Քննարկում:Տիեզերական սարքավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվանում[խմբագրել կոդը]

Տվյալ իմաստով ավելի՞ ճիշտ չի լինի, «տիեզերական սարք» եզակի թվով։ Սարքավորումը, ոչ միայն հոգնակի է, այլ ոչ պարտադիր փողկապակցված, սաքրերի հավաքածու է ենթադրում, իմ ըմբռնումով։ Ռուսերենի հետ զուահեռ անցկացնելով, ապպարատ-սարք, ապպարատուրա-սարքավորում։ Առայժմ ստեղծեմ եմ այստեղ հղվոց «Տիեզերական սարք» էջը, բայց կարելի է տեղերով փոխել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 00:00, 14 Նոյեմբերի 2012 (UTC)

Միանշանակ, սարքավորում եզրը օգտագործվում է մի քանի (խումբ) սարքերը միասին վերցված անվանելիս... Եթե նույնիսկ հոգնակի պետք է գրվեր, ապա պետք է լիներ «սարքեր»։ Պետք է տեղերով փոխել ու վերահղումն էլ դարձնել «Տիեզերական սարքեր»։ --Ahaik (քննարկում) 10:07, 16 Ապրիլի 2016 (UTC)
Տիեզերանավն հարմար տարբերակ չէ՞--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:16, 16 Ապրիլի 2016 (UTC)
Չէ, տիեզերանավը մի քիչ այլ բան է, դա ասելով հիմնականում հասկանում են մարդատար թռչող սարք... Իսկ տիեզերական սարք ասելով հիմնականում հասկանում են այն սարքերը, որոնք աշխատում են ավտոմատ ռեժիմում, անօդաչու են։--Ahaik (քննարկում) 12:30, 16 Ապրիլի 2016 (UTC)