Սյուզեն Քոլինզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քոլինզ, Սյուզենից)
Սյուզեն Քոլինզ
անգլ.՝ Suzanne Collins
Ծննդյան անունանգլ.՝ Suzanne Collins
Ծնվել էօգոստոսի 10, 1962(1962-08-10)[1][2][3][…] (61 տարեկան)
ԾննդավայրՀարթֆորդ
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր, գործադիր պրոդյուսեր, լրագրող և հեռուստասցենարիստ
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
ԿրթությունԻնդիանայի համալսարան, Թիշչ արվեստի դպրոց և Alabama School of Fine Arts?
Ժանրերֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներՔաղցած խաղեր և Gregor the Overlander?
ԱնդամակցությունWriters Guild of America, East?
Պարգևներ
Изображение автографа
Կայքsuzannecollinsbooks.com
 Suzanne Collins Վիքիպահեստում

Սյուզեն Քոլինզ (անգլ.՝ Suzanne Collins, օգոստոսի 10, 1962(1962-08-10)[1][2][3][…], Հարթֆորդ), ամերիկացի գրող, բազմաթիվ մանկական հեռուստատեսային ծրագրերի և մուլտֆիլմերի համար սցենարների, մանկական պատմվածքների հեղինակ, ինչպես նաև երիտասարդների համար 2 հայտնի գրքերի շարքի ստեղծող․ "Անդրաշխարհի քրոնիկները" և «Քաղցած խաղեր»։ «Քաղցած խաղեր»եռերգության առաջին 2 վեպերի տպաքանակը, որոնք դարձել են բեսթսելերներ, գերազանցել է 2 միլիոնը[6] Եռերգությունն էկրանացվել է[7]. Ռուսաստանում առաջին վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը թողարկվեց 2012 թ. մարտի 22- ին, երկրորդի հիման վրա՝ 2013 թ. նոյեմբերի 21- ին, երրորդի հիման վրա նկարահանված ֆիլմի առաջին մասը թողարկվեց նոյեմբերին 21-ին, 2014 թ․, իսկ երկրորդը՝ 2015 թ․ նոյեմբերի 19-ին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզան Քոլինզը ծնվել է 1962 թ․ օգոստոսի 10- ին ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Ֆեյրֆիլդ շրջանի Newtown-ի մոտակայքում գտնվող Սենդի Հուկ գյուղում[6] : Գրեթե ամբողջ մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել հայրիկի հետ, որի հետ ճանապարհորդել է գրեթե ամբողջ արևելյան ափով, Եվրոպայով։ Ավարտել է Բլումինգթոնի Ինդիանական համալսարանը[8]։ Քոլինզի կարիերան սկսվել է 1991-ին Նյու Յորք տեղափոխվելուց հետո նա գրում էր սցենարներ՝ մանկական հեռուստասերիալների և շոուների համար։ Սյուզանն աշխատել է Nickelodeon հեռուստաալիքում, որտեղ մասնակցել է "Քլարիսսան գիտի ամեն ինչ", "Շելբի Վուի առեղծվածային ֆայլերը" (անգլ.՝ The Mystery Files of Shelby Woo), «Արջուկը», «Օսվալդ » (անգլ.՝ Oswald) և այլ նախագծերին։ Մանկական նախագծերի վրա աշխատելը Սյուզանին ոգեշնչեց մանկական գիրք գրելու։ Այդպես ստեղծվեց «Վերգետնյա Գրեգոր» վեպը (անգլ.՝ Gregor the Overlander)՝ «Անդրաշխարհի քրոնիկները» շարքի առաջին գիրքը (անգլ.՝ The Underland Chronicles), որը հրատարակվել է 2003 թ․:

Ըստ The New York Times-ի վարկանիշների՝ այդ շարքն ամենահայտնիներից և ամենավաճառվողներից մեկն էր։ Քոլինզը շարքում հինգ վեպ է գրել 2003-2007 թթ․: Ինչպես հենց ինքը Սյուզանն է խոստովանում՝ սյուժեն մտահղացել է Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմից, չէ որ կոյուղին ընկնելու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան նապաստակի բունը, և այնտեղ հերոսին թեյախմություն չի սպասելու։

