Քննարկում:Mozilla Firefox

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվանումը[խմբագրել կոդը]

Մասնակիցներ, ինչպես հայերենով կգրեք Mozilla Firefox, «Մոթզիլա Ֆայրֆաքս» թե «Մոզիլա Ֆայրֆոքս»։ Ես ինչպես հասկանում եք գնտում եմ որ երկորդ տարբերակը շատ ավելի մոտ է անգլերեն արտասանմանը։ Հ.Գ. Համակարգային ծրագրեր կատեգորիայից, տեղափոխել եմ Համակարգչային, քանի որ դիտարչիչը կիրառական է (application) և ոչ համակարգային (system): --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 06:03, 4 Փետրվարի 2009 (UTC)

Ես էլ Մոզիլա կկարդայի, ոչ թե Մոթզիլա։Վազգեն 12:06, 4 Փետրվարի 2009 (UTC)
Իր անգլերեն արտասանությունը Մութզիլա է, բայց հասկանալի է եթե դա ուղիղ տառ-առ-տառ թարգմանության մեջ կարող է խնդիրներ առաջացնի (օրինակ՝ մի հայ ինտերնետում դրան որոնելիս): Դրա համար էլ վերահղման էջեր եմ դրել: Բայց իհարկե կարելի է ավելի քննարկել: Ֆայրֆաքսի մասին էլ, դա ավելի մոտ է անգլերեն արտասանության, բայց Ֆայրֆոքսն էլ է իր հայերենացված ձևի համար ընդունելի, քանի որ վերջապես hot dog-ն էլ հոտ դոգ (հոթ դոգ) է դառնում: Chaojoker 17:34, 4 Փետրվարի 2009 (UTC)
Հարգելիներ, ես այս գրելուց հետո սկսեցի այս հարցը քննարկել, և հիմա ինձ թվում է որ ես մինչև հիմա Mozilla-ն սխալ եմ արտասանել: Կարելի է նայել այստեղ, ու դա էլ միտք է տալիս քանի որ Mozaic Killer-ից է գալիս: Ուրեմն, կներեք՝ Մոզիլա: Chaojoker 18:08, 4 Փետրվարի 2009 (UTC)

Ես դիտարկիչը փոխարինել եմ բրաուզերով, քանի որ հայերենում առավելապես օգտագործում են բրաուզեր և նաև որոշ ռուսերեն ասած բռոշյուրներում եմ տեսել: Եվ նաև Գուգլով որոնելիս ամեն ինչ պարզ է դառնում: Ինչպես նաև այս փոքր հոդվածի կեսը կարմիր էր, դա էլ ընդունելի չի: Թողարկող ֆիրմայի անվանումը անգլերեն եմ գրել, ռուսերեն և այլ վիքիներում դա չի թարգմանվել, իսկ թարգմանվելու դեպքում էլ կարելի է ավելի ճիշտ տարբերակներ առաջարկել: 6AND5 21:59, 20 Օգոստոսի 2010 (UTC)[reply]

Չի խանգարի եթե ԴԻՏԱՐԿԻՉ տերմինն էլ լինի։ Բառը դեռ նոր է շրջանառության մեջ և դեռ խմորման ընթացք է գնում։ Միշտ պետք է լեզվին հարազատ բառին մրցակցության հնարավորություն տալ։ Այդպես ԱՍՏԱՆՈՎԿԱՆ դառել է ԿԱՆԳԱՌ, ՊԱԼՏՈՆ` ՎԵՐԱՐԿՈՒ, ՏԵԼԵՖՈՆԸ` ՀԵՌԱԽՈՍ... չէր բացառվում, որ օտարահնչյուն բառը հաղթեր։ Արդի հայերենում շատ հաճախ հայեցի հնչող բառի ստուգաբանությունը ցույց է տալիս, որ բառը օտար է, իսկ նախկինում եղել է բուն հնդեվրոպական հայերեն բառ, որը մոռացության է մատնվել։ Ի նկատի ունեմ, որ բառերի գոյության իրավունքը ոչ ոք չի կարող որոշել, այլ ժամանակի ընթացքում է պարզվում, բայց գոնե մրցակցույան հավասար պայմանների իրավունք բոլոր բառերն էլ ունեն։ կներեք, որ շատ շեղվեցի։ --Alex 23:41, 20 Օգոստոսի 2010 (UTC)[reply]