Քննարկում:Ֆեմինիզմ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ես համաձայն չեմ, հոդվածի անվանափոխության հետ։ Ինձ համար լրիվ անհայտ անվանում է «իգապաշտպանությունը», համցանցում էլ անգամ տարածված չէ[1]։ --Vacio 07։37, 11 Հունիսի 2010 (UTC)

Միանում եմ։ Wolf 07:57, 11 Հունիսի 2010 (UTC)[reply]
Իգապաշտպանություն թարգմանումը ֆեմինիզմ բառի համար տրված է թե՛ առցանց [translator.am] բառարանում, թե՛ Բարաթյանի հայերեն-անգլերեն բառարանում, իսկ ոչ մեկում և նաև Ասմանգուլյանի բառարանում «ֆեմինիզմ» բառին չեմ հանդիպել: Եթե խնդիրը տարածված լինելու մասին է, ապա հոդվածների ամվանումներում (և սա դեռ հստակեցված չէ) անձամբ կողմ եմ հետևյալ առաջնությամբ հոդվածների անվանման՝
1) չեցոք
2)հայերեն
3)տարածված,
այսինքն եթե հարցը երկու անվան մեջ է, որ երկուսն էլ չեզոք և երկուսն էլ հայերեն են, ապա կարծում եմ գերադասությունը պիտի տրվի ամենատարածվածին, իսկ եթե խնդիրը երկու չեզոք, սակայն մեկը հայերեն և մեկը օտարալեզու անվան մեջ ընտրելու մեջ է, ապա միանշանակ կողմ եմ հայերեն տարբերակին (թող օտարալեզուն օգտագործվի հենց օտարալեզու Վիքիներում): Կարծում եմ հավանական է, որ երբ հեռախոս բառը նոր էր ստեղծվել, հայախոսների մոտ էլ թելեֆոնը ավելի տարածված էր (և դեռ տարածում ունի, բայց դա թելեֆոն բառը հայերեն հանրագիտարանի արժանի չի դարձնում): Chaojoker 13:05, 11 Հունիսի 2010 (UTC)[reply]
Կատարայալ աբսուրդ, նախ զոռով բառը հայերեն չես դարձնի, երկրորդը բառը նորաբանություն է և ունի հեղինակային ծագում։ Նույն ինքը տիկին Բարաթյանը այդ բառը հնարել է և այն ոչ մի այլ տպագիր աղբյուրում բացի Բարաթյանի բառարանից դեռ չի օգտագործվել։ Հետո ինչ, որ մի անգամ ինչ որ տեղ տպագրվել է։ Մի քիչ պետք է տրամաբանորեն մոտենալ բառերի օգտագործմանը։ Փոխառությունները միայն հարստացնում են լեզուն։ Ժամանակին «վարդ» բառը նույնպես փոխառություն է եղել պարսկերենից և դրա նման ևս տասնյակ հազարավոր այլ բառեր։ Հոդվածների անունները հայեցիացնելու սկզբունքը միայն հետ է խրախուսում այդ հոդվածներում գրել ցանկացողներին։ Եվս երկու օրինակ բերեմ «բնախոսությունը» և «բնազանցությունը»։ Ես եթե ուզենամ հոդված գրել ապա ուղղակի նորը կսկսեմ առանց թարգմանամոլության։ Միանում եմ Vacio և Wolf մասնակիցներին։ --Lilit Gabyan 16:10, 11 Հունիսի 2010 (UTC)[reply]
Կատարյալ աբսուրդ է Վիքիփեդիայի տարածքն օգտագործել հեղինակային համբավ վայելող և լայնորեն օգտագործվող ամեն մի բառարանի բառը հարցի տակ տանելու համար: Վիքիփեդիայի տարածքում չէ, որ պիտի ապացուցվի բառարաններում հրատարակված բառերի հայերեն չլինելու կամ նրանց ստեղծողի ով լինելը, կամ թե բառարանի հեղինակն նորաբանության իրավունք ունի թե ոչ: Եթե մանսկակիցներից որևէ մեկն ունի նման հեղինակություն, կարող է Վիքիփեդիայից դուրս, մասնագետների կողմից վերանայված հանդեսներում կամ թերթերում հրատարակելով ապացուցի դա, և Վիքիփեդիայում մեզ միայն կմնա հետևել մասնագետների կարծիքին: Վիքիփեդիան արտացոլում է այն, ինչ հրատարակված է վստահելի աղբյուրներում, և չի կարող օրիգինալ հետազոտության տարածքի վերածվել: Chaojoker 17:32, 11 Հունիսի 2010 (UTC)[reply]
Եկեք դատարկ տեղը կրքերը չթեժացնենք և ավելնորդ կտրուկ գնահատականներ չտանք։ Կոնկրետ այս հարցում «Իգապաշտպանությունը» իմ համեստ կարծիքում նենց միջին թարգմանություն է, ավելի վատ թարգմանությունները լիքն են։ Բայց այն որ այդ բառը տարածված չէ, և շատ ավելի քիչ է գործածվում թե լայն շերտերում թե ԶԼՄ/մասնագիտացված տեղերում քան ֆեմինիզմը, կարծում եմ միանշանակ է։ Ցավոք դեռ շատ հաճախ են նման հարցեր առաջանալու, տարբեր եզրերի հետ կապված։ Դա մի բան է, որ մեր ձեռքը չէ։ Բայց մեր ձեռն է փորձել ընդհանուր մոտեցումներ մշակել, այն դեպքերի համար, երբ եզրի հայերեն թարգմանությունը բացակայում է, կամ այն տարբերակը որ կարողացանք գտնել տարածում չի գտել։ Այդապես կկարողանանք խուսափել ամեն երրորդ անվանանման շուրջ թեժ ու երկար քննարկումներից։
Անձամբ ես 2-րդ և 3-րդ կետերը կմիավորեի և կդարձնեի «տարածված հայերեն», կամ «հայերենում տարածված»-ի։ Չեզոքը կարևոր է, բայց առաջին տեղ չէի դնի, այլ կդնեի առաջին տեղում հնարավորինս կորրեկտ հանրագիտարանային տեսակետից տարբերակ։ Առաջարկում եմ պահը օգտագործելով, քննարկենք դա Վիքիփեդիայի Քննարկում:Հոդվածների անվանումներ և ըստ դրան ստեղծենք Վիքիփեդիա:Հոդվածների անվանումներ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:11, 11 Հունիսի 2010 (UTC)[reply]
Տարածվածության հիմնավորման համար.