2008 թ. սեպտեմբերին "Scholastic Press" հրատարակչությունը թողարկել է Քոլինզի նոր վեպը՝ "Քաղցած խաղեր" (անգլ.՝ The Hunger Games)՝ համանուն եռերգության առաջին մասը։ Սյուժեի ոգեշնչման աղբյուրը մասամբ եղել է հին հունական առասպելները Տեսեի և Մինոտավրի մասին[9], և մասամբ Սյուզենի հոր՝ Օդուժի վետերանի հիշողություններն աղքատության, սովի և պատերազմի հետևանքների մասին[10]։ Երկրորդ "Եվ բոցը կբռնկվի" վեպը (անգլ.՝ Catching Fire) թողարկվել է 2009 թ. սեպտեմբերին, իսկ երրորդ վերջնականը՝ 2010 թ. Օգոստոսի 24-ին[11]։ 14 ամսվա ընթացքում եռագրության առաջին երկու վեպերը տպագրվել են մեկուկես միլիոն տպաքանակով[12]։ "Քաղցած խաղեր " վեպը 60 շաբաթ գլխավորել է "Նյու Յորք Թայմզի"ամենավաճառվող գրքերի վարկանիշը, իսկ "Թայմ" ամսագիրը ներառել է Սյուզան Քոլինզին 2010 թ․ ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[6]։

Ներկայումս Քոլինզն իր ամուսնու և երկու երեխաների հետ ( 1999 թ. ծնվել է դուստրը, և 1994 թ.՝ որդին) ապրում է Քոնեքթիքութում, որտեղ նրանք տեղափոխվել են Նյու Յորքից[13] :

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրաշխարհի քրոնիկները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն 11-ամյա (ավելի ուշ պարզվեց՝ 12-ամյա) տղա Գրեգորի, որը մոգական երկրում է հայտնվում Նյու Յորքի Կենտրոնական պարկում գտնվող կոյուղով (երբեմն՝ լվացքարանի գաղտնի դռնով)[14] և նրա ընտանիքի մասին (Գրեգորը փորձանքի մեջ է ընկնում իր 2 տարեկան քրոջ՝ Ոտաբոբիկի հետ[15] ): 2008-ի տվյալներով Ռուսաստանում թարգմանվել են շարքի միայն առաջին 3 վեպերը (թարգմանիչ ՝ Վիկտոր Գոլիշև[16][17] ) և հրատարակվել են «Էգմոնտ-Ռուսաստան» հրատարակչության կողմից։ 2013-ին «ԱՍՏ » հրատարակչությունը հրատարակեց չորրորդ վեպը և տպագրեց առաջին երեքը, իսկ 2014-ին լույս տեսավ վերջնական վեպը (բոլորը՝ Մարինա Թագոբեցկայայի թարգմանությամբ)։

Անուն բնօրինակ անուն Հրապարակման տարի{{{2}}}</img> Հրապարակման տարի{{{2}}}</img>
Վերգետնյա Գրեգոր Gregor the Overlander 2003 թվական 2008 թվական[14]
Գրեգորը և Բեյնի մարգարեությունը Gregor and the Prophecy of Bane 2004 թվական 2008 թվական[18]
Գրեգորն ու տաքարյունների անեծքը Gregor and the Curse of the Warmbloods 2005 թվական 2008 թվական[19]
Գրեգորն ու գաղտնիքի նշանները Gregor and the Marks of Secret 2006 թվական 2013 թվական
Գրեգորը և ճանկի ծածկագիրը Gregor and the Code of Claw 2007 թվական 2014 թվական

Քաղցած խաղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռերգության առաջին վեպը լույս է տեսել 2008 թ․ սեպտեմբերին[20] և արդեն կես տարի անց հայտնի դարձել[21]։ Առաջին երկու գրքերը հրատարակվել են աշխարհի 26 երկրներում, և երկար ժամանակ գլխավորում էին բեսթսելլերների ցուցակները ( USA Today[22] և The New York Times[23] ): Ռուսաստանում ամբողջ եռերգության հրատարակչությամբ զբաղվում են "AST" հրատարակչությունը[24] "Astrel"- ի և Վլադիմիրի "VKT" հրատարակչության հետ միասին։ Վեպը լույս է տեսել երկու անգամ՝ կազմի տարբեր նմուշներով։

