Քննարկում:Վարդանանց պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Untitled[խմբագրել կոդը]

Եթե այդ գրքից չէ, ինչու է գրականություն նշված այդ գիրքը?--6AND5 (քննարկում) 08:42, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)

Հոդվածը ամբողջությամբ ջնջվել է, և քիչ առաջ ստեղծվել է նորը: Հարգանքներով--Հայկ (արաբագետ) 20:19, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)
Ճիշտ կլինի, որ այս քննարկման էջը ջնջվի, քանի որ այն վերաբերվում է նախորդ հոդվածին և պետք է ջնջվեր հոդվածի հետ միասին: --Լիլիթ (քննարկում) 20:45, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)
Եթե ջնջված տարբերակի հեղինակը Լիոնը չէր, թող ամեն դեպքում մնա, նայիր Ալեքսեյի քննարկման էջի վերջին թեման[1]--6AND5 (քննարկում) 20:51, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)
6AND5 ջան, եթե հոդվածը 0-ից է գրվել, ապա այս քննարկումը բանից անտեղյակ ընթերցողին թյուրիմացության մեջ է գցում ու շփոթեցնում է: --Լիլիթ (քննարկում) 20:57, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)
Լիլիթ ջան, հենա էսքան գրեցինք, որ կարդա դժվար զարմանք ապրի:-), ափսոս չի էսքան գրածը ջնջենք:-)--6AND5 (քննարկում) 21:02, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)
Լավ, համոզեցիր :-) --Լիլիթ (քննարկում) 21:06, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)

Վերնագիր[խմբագրել կոդը]

Վերնագրում թվականները՝ (450-451), նշելու կարիք կա՞։ Ուրիշ Վարդանանց պատերազմ եղե՞լ է։ -◙Beko (քննարկում) 18:37, 19 Հոկտեմբերի 2014 (UTC)

Ոչ, ուրիշ Վարդանանց պատերազմ չի եղել հայոց պատմության մեջ: Կարող եք առանց թվականով վերահղումը ջնջել ու վերնագիրը փոխել: Նույնը վերաբերում է Վահանանց պատերազմին: Շնորհակալություն ուշադրության համար--Հայկ (արաբագետ) 18:53, 19 Հոկտեմբերի 2014 (UTC)
Ուրեմն, կփոխեմ։ -◙Beko (քննարկում) 19:47, 19 Հոկտեմբերի 2014 (UTC)

Սյունյաց մետրոպոլիտություն[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի Ռոբ։ Ինչպես ե՞ք։ Նկատեցի՝ առանց քննարկման որոշ տեղեկություններ եք ջնջել հոդվածից, որոնք հաստատված են վստահելի աղբյուրներով։ Սյունյաց մետրոպոլիտության վերաբերյալ այլ քննարկումներ ևս եղել են, որոն, ցավոք, չկարողացա գտնել։ Սակայն այժմ Ձեզ կներկայացնեմ իմ աղբյուրը, որը հավաստում է իմ գրածը՝ Լեո, «Հայոց պատմություն», հատոր 2, էջ 53 (ավելի հեշտ գտնելու համար նշեմ նաև, որ էջի վերջին պարբերությունն է), եթե այլ հարցեր կառաջանան գրածներիս վերաբերյալ, ապա գրեք քննարկենք։ Իսկ ինչ վերաբերվում է Ձեր դրած փաստ կաղապարին, ապա խնդրում եմ նշել, թե կոնկրետ ո՞ր գրածին է վերաբերում այն, «լուրջ» բառի՞ն։ Ձեր խմբագրումը հետ եմ շրջում, մինչև այս քննարկման ավարտը, իսկ եթե ինչ-որ փոփոխության համաձայնության հանգենք, ապա այդ ժամանակ էլ կկատարենք դա։ Շնորհակալություն։ --Nooberella💬 11:37, 2 Դեկտեմբերի 2019 (UTC)

Հգ․ «Մետրոպոլիտություն» բառը փոխարինել եմ «եպիսկոպոսություն» բառով։--Nooberella💬 19:47, 2 Դեկտեմբերի 2019 (UTC)
Ողջույն, հարգելի Nooberella💬: Սյունյաց մետրոպոլիտության մասին տեղեկությունը ջնջեցի, քանի որ ըստ պատմագիտական գրականության մեջ առավել ընդունված տեսակետի, այն հիմնադրվել է ավելի ուշ շրջանում (610 թ., անգամ X դար), ինչի մասին նշված է «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանում, որի հիման վրա ստեղծվել է նաև Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան բառհոդվածը: Լեոն տվյալ հարցում նվազ վստահելի աղբյուր է: --Rob (քննարկում) 11:06, 3 Դեկտեմբերի 2019 (UTC)
Ահա «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանի համապատասխան էջի վրա հղումը: --Rob (քննարկում) 11:32, 3 Դեկտեմբերի 2019 (UTC)
Rob ջան շնորհակալ եմ քո տեսակետը ներկայացնելու համար, այո, շփոթություն կարող է եղած լինել Լեոյի մոտ, այդ պատճառով էլ ես փոխել եմ «Մետրոպոլիտություն» բառը և դարձրել այն «եպիսկոպոսություն»։ Սյունյաց եպիսկոպոսությունը եղել է Վարդանանց պատերազմի ժաանակաշրջանում, այդ պատճոռով էլ ամեն ինչ համընկնում է։ Դուք նշել էիք, որ մետրոպոլիտությունը 610 թվականին է ստեղծվել, բայց եպիսկոպոսությունը շատ ավելի շուտ է եղել :) Շնորհակալություն։--Nooberella💬 12:44, 3 Դեկտեմբերի 2019 (UTC)

Nooberella💬 ջան, այո եպիսկոպոսությունը շատ ավելի վաղ շրջանում է ստեղծվել, բայց դրա ստեղծումը որևէ կերպ չի վկայում Սյունիքի առանձնահատուկ դիրքի, «Կրոնական ոլորտում Սյունիքի ներքին ինքնավարություն ստանալու» մասին, քանի որ Մեծ Հայքի յուրաքանչյուր նահանգում, անգամ որոշ գավառներում 4-րդ դարում եպիսկոպոսական թեմեր էին հաստատվել։ --Rob (քննարկում) 17:07, 3 Դեկտեմբերի 2019 (UTC)

Rob ջան, ոչ թե գրել եմ, որ եպիսկոպոսության ստեղծումով է առաջնապահ դիրք ստանում, այլ գրել եմ, որ արդեն վաղուց ստեղծված էր (ինչպես մնացած եպիսկոպոսությունները), սակայն այս եպիսկոպոսությանը որոշ չափով ավելի արտոնյալ դիրք է տրվում։ Գրածս այսպես հասկացիր։ --Nooberella💬 17:11, 3 Դեկտեմբերի 2019 (UTC)