Ռուս հայերեն քառահատոր բառարան ակադեմիկոս Ա.Ե.Ղարիբյանի խմբագրությամբ, հատոր 4, Ե, 1958, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն

  • феминизация - կենս. ֆեմինիզացիա, կանացիացում
  • Феминизированный - ֆեմինացված, ֆեմինացրած, իգականացված, իգականացրած
  • феминизировать - ֆեմինացնել, իգականացնել, ֆեմինիզացիայի ենթարկել
  • феминизироваться - ֆեմինանալ, իգականանալ, ֆեմինացման ենթարկվել, իգականացվել
  • феминизм - ֆեմինիզմ
  • феминист - ֆեմինիստ, ֆեմինիսզմի համար պայքարող
  • феминистка - ֆեմինիստուհի, ֆեմինիստ կին
  • феминистический - ֆեմինիստական, ֆեմինիզմի

Ժամանակակից հայոց լեզվի բառարան հատոր 4, էջ 816, Ե, 1980 Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Հր.Աճառյանի անվան լեզվի ինդտիտուտ, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն

  • ֆեմինիզմ - կանանց իրավահավասարության համար պայքարող քաղաքական հոսանքի անվանումը ....
  • ֆեմինիստ - ֆեմիմիզմին կողմնակից
  • ֆեմինիստական - ֆեմինիզմին և ֆեմիստին հատուկ վերաբերող, ֆեմինիստի, ֆեմիստի,,,

Ռուս հայերեն քառահատոր բառարան ակադեմիկոս Ա.Ե.Ղարիբյանի խմբագրությամբ, 1 հատորով, Ե, 1968, Հայաստան հրատարակչություն

  • феминизация - կենս. ֆեմինիզացիա, կանացիացում1
  • Феминизированный - ֆեմինացված, ֆեմինացրած, իգականացված, իգականացրած
  • феминизировать - ֆեմինացնել, իգականացնել, ֆեմինիզացիայի ենթարկել
  • феминизироваться - ֆեմինանալ, իգականանալ, ֆեմինացման ենթարկվել, իգականացվել
  • феминизм - ֆեմինիզմ
  • феминист - ֆեմինիստ, ֆեմինիսզմի համար պայքարող
  • феминистический - ֆեմինիստական, ֆեմինիզմի


ՀՍՀ Հանրագիտարան հատոր 12 կա ֆեմինիզացիա հոդված բառի կենսաբանական իմաստի բացատրությամբ ոչ քաղաքական

Գուգլ որոնման արդյունքում

  • ֆեմինիզմ Результатов։ примерно 4 660
  • Ֆեմինիստական Результатов։ примерно 4 100 (0,16 сек.)
  • իգապաշտպանություն Результатов։ примерно 79 (0,18 сек.) ընդ որում կեսից ավելին Վիքիփեդիա էր։

--Lilit Gabyan 07։20, 12 Հունիսի 2010 (UTC)

Իմ կարծիքով՝ այս պարագայում «ֆեմինիզմ», քանի որ «իգապաշտություն»-ը իր գոյությամբ չի բացառում առաջինը և «իզմ»-ի իմաստը (շարժում) չի արտահայտում։ --beko 10:50, 12 Հունիսի 2010 (UTC)[reply]
Շնորհակալություն ռուսերեն-հայերեն բառարանները մանրամաս զննելու և տեղեկացնելու համար, դա իսկապես հետաքրքիր և տեղեկատվական էր: Ըստ երևույթի այս բառարանները տպագրվել են 1958, 1968, և 1980 թվականներին, և սա ցույց է տալիս, որ այն թվականներին իգապաշտպանություն բառը գոյություն չի ունեցել: Բարաթյանի հայերեն-անգլերեն բառարանը, ի տարբերություն, տպագրվել է 2006 թվականին: Եթե համարենք (և վստահ չեմ) որ ֆեմինիզմ բառը գործածության մեջ է մտել 19-րդ դարի կեսերից, իսկ մինչև գոնե 1980 թվական հայերենի չի թարգմանվել, դա բավականին հասկանալի է դարձնում, որ ինչու է «ֆեմինիզմ» բառը շատ ավելի տարածված քան իգապաշտպանություն, բայց դա չի նշանակում որ ուշ է սկսել հայերեն համարժեքն օգտագործել: Chaojoker 19:10, 3 Օգոստոսի 2010 (UTC)[reply]