Անուն բնօրինակ անուն Հրապարակման տարի{{{2}}}</img> Հրապարակման տարի{{{2}}}</img>
Քաղցած խաղերը The Hunger Games 2008 թվական 2010 թվական[25]
Եվ բոցը կբռնկվի Catching Fire 2009 թվական 2010 թվական[26]
Mockingjay Mockingjay 2010 թվական 2011 թվական[27]
Բալլադ օձերի և երգող թռչունների մասին The Ballad of Songbirds and Snakes 2020 թվական 2020 թվական

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Cunningham J. M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. http://web.archive.org/web/20170323070910/http://jeugdliteratuur.org/auteurs/suzanne-collins
  5. http://www.sfadb.com/Geffen_Awards_2011
  6. 6,0 6,1 6,2 Skurnick L. (2010 թ․ ապրիլի 29). «Suzanne Collins». The 2010 TIME 100 (անգլերեն). Time. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. Staskiewicz K. (2010 թ․ հոկտեմբերի 18). «'The Hunger Games' versus the ratings game: How will the movie get a PG-13?» (անգլերեն). EW.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  8. «'Hunger Games' author Suzanne Collins graduated from IU: IU News Room: Indiana University» (անգլերեն). newsinfo.iu.edu. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  9. «Suzanne Collins: Classical Inspiration (видео отрывок интервью)» (անգլերեն). Scholastic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  10. «A Conversation with Suzanne Collins (Q & A)» (PDF) (անգլերեն). Scholastic. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  11. Staskiewicz K. (2010 թ․ փետրվարի 11). «Final 'Hunger Games' novel has been given a title and a cover» (անգլերեն). EW.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  12. «Suzanne Collins's Third Book in The Hunger Games Trilogy to be Published on August 24, 2010» (անգլերեն). Scholastic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  13. Hopkinson D. «A riveting return to the world of 'The Hunger Games'». Review (անգլերեն). BookPage.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  14. 14,0 14,1 Сьюзен Коллинз Грегор Надземный. — Эгмонт Россия, 2008. — 238 с. — ISBN 978-5-9539-2609-6
  15. Далецкая В. (2008 թ․ ապրիլի 10). «Хроники Подземья». Рецензии (ռուսերեն). Inout.ru. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 25-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  16. Шиянов М. (2008 թ․ մարտի 4). «Книги из серии "Хроники Подземья" скоро появятся на книжных прилавках». Книги (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 25-ին.
  17. Сотскова Х. (2008 թ․ մարտի 4). ««Хроники подземья»». Книжная полка (ռուսերեն). Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 25-ին.
  18. Сьюзен Коллинз Грегор и пророчество Турса. — Эгмонт Россия, 2008. — 238 с. — ISBN 978-5-9539-2610-2
  19. Сьюзен Коллинз Грегор и проклятие теплокровных. — Эгмонт Россия, 2008. — 270 с. — ISBN 978-5-9539-2611-9
  20. Suzanne Collins The Hunger Games. — New York: Scholastic Press, 2008. — 374 p. — ISBN 0439023483
  21. Roback D. (2010 թ․ փետրվարի 11). «'Mockingjay' to Conclude the Hunger Games Trilogy». Book News (անգլերեն). Publishers Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  22. «Best-Selling Books Database» (անգլերեն). USA Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.
  23. «Children's Best Sellers: Chpater books: Sunday, November 2nd 2008» (անգլերեն). The New York Times. 2008 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.
  24. «Сьюзен Коллинз "Голодные игры"». Новости (ռուսերեն). «АСТ». 2010 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 22-ին.
  25. Сьюзен Коллинз Голодные игры. — АСТ, 2010. — 380 с. — ISBN 978-5-17-062463-8
  26. Сьюзен Коллинз И вспыхнет пламя. — АСТ, 2010. — 414 с. — ISBN 978-5-17-067128-1
  27. Коллинз С. Сойка-пересмешница. — СПб: Астрель, 2011. — 416 с. — 15 000 экз. — ISBN 978-5-271-37109-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]