Քոլին Ֆիցպատրիկ
Քոլին Ֆիցպատրիկ անգլ.՝ Colleen Fitzpatrick | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 20, 1969[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Old Bridge Township, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան, Cedar Ridge High School? և Old Bridge High School? |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երաժշտական պրոդյուսեր, պարուհի և ստուդիական երաժիշտ |
Անդամություն | Eve's Plum? |
![]() |
Քոլին Էնն Ֆիցպատրիկ (անգլ.՝ Colleen Ann Fitzpatrick, հուլիսի 20, 1969[1], Old Bridge Township, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[2][3]), նաև հայտնի է Vitamin C կեղծանունով, ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, բաս կիթառահար, ստեղնահար, երաժշտական պրոդյուսեր, պարուհի և դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլին Էնն Ֆիցպատրիկը ծնվել է 1972 թվականի հուլիսի 20-ին Օլդ Բրիջ քաղաքում (ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգ)[2][3]՝ դառնալով հասարակայնության հետ կապերի ղեկավար Ջերարդ Ֆիցպատրիկի և իրավախորհրդատու Վիտա Ֆիցպատրիկի ընտանիքում երեք երեխաներից կրտսերը[4][5]։
Նա ավարտել է Նյու Ջերսիի Cedar Ridge-ի ավագ դպրոցը, որն այժմ կոչվում է Old Bridge High School[6], այստեղ նրա դասընկերն էր Ջունո Դիասը[7]։ Դպրոցական տարիներին եղել է պրոֆեսիոնալ պարուհի և ելույթ է ունեցել մի քանի հեռուստաշոուներում, ինչպես նաև խաղացել է դպրոցական մյուզիքլում[8]։ Ավելի ուշ նա սովորել է Նյու Յորքի համալսարանում, որն ավարտել է 1991 թվականին՝ անգլերենի բակլավարի աստիճանով[7][8]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա իր դերասանական կարիերան սկսել Ջոն Ուոթերսի «Մազերի համար լաք» ֆիլմում հայտնվելով և շարունակել է հանդես գալ փոքր դերերով կինոներում, մինչև 1991 թվականը՝ «Eve's Plum» այլընտրանքային ռոք խմբի հիմնադրումը, որի գլխավոր մենակատարը նա էր։
1999 թվականին Ֆիցպատրիկը սկսել է սոլո կարիերան՝ վերցնելով «Vitamin C» կեղծանունը և թողարկելով նույնանուն դեբյուտային ալբոմը, որը վավերացված էր RIAA հավաստագրի կողմից որպես ոսկե, ապա՝ պլատինե։ Նրա սինգլների թվում են «Graduation (Friends Forever)» և նրա ամենահաջողակ «Smile» հիթը, որը հավաստագրված է «Top 20 Gold»-ում։ Նրա երկրորդ ալբոմը՝ «More»–ը, ուներ մի քանի սինգլ, դրանց թվում են «As Long as You're Loving Me» և «The Itch» երգերը։
2000 թվականին նա վերադարձել է իր դերասանական կարիերային, հայտնվել է «Դրակուլա 2000» ֆիլմում, «Շատ սարսափելի կինո 2» և «Սիրո վիրուս» ֆիլմերում կամեո դերերով և 2004 թվականին՝ «Superstar USA» հեռուստաշոուում։
2001 թվականին նա «Maxim Hot 100 Women»-ում զբաղեցրել է 76-րդ տեղը[9]։ 2000 թվականին «Mattel Inc»–ը թողարկել է Vitamin C տիկնիկը[10][11]։ Նա եղել է EA Sports-ի «EA Sports Triple Play» խաղում խաղացող կերպար, որտեղ ունեցել է իր սեփական շրթներկի գույնը Tommy Hilfiger կողմից, որը մշակվել է նրա դեղին և նարնջագույն մազերի պատվին[10][12]։
2012 թվականի մարտի 21-ին նշանակվել է «Nickelodeon»–ի երաժշտության գծով փոխնախագահ[13]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին ամուսնացել է «Eve's Plum»–ի կիթառահար Մայքլ Կոչեմի հետ[14]։
Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1988 | ֆ | Լաք մազերի համար | Hairspray | Էմբեր Ֆոն Թասլ |
1991 | ֆ | Մերկ ատրճանակ 2½։ Վախի հոտը | The Naked Gun 2½: The Smell of Fear | բլյուզ-երգչուհի |
1992 | ֆ | Մամբոյի արքաները | The Mambo Kings | կարմրահեր աղջիկը ավտոբուսում |
1995 | ֆ | Բարձրագույն կրթություն | Higher Learning | փառատոնի երգչուհի |
1995 | ֆ | Արդար դատարան | Just Cause | դատախազ |
1996 | ֆ | Անկարգություն միջնակարգ դպրոցում | High School High | երգչուհի |
1997 | ֆ | Ստախոս, ստախոս | Liar Liar | փաստաբանը նիստերի դահլիճում |
2000 | ֆ | Դրակուլա | Dracula 2000 | Լյուսի Ուեստերման |
2001 | ֆ | Ռոք-աստղ | Rock Star | առանձնատան մոտ բազմության մեջ գտնվող կիթառահար |
2002 | ֆ | Սաբրինան՝ փոքրիկ կախարդը | Sabrina the Teenage Witch | Քեթի Ուինթերս |
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://apnews.com/article/entertainment-tv-luke-bryan-music-250b2167ded85ea14f0affb7dea99873
- ↑ 2,0 2,1 Whitburn, Joel Top Pop Singles 1955-2008. — 12. — Record Research, 2009. — С. 1032. — ISBN 0-89820-180-2
- ↑ 3,0 3,1 Huey, Steve. «Vitamin C | Biography & History». AllMusic. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Pop and Circumstance». People.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Colleen Fitzpatrick Biography (1970?-)». Filmreference.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Benning, Erin. "`Graduation' blues - Vitamin C shares memories of senior year", Milwaukee Journal Sentinel, May 8, 2000.
- ↑ 7,0 7,1 «Ben Stein with Vitamin C & G Love». Turn Ben Stein On. 2001 թ․ ապրիլի 5. Comedy Central.
- ↑ 8,0 8,1 «Pop and Circumstance». People.com. 2000 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Maxim Magazine Hot 100 Women of 2001». Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 10,0 10,1 Bonin, Liane. «'C' Change». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 10-ին. «Her scary yellow and orange dye job has inspired a Mattel Vitamin C doll, a garish shade of Tommy Hilfiger lipstick, and even a question on ABC's Who Wants to Be a Millionaire.»
- ↑ Basham, David (2000 թ․ օգոստոսի 16). «Vitamin C Unveils Doll, Works With Dallas Austin». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2009-07-28-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 10-ին.
- ↑ [1] Արխիվացված Նոյեմբեր 4, 2012 Wayback Machine
- ↑ Rys, Dan (2012 թ․ մարտի 21). «Colleen Fitzpatrick, a.k.a. Pop Star Vitamin C, Named VP of Music at Nickelodeon». The Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Arnold, Chuck. «Music». People.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլին Ֆիցպատրիկ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 20 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կիթառահարներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պարողներ
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Բեմական կեղծանուններ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Էլեկտրոփոփ երաժիշտներ