Քոլին Դեքսթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քոլին Դեքսթեր
Քոլին Դեքսթեր.jpg
Ծնվել է սեպտեմբերի 29, 1930(1930-09-29)[1][2][3][4]
Ծննդավայր Ստամֆորդ, Stamford, South Kesteven, Lincolnshire, Լինկոլնշիր
Վախճանվել է մարտի 21, 2017(2017-03-21)[5][6][3][4] (86 տարեկանում)
Վախճանի վայր Օքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7]
Մասնագիտություն գրող և վիպասան
Լեզու անգլերեն[8]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրթություն Քրիստի քոլեջ, Քեմբրիջի համալսարան և Ստամֆորդի դպրոց
Ժանրեր դետեկտիվ[6]
Պարգևներ Բրիտանական Կայսրության շքանշանի սպա և Cartier Diamond Dagger

Նորման Քոլին Դեքսթեր (անգլ.՝ Norman Colin Dexter, սեպտեմբերի 29, 1930, Ստամֆորդ, Լինկոլնշիր - մարտի 21, 2017), անգլիացի գրող, տեսուչ Մորսի մասին դետեկտիվների հեղինակ, Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեքսթերը կրթություն է ստացել Ստենֆորդի դպրոցում, որտեղ ավելի վաղ սովորել էր եղբայրը՝ Ջոն Դեքսթերը, ներկայումս Պիտերբորոյի Քինգս դպրոցի դասախոս։ Կապի արքայական կորպուսում (Royal Corps of Signals) ծառայելուց հետո սկսեց անտիկ արվեստ ուսումնասիրել Քեմբրիջի Քրիստոսի քոլեջում, որը գերազանց ավարտելով՝ ստացավ մագիստրոսի աստիճան։

1954 թվականին Իսթ Միդլենդսի Լեսթեր քաղաքի Վիգիսթոն դպրոցում դարձավ դասական արվեստի ուսուցչի օգնականը։ Այնուհետև աշխատել է Լոֆբորոյի քերականական դպրոցում, իսկ 1959 թվականին նշանակվեց դասական արվեստների ավագ ուսուցիչ Նորթհեմփթոնի Քորբիի քերականական դպրոցում։

1966 թվականին արագ զարգացող խլության պատճառով ստիպված էր թողնել մանկավարժական կարիերան և Օքսֆորդի համալսարանում զբաղեցրեց ավարտական քննությունների կոմիտեի քարտուղարի օգնականի պաշտոնը, որտեղ էլ աշխատեց մինչև թոշակի անցնելը՝ 1988 թվականը։ Դեքսթերը հաճախ է մասնակցում BBC-ի «Ինչպես լուծել բարդ խաչբառը» (անգլ.՝ "How to Solve a Cryptic Crossword") ծրագրին, մասնավորապես 2008 թվականի նոյեմբերի ծրագրերի շարքին նա մանրամասն պատմում էր տեսուչ Մորսի լուծած խաչբառերի մասին[9]։

Մահացել է 2017 թվականի մարտի 21-ին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Last Bus to Woodstock, 1975
  • Last Seen Wearing (1976)
  • The Silent World of Nicholas Quinn, 1977
  • Service of All the Dead (1979)
  • The Dead of Jericho (1981)
  • The Riddle of the Third Mile, 1983
  • The Secret of Annexe 3, 1986
  • The Wench is Dead, 1989
  • The Jewel That Was Ours, 1991
  • The Way Through the Woods, 1992
  • The Daughters of Cain, 1994
  • Death is Now My Neighbour (1996)
  • The Remorseful Day (1999)

Պատմվածքներ և պատմվածքների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Inside Story (1993)
  • Neighbourhood Watch (1993)
  • Morse’s Greatest Mystery (1993), (հրատարակվել է նաև «As Good as Gold» անվամբ)
  • As Good as Gold [Insp. Morse]
  • Morse’s Greatest Mystery [Insp. Morse]
  • Evans Tries an O-Level
  • Dead as a Dodo [Insp. Morse]
  • At the Lulu-Bar Motel
  • Neighbourhood Watch [Insp. Morse]
  • A Case of Mis-Identity
  • The Inside Story [Insp. Morse]
  • Monty’s Revolver
  • The Carpet-Bagger
  • Last Call [Insp. Morse]

Առանձին պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Burglar, You-ի մեջ, The Mail on Sunday, 1994
  • The Double Crossing, Mysterious Pleasures ժողովածուի մեջ, խմբագիր՝ Մարտին Էդվարդս
  • Between the Lines, The Detection Collection ժողովածուի մեջ, խմբագիր՝ Սայմոն Բրեթ
  • The Case of the Curious Quorum, The Verdict of Us All ժողովածուի մեջ, խմբագիր՝ Փիթեր Լովսի
  • The Other Half, The Strand Magazine ժողովածուի մեջ, փետրվար-մայիս, 2007
  • Morse and the Mystery of the Drunken Driver, Daily Mail թերթում, դեկտեմբեր, 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]