Քննարկում:Վանո Սիրադեղյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինչո՞վ է պայմանավորված անվանափոխությունը։ --vacio 22։01, 23 Հունվարի 2013 (UTC)

Անունը անձի անձնագրային անվանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Կարեն Վարդանյան (քննարկում) 23։11, 23 Հունվարի 2013 (UTC)

Աղբյո՞ւր։ ժպիտ --ջեօ ») 03:36, 24 Հունվարի 2013 (UTC)

ՀՀ Նախագահի հրամանգրեր Վանիկ Սմբատի Սիրադեղյանին այս կամ այն պաշտոնին նշանակելու մասին։ Կարեն Վարդանյան (քննարկում) 08։37, 24 Հունվարի 2013 (UTC)

ՀՀ Ազգային ժողովի կայքում գտա։ ժպիտ --ջեօ ») 19:51, 24 Հունվարի 2013 (UTC)
Համենայն դեպս սխալ է որպես գլխաբառ օգտագործել Վանիկ ձևը։ Օրինակ, անգլերեն վիքիում կա Բոբի Չառլտոն (en:Bobby Charlton) հոդվածը, որտեղ առաջին տողերում գրված է Սըր Ռոբերտ «Բոբի» Չառլտոն (Sir Robert "Bobby" Charlton)։ Գտնում եմ, նմանապես հոդվածը պիտի կոչվի Վանո Սիրադեղյան, իսկ պարզաբանման մեջ ներկայացվի այսպես. Վանիկ (Վանո) Սիրադեղյան կամ Վանո Սիրադեղյան (անձնագրային տվյալներով՝ Վանիկ Սմբատի Սիրադեղյան)։ -- Վահե քնն. 20:02, 24 Հունվարի 2013 (UTC)
Ես նույնպես ավելի կողմնակից եմ վերոնշյալ տարբերակին, քանի որ անձամբ ես տեղյակ չէի, որ անձնագրային անունը Վանո է։ Ամեն դեպքում չմոռանանք, որ Վիքիպեդիայում գործածվում են գրականության և առհասարակ հանրության կողմից առավել օգտագործվող անվանումները։ Տվյալ դեպքում Վանոն ավելի տարածված է, քան Վանիկը։ --ջեօ ») 20:06, 24 Հունվարի 2013 (UTC)

Ինչ վերաբերում է գրական, բեմական, մարզական կեղծանուններին՝ համամիտ եմ։ Բայց այլ դեպքերում՝ հարց է։ Ասենք, գրենք Վլադ Հակոբյան (Գևորգ Առաքելի Հակոբյան?) Կարեն Վարդանյան (քննարկում) 20։36, 24 Հունվարի 2013 (UTC)


Կարեն ջան, կխնդրեի, որ հստակեցնես հարցդ, գլուխ չընկա, քանի որ ընդհանրապես չգիտեմ, թե ով է Վլադ Հակոբյանը։ -- Վահե քնն. 20:41, 24 Հունվարի 2013 (UTC)

Նախկին պատգամավոր։ Կարեն Վարդանյան (քննարկում) 20։42, 24 Հունվարի 2013 (UTC)

Անձնագրով՝ Գևորգ Առաքելի Հակոբյան, բայց հաճախ անվանում էին Վլադ։ Կարեն Վարդանյան (քննարկում) 20։43, 24 Հունվարի 2013 (UTC)

Կարծում եմ ճիշտ կլինի հետևյալը՝ գրել կեղծանուն, եթե դա անձի կողմից պաշտոնապես օգտագործվող կեղծանուն է (օրինակ՝ Անի Քրիստի, Սիրուշո), մնացած դեպքերում գրել անձնագրային անունը։ Կարեն Վարդանյան (քննարկում) 20։45, 24 Հունվարի 2013 (UTC)

Եկ լինենք անկեղծ. Վանո Սիրադեղյան և Գևորգ Հակոբյան անձնավորությունները շատ տարբերվող «տրամաչափեր» ունեն։ Այստեղ կարելի է ասել, որ Վանո Սիրադեղյանն անվան այդ ձևով հայտնի է ամբողջ աշխարհում, իսկ Գևորգ Հակոբյանի դեպքում Վլադը նրա կեղծանունն է կամ այսպես կոչված տնային անունը. նման ավանդույթ մինչ այժմ կա Լոռու և Տավուշի բազմաթիվ բնակավայրերում։ Օրինակ, իմ հարազատը անձնագրով Էդվին անունն է կրում, բայց բացարձակապես բոլորը նրան կոչում են Գեորգի կամ Գոգի։ Եթե դա երկրորդ դեպքն է, ապա նպատակահարմար է հոդվածի գլխանունն անվանել Վլադ Հակոբյան, իսկ Գևորգ Առաքելի Հակոբյան ձևը վերահղում կատարենք։ -- Վահե քնն. 20։52, 24 Հունվարի 2013 (UTC)

Ի՞նչ առավելություն է տալիս անձնագրային անունը օգտագործելը (հոդվածում այն նշելը այլ հարց է)։ Ես մի ընկեր ունեմ, ում անձնագրում անունը նշված է «Սիմոն», բայց ամբողջ աշխարհը նրան ճանաչում է որպես «Նորայր»։ Ու այդպես բազմաթիվ մարդիկ կան, որոնց անձնագրային անունը ոչ միայն չի օգտագործվում, այլև հայտնի էլ չէ։ --vacio 20:54, 24 Հունվարի 2013 (UTC)
Եթե բոլորս մեկ մտքի եկանք, կառաջարկեի, որ մեզնից որևէ մեկը վերանվանի Վանիկ Սիրադեղյան ձևը Վանո Սիրադեղյան ձևի։ -- Վահե քնն. 20:58, 24 Հունվարի 2013 (UTC)

ջնջմա ենթակա բաժին[խմբագրել կոդը]

Բարև Հարգելի ադմիններ[խմբագրել կոդը]

«1996 թ.-ի նախագահական ընտրություններ» այս հատվածը ընդհանրապես կապ չունի Վանո Սիրադեղյանի հետ, պրոպագանդայի ինչ որ մի կտոր է, չունի հանրագիտարանային նշանակություն այս այս էջի համար, միակողմաի ագիտատիվ ոճով գրված ինֆորմացիա է որը չի համապասխանում հանրագիտարանային ոճին ու կապ չունի Վանո սիրադեղյանի քաղաքական գործունեության հետ:
Առաջարկում եմ այն ամբողջությամբ ջնջել, թողնելով միայն այս հատվածը՝ «Նախագահական ընտրություններին իշխող ՀՀՇ կուսակցությունից առաջադրվել էր երկրի գործող նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, որն ուներ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի»

շնորհակալություն 80.215.219.113 16:10, 30 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Լրագրողական հետաքննություն այս էջի նկատմամբ[խմբագրել կոդը]

Էջում բազմաթիվ թերություններ կան, հատկանշական է այս լրագրողական հետաքննությունը, որը օգտակար կլինի էջը տեսքի բերելու համար: http://www.ilur.am/news/view/64853.html

82.240.102.77 02:00, 19 Հունվարի 2018 (UTC)

Մեծածավալ ջնջումներ[խմբագրել կոդը]

Հարգելի Գիսանե, ինչո՞վ են հիմնավորված Ձեր կատարած հետևյալ մեծածավալ ջնջումները՝ 1, 2: Եթե առաջիկա օրերին չներկայացվի հիմնավորում, ապա ես ինքս հոդվածում կվերականգնեմ Ձեր կողմից ջնջված բովանդակությունը:--Գարդմանահայ (քննարկում) 12:37, 20 Փետրվարի 2018 (UTC)

Չեզոքացում[խմբագրել կոդը]

Որոշ ուղղումներ կատարեցի բառհոդվածում` հեռացնելով ոչ չեզոք ձևակերպումները։ «Ղարաբաղյան կլան» արտահայտությունն իրոք անիմաստ է, ինչպես նաև արտագաղթը ու ճգնաժամը Լևոն Տեր–Պետրոսյանի իշխանության հետ կապելը և 1996 թ. ընտրությունները որպես Վազգեն Մանուկյանի հաղթանակ ներկայացնելը։ Ցանկալի է, որ Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքների մասում ներկայացվի նաև պաշտպանական կողմի տեսակետը (եթե մեղադրանքները չեն ընդունվել, ապա որոնք են եղել փաստարկները)։--Rob (քննարկում) 13:52, 24 Փետրվարի 2018 (UTC)


1996 թ. նախագահական ընտրություններ[խմբագրել կոդը]

Ներկա տեսքով այս բաժնի շատ տեղեկություններ չեն վերաբերվում Վանո Սիրադեղյանի կենսագրությանը։ Մասնավորապես, Վազգեն Սարգսյանի դերը 1996 թ. նախագահական ընտրություններին արդյունքների բողոքարկման ցույցերի ցրման գործում։ Բացի դրանից, «ոչ պաշտոնական տվյալներով հաղթող» արտահայտությունն անհասկանալի է` չկա որևէ լիազորված մարմին, որը իրավունք ունի որոշել, թե ոչ պաշտոնական տվյալներով ով է ընտրություններում հաղթել։ --Rob (քննարկում) 16:20, 26 Փետրվարի 2018 (UTC)

«Ոչ պաշտոնական» արտահայտությունը հենց նրա համար է ոչ պաշտոնական, քանի որ չկա լիազորված մարմին, սակայն առկա է կամ են լիազորված մարմնի (այս դեպքում՝ ՀՀ ԿԸՀ-ի) հայտնած տվյալներին հակառակ տեսակետ: Օրինակ ԿԸՀ-ն ընտրություններում հաղթող է ճանաչել X ուժին, սակայն վերջինի հակառակորդ Y ուժը համաձայն չէ այդ որոշմանը՝ պնդելով, որ հաղթողը ինքն է: Իսկ ընդհանրապես, ինչի՞ համար է Ձեր այս քննարկում բացելը, եթե առանց որևէ այլ դիրքորոշման, առավել ևս՝ այդ բաժինը ավելացրած մասնակցի կարծիքը հաշվի առնելու կատարել եք այս խմբագրումը:--Գարդմանահայ (քննարկում) 16:46, 26 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի Գարդմանահայ, կան պաշտոնական տվյալներ ու կան այդ պաշտոնական տվյալները վիճարկող տարբեր տեսակետներ։ Եթե ճիշտ եմ հիշում, բացի Վանզգեն Մանուկյանից 1996 թ. նախագահական ընտրություններին մասնակցել են այլ գործիչներ ևս։ Եթե նրանք ևս հայտարարեին սեփական հաղթանակի մասին, ապա արդյո՞ք մենք իրավունք կունենայինք հանրագիտարանում գրել, որ «ոչ պաշտոնական» տվյալներով հաղթել է Այսինչ Այսինչյանը։ Կրկնում եմ, խոսքը նրա մասին չի, փաստացի ԼՏՊ–ն հաղթել ա, թե ոչ։ Ինքս էլ ժամանակին քվեարկել էի Վազգեն Մանուկյանի օգտին, հիմնավոր կասկածներ ունեմ, որ առնվազն 2-րդ փուլ պետք ա լիներ, բայց եթե խոսքը գնում ա հանրագիտարանի մասին, մենք պետք է փորձենք մաքսիմալ օբյեկտիվ լինել ու խուսափել ոչ չեզոք ձևակերպումներից։

Նաև, մեկ հարց ևս։ Ի՞նչ կարիք կա ամբողջությամբ պատճենել և հանրագիտարանում զետեղել Վանո Սիրադեղյյանին ներկայացված մեղադրանքների մանրամասները։ Կամ պետք է նկարագրությունները էականորեն կրճատել և վերաշարադրել` համապատասխանեցնելով հանրագիտարանային ոճին, կամ էլ ավելի ճիշտ է ներկայացնել ՔՕ հոդվածները և, փակագծերում, դրանց բովանդակությունը, իսկ հղումով տալ ամբողջ գործի մանրամասները պարունակող էջը։ --Rob (քննարկում) 10:06, 27 Փետրվարի 2018 (UTC)

Նաև, ինչքանով ինձ հայտնի է1996 թ. սեպտեմբերի 25 ցույցը ցրելու ժամանակ մարդկային զոհեր չեն արձանագրվել։ Եթե կան կոնկրետ աղբյուրներ, որոնք հակառակն են փաստում, խնդրում եմ ներկայացնել։ --Rob (քննարկում) 16:23, 26 Փետրվարի 2018 (UTC)

Շնորհակալություն արձագանքի համար հարգելի Rob: Այո, հոդվածը այնքան էլ չի փայլում հանրագիտարանային փայլուն ոճով: Կփորձեմ առաջիկայում որոշակի շտկումներ անել՝ հիմնվելով նաև Ձեր կատարած դիտարկումների վրա:--Գարդմանահայ (քննարկում) 10:17, 27 Փետրվարի 2018 (UTC)

Ձեզ շնորհակալություն կառուցողական մոտեցում ցուցաբելու համար, հարգելի Գարդմանահայ --Rob (քննարկում) 11:12, 27 Փետրվարի 2018 (UTC)