 2023 թվական-ին.
- ↑ Warriner, E. V. (1916 թ․ հուլիս). Scudder, Doremus (ed.). The Ninety-Fourth Annual Conference of the Hawaiian Evangelical Association (անգլերեն). Honolulu, Hawaii: Volume LXXIV. The Friend. էջ 150. Վերցված է Հոկտեմբերի 13, 2023 թվական-ին.
- ↑ M.D.; Goodhue, E. S. (1917). Ford, Alexander Hume; Mellen, George (eds.). The Man in the Malo (անգլերեն) (1 ed.). Honolulu, Territory of Hawaii: Volume XIII. Mid-Pacific Magazine. էջ 391.
- ↑ Johnstone, Arthur (1905). Recollections of Robert Louis Stevenson in the Pacific (անգլերեն). London, UK: Chatto & Windus. էջ 304. ISBN 978-0-8414-5324-1.
- ↑ O'Connor, Kaori (2008 թ․ հունիս). «The Hawaiian Luau: Food as Tradition , Transgression , Transformation and Travel». Food, Culture & Society (անգլերեն). 11 (2): 149–172. doi:10.2752/175174408X317543. ISSN 1552-8014. Վերցված է Հոկտեմբերի 13, 2023 թվական-ին.
- ↑ Denham, Tim (2011 թ․ հոկտեմբեր). «Early Agriculture and Plant Domestication in New Guinea and Island Southeast Asia». Current Anthropology. 52 (S4): S379–S395. doi:10.1086/658682.
{{cite journal}}:|hdl-access=requires|hdl=(օգնություն) - ↑ Winnicki, Elizabeth; Kagawa-Viviani, Aurora; Perez, Kauahi; Radovich, Theodore; Kantar, Michael (2021). «Characterizing the Diversity of Hawai'i Sweet Potatoes (Ipomoea batatas [L.] Lam.)». Economic Botany. 75: 48–62. doi:10.1007/s12231-020-09511-2.
- ↑ Yen, Douglas E. (1961). Sweet-potato variation and its relation to human migration in the Pacific. Pacific Science Association.
- ↑ «Kō.ʻele». Nā Puke Wehewehe ʻŌlelo Hawaiʻi. Ulukau. Վերցված է Հոկտեմբերի 13, 2023 թվական-ին.
- ↑ Hommon, Robert J. (2013). The ancient Hawaiian state: origins of a political society. Oxford University Press. ISBN 9780199916122.
- ↑ «Kōʻelepālau». Kokua Hawaii Foundation. 2018 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է Հոկտեմբերի 13, 2023 թվական-ին.
- ↑ Naluai, Camille. «Kō'elepālau». Kaʻiwakīloumoku - Hawaiian Cultural Center (անգլերեն). Kamehameha Schools. Վերցված է Հոկտեմբերի 13, 2023 թվական-ին.
- ↑ Kealoha Hoe, Herbert (2000). «Koele Palau (Sweet Potato Dessert)». The Electric Kitchen (անգլերեն). Hawaiian Electric Company, Inc. Վերցված է Հոկտեմբերի 13, 2023 թվական-ին.
- ↑ «Koele Palau (Sweet Potato Pudding)». The Electric Kitchen (անգլերեն). Hawaiian Electric Company, Inc. Վերցված է Հոկտեմբերի 13, 2023 թվական-ին.