Քշամա Սավանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քշամա Սավանտ
 
Կուսակցություն՝ Socialist Alternative?
Կրթություն՝ Հարավային Կարոլինա նահանգի համալսարան և Մումբայի համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ և ակտիվիստ
Ծննդյան օր հոկտեմբերի 15, 1973(1973-10-15) (50 տարեկան)
Ծննդավայր Պունի, Մահարաշտրա, Հնդկաստան
Քաղաքացիություն  ԱՄՆ և  Հնդկաստան

Քշամա Սավանտ (անգլ.՝ Kshama Sawant, հոկտեմբերի 15, 1973(1973-10-15), Պունի, Մահարաշտրա, Հնդկաստան), ամերիկյան ծագումով հնդիկ սոցիալիստ, տնտեսագետ և ծրագրավորող, «Սոցիալիստական այլընտրանքի» ակտիվիստուհի (տրոցկիստական միջազգային սոցիալիստական այլընտրանքի բաժին), Սիեթլի քաղաքային խորհրդի անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդիկ մտավորականի ընտանիքից։ Նրա հայրը՝ ինժեներ էր, մահացել է վթարից։ Նրա ձախ հայացքները ձևավորվել են աղքատության և հայրենիքում կաստայական համակարգի դժգոհության ազդեցության ներքո։ 1994 թվականի ավարտել է Մումբայի համալսարանը։

Տեղափոխվելով Սիեթլ[2], նա սկսեց դասավանդել տնտեսագիտություն տեղական համալսարաններում, ներառյալ Վաշինգտոնի և Լի համալսարանում։ ԱՄՆ քաղաքացիություն է ստացել 2010 թվականին, նա նաև միացավ «Սոցիալիստական այլընտրանքին»՝ ծայրահեղ ձախակողմյան կուսակցություն, որը զբաղեցնում էր մարքսիզմի, տրոտսկիզմի և ժողովրդավարական սոցիալիզմի դիրքերը։

Հայտնի է դարձել Սիեթլում «Occupy Wall Street» շարժման կազմակերպմանը մասնակցության շնորհիվ։ Այդ բողոքների ժամանակ (ինչպես և ավելի ուշ, նվազագույն աշխատավարձի բարձրացման համար անցկացվող ակցիաներում) ձերբակալվել է։

Մասնակցություն ընտրություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի նոյեմբերին մասնակցել է Սիեթլ նահանգի Ներկայացուցիչների պալատի ընտրություններին, սակայն ձայների 29%-ով զիջել Է պալատի այն ժամանակվա խոսնակ Ֆրենկ Չոպպին։ Սակայն արդեն հաջորդ՝ 2013 թվականին Սիեթլի քաղաքային խորհրդի ընտրությունները հաջողություն բերեցին նրան. օգոստոսյան փրայմերիզներում ստանալով ձայների 35 %-ը, նոյեմբերին նա առաջ անցավ գործող պատգամավոր, դեմոկրատական կուսակցության անդամ Ռիչարդ Կոնլինից և քաղխորհրդում զբաղեցրեց 9 պատգամավորական տեղերից մեկը։

Նրա քարոզարշավին չի աջակցել տեղական իսթեբլիշմենթից ոչ մեկը (Սիեթլի ընտրություններն անցկացվում են անկուսակցական հիմունքներով), բայց նրան աջակցել են System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը Rage Against The Machine-ի կիթառահար Թոմ Մորելոյի հետ և «Stranger» այլընտրանքային ամսագիրը[3]։

Սավանտը վերընտրվել է 2015 թվականին՝ կրկին հակառակ մեյնսթրիմի թշնամանքին և իր ընտրարշավում 600 կամավորների շնորհիվ։ Փրայմերիզում նա ստացել է ձայների 52,6 %-ը, իսկ բուն ընտրություններում՝ 55,7 %-ը։ Այս ընտրությունների արդյունքներով, որոնք ապահովել են կանանց և գունավոր պատգամավորների աննախադեպ ներկայացուցչությունը, Սիեթլի քաղաքային խորհրդում ստեղծվել է առաջադիմական մեծամասնությունը։

Քաղաքական դիրքորոշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա եռանդուն արշավը նպաստեց այն բանին, որ 2014 թվականի մայիսին նրա քաղաքն առաջինն էր ԱՄՆ-ում, որը նվազագույն աշխատավարձը հասցրեց 15 դոլարի (քաղաքի երկու քաղաքապետեր նշում էին նրա անձնական դերը այդ նախաձեռնությանը հանրության ուշադրությունը հրավիրելու գործում)։ 117 000 դոլար սեփական պատգամավորական աշխատավարձից այն կազմում է 40 000 դոլար (միջին աշխատավարձը Սիեթլում), իսկ մնացած գումարը նվիրաբերում է քաղաքական հիմնադրամ սոցիալական արդարության արշավների համար[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Connelly, Joel (2013 թ․ նոյեմբերի 14). «Socialist Sawant wins City Council seat». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  2. Atkins (2015 թ․ սեպտեմբերի 2), Q&A: Councilmember Sawant on public broadband and a socialist Microsoft Drew
  3. Seattle elects first socialist City Council member Արխիվացված 2013-11-18 Wayback Machine.
  4. Kevin Roose. «Meet the Seattle Socialist Leading the Fight for a $15 Minimum Wage». New York Magazine. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քշամա Սավանտ» հոդվածին։