Քոլին Թրևորոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քոլին Տրևորոուից)
Քոլին Թրևորոու
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 13, 1976(1976-09-13) (47 տարեկան)
Ծննդավայր՝Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, ռեժիսոր, կինոպրոդյուսեր և դերասան
IMDb։ID 1119880

Քոլին Թրևորոու (անգլ.՝ Colin Trevorrow, սեպտեմբերի 13, 1976(1976-09-13), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան։

Առավել հայտնի է որպես ռեժիսոր, սցենարիստ և այնպիսի ֆիլմերի պրոդյուսեր, ինչպիսիք են՝ Աշխարհը յուրայի դարաշրջանում և «Անվտանգությունը չի երաշխավորվում»։ 2013 թվականին առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակի՝ լավագույն դեբյուտային ֆիլմի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլինը ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 13-ին Սան Ֆրացիսկոյում։ 2002 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ «Home Base» կարճամետրաժ ֆիլմում։ 2004 թվականին Քոլինը նույն դերում հանդես է եկել «Reality Show» ֆիլմում։ 2005 թվականին Քոլինն աշխատել է «Gary Under Crisis» հեռուստաշոուի վրա։ 2012 թվականին լույս է տեսել «Անվտանգությունը չի երաշխավորվում» ֆիլմը, որի ռեժիսորն ու պրոդյուսերն էր Քոլին Թրևորոուն։ Այդ աշխատանքի համար նա առաջադրվել է «Սանդենս» և «Սիջես» կինոփառատոնների մրցանակներին։ 2015 թվականին էկրան է բարձրացել «Աշխարհը յուրայի դարաշրջանում» ֆիլմը, որը Քոլինին իսկական հռչակ է բերել[1][2]։

2015 թվականի օգոստոսին հայտնի էր դարձել, որ Թրևորոուն ընտրվել է որպես «Աստղային պատերազմների» IX դրվագի ռեժիսոր, որի էկրան բարձրանալը կայացել է 2019 թվականի դեկտեմբերին։

2017 թվականի սեպտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Lucasfilm և Walt Disney Pictures ստուդիաները Քոլին Թրևորոուին հանել են «Աստղային պատերազմների» IX դրվագի գլխավոր բեմադրիչի պաշտոնից՝ հետևյալ մեկնաբանությամբ․

Lucasfilm-ը և Քոլին Թրևորոուն համատեղ համաձայնությամբ որոշել են բաժանվել։ Քոլինը լավ է ցույց տվել իրեն ֆիլմի մշակման փուլում, բայց մենք բոլորս եկել ենք այն եզրակացության, որ նախագծի վերաբերյալ մեր տեսակետները չեն համընկնում։ Քոլինին մաղթում ենք հաջողություն և շուտով նոր տեղեկատվություն կտրամադրենք նկարի մասին[3]։

Մի քանի օրից հայտնի է դարձել, որ ֆիլմի ռեժիսորը Ջեֆրի Ջեյքոբ Աբրամսն է, ով ավելի վաղ նկարահանել է Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում ֆիլմը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր Ծանոթագրություններ
2002 Տնային բազա Այո Այո Այո Կարճամետրաժ
2003 Ստեղծելով հեղափոխություն Ոչ Այո Ոչ
2004 Ռեալիթի շոու Այո Այո Այո Վավերագրական
2005 Գերի․ Ճգնաժամի պայմաններում Այո Այո Այո Հեռուստաֆիլմ
2012 Անվտանգությունը չի երաշխավորվում Այո Ոչ Այո
2015 Աշխարհը յուրայի դարաշրջանում Այո Այո Ոչ Mr. DNA-ի ձայնի դերում
2016 LEGO Աշխարհը յուրայի դարաշրջանում․ Փախուստ Ինդոմինուսից Ոչ Ոչ Գործադիր Մուլտսերիալ (2 էպիզոդ)
2017 Հենրիի գիրքը Այո Ոչ Ոչ
2018 Աշխարհը յուրայի դարաշրջանում 2 Ոչ Այո Գործադիր
2019 Մենամարտ Բիգ-Ռոքի մոտ Այո Այո Ոչ Կարճամետրաժ
Աստղային պատերազմներ. Սքայուոկեր։ Արևածագ Ոչ Սյուժե Ոչ
2021 Աշխարհը յուրայի դարաշրջանում 3 Այո Այո Գործադիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 'Jurassic World' Director Colin Trevorrow Tackling Sci-Fi Thriller 'Intelligent Life'
  2. 'Jurassic World' Director Colin Trevorrow Tackling 'Book of Henry'
  3. «Режиссера звездных войн 9 — опять уволили. |». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլին Թրևորոու» հոդվածին։