Քննարկում:Ջոն Վու

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Mission impossible կարծում եմ ավելի շուտ կթարգմանվի «Անիրագործելի առաքելություն», քան «Առաքելությունն անիրագործելի է»։ --vacio 10։05, 22 Նոյեմբերի 2012 (UTC)

Ճիշտն ասած այն հաստատ չգիտեմ: Երջանիկն ավելի ճշգրիտ կկարողանա ասել: Արման Մուսիկյան (քննարկում) 10:14, 22 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Չնայած նկատեցի, որ մամուլում երկրորդ տարբերակն է տարածված։ --vacio 10:24, 22 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
ինչպես և բոլոր նման դեպքերում, զուտ թարգմանությամբ գուցե ավելի մոտ է անիրագործելի առաքելություն տարբերակը, բայց մամուլում և այլ աղբյուրներում արդեն օգտագործվում է Առաքելությունն անիրագործելի է կամ այս ձևով թարգմանված անվանումները: -ERJANIK քննարկում: 11:28, 22 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Մերսի, Երջանիկ ջան: Բոլոր տեղերում հետո այն կփոխեմ անիրագործելի առաքելություն տարբերակով: Համենայն դեպս Անիրագործելի առաքելություն 2-ը ավելի լավ է հնչում, քան «Առաքելությունն անիրագործելի է 2» Արման Մուսիկյան (քննարկում) 11:52, 22 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
չհասկացա Քեզ հարգելի Արման, