Քոմեյլ Ղասեմի
| Քոմեյլ Ղասեմի | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Մասնագիտացում | ըմբիշ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 27, 1988 (38 տարեկան) |
| Ծննդավայր | Ջույբար Շրջան, Մազանդարան, Իրան |
| Հասակ՝ | 183 սանտիմետր |
| Քաշ | 115 կիլոգրամ |
Կոմեիլ Ղասեմի (պարս.՝ کمیل قاسمی, փետրվարի 27, 1988, Ջույբար Շրջան, Մազանդարան, Իրան)[1] իրանցի ըմբիշ, որը 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել տղամարդկանց ազատ ոճի 120 կգ քաշային կարգում[2]։ Ղասեմին իր օլիմպիական ոսկե մեդալը շնորհվել է այն բանից հետո, երբ նրանից առաջ ընկած երկու ըմբիշները թմրամիջոցների թեստերը դրական արդյունք է ցույց տվել[3]։ Ղասեմին Օլիմպիական խաղերի ծանր քաշային կարգում իրանցի ամենահաջողակ ըմբիշն է։
Ծնվել է Իրանի Մազանդարան նահանգի Ջույբար քաղաքում, սակայն մանկությունն անցկացրել է Սարիում։ Լրջորեն սկսել է ըմբշամարտով զբաղվել Ջույբար վերադառնալուց հետո[4][5]։ Արծաթե մեդալ է նվաճել 2011 թվականի ըմբշամարտի Ասիայի առաջնությունում 120 կգ ազատ ոճի կարգում[6]։ Օլիմպիական խաղերից հետո Ղասեմին 2013 թվականին Թեհրանում՝ Իրանի ազատ ոճի աշխարհի գավաթի խաղարկությունում 120 կիլոգրամ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ[7]։ 2014 թվականի ըմբշամարտի Ասիայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել 125 կգ քաշային կարգում[8], մինչդեռ այդ տարվա աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթը մեդալ[9]։ 2015 թվականի Ասիայի ըմբշամարտի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ զատ ոճի 125 կգ քաշային կարգում՝ եզրափակչում պարտվելով Ղրղզստանի ներկայացուցիչ Այաալ Լազարևին[10] իսկ 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերում եզրափակչում պարտվել է թուրք Թահա Ակգյուլից[11]։ Ղասեմին թոշակի է անցել 2019 թվականին՝ 2019 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ[12][13][14][15]։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի դրությամբ Ղասեմին եղել է Կամբոջայի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ Իր մարզչական պաշտոնը սկսել է 2020 թվականի հոկտեմբերին[16]։ Ղասեմիի գլխավորությամբ կամբոջացի ըմբիշները 2022 թվականի Հարավարևելյան Ասիայի ըմբշամարտի առաջնությունում գրանցել են 19 մեդալ (երեք ոսկի, երեք արծաթ և 13 բրոնզ), ինչը նրանց ամենամեծն ձեռքբերումն է է մի քանի տարի առաջ տարածաշրջանային մրցաշարին առաջին անգամ միանալուց ի վեր[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gjerde, Arild; Jeroen Heijmans; Bill Mallon; Hilary Evans (2012 թ․ օգոստոս). «Komeil Ghasemi Biography and Olympic Results». Olympics. Sports Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Lloyd, Owen (2022 թ․ սեպտեմբերի 19). «Iranian wrestler Ghasemi finally receives London 2012 gold medal». Inside the Games. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «IOC Determines Taymazov Fails London Re-Test». United World Wrestling. 2019 թ․ հուլիսի 26. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «کمیل قاسمی: میخواستم بعد از طلای المپیک خداحافظی کنم». mashreghnews.ir. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Komeil Ghasemi». Athletes. London Organising Committee of the Olympic Games and Paralympic Games. 2012 թ․ օգոստոս. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «ASIAN CHAMPIONSHIP - TASHKENT 2011» (PDF). International Federation of Associated Wrestling Styles. 2011 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Iran wins Freestyle Wrestling World Cup». Tehran Times Volume. 11652 22 Feb 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Asian Senior Championship - New Delhi (IND)» (PDF). International Federation of Associated Wrestling Styles. 2014 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Iran's Komeil Ghasemi wins silver in World Wrestling Championships». Tehran Times. 2014 թ․ սեպտեմբերի 9.
- ↑ «Senior Asian Championship 2015 - Doha (QAT)» (PDF). United World Wrestling. 2015 թ․ մայիս. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Taha Akgul Beats Komeil Ghasemi for 125kg Wrestling Gold». WNBC. 2016 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Feiz, Ali (2019 թ․ հուլիսի 1). «Three Yazdani's Win Iran Freestyle Team Trials, Ghasemi Retires». United World Wrestling. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «خداحافظی دراماتیک؛گریه سنگین وزن دلنازک». Varzesh3 (պարսկերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «دلیل خداحافظی کمیل قاسمی مشخص شد» (պարսկերեն). rasadvarzeshi.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Komeil GHASEMI - Olympic | Islamic Republic of Iran». International Olympic Committee. 2021. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Cambodia hosts educational activities in lead up to Southeast Asian Championships». 29 March 2023. United World Wrestling. 2023 թ․ հունվարի 16. Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
- ↑ Senase, Jose Rodriguez T. (2023 թ․ հունվարի 3). «Iranian coach sees 'bright future' for Cambodian wrestling». Khmer Times. Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոմեյլ Ղասեմի» հոդվածին։ |
| ||||||||||
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իրանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարզիկներ այբբենական կարգով
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մեդալակիրներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- Ըմբշամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներ
- Իրանցի ըմբշամարտիկներ
- Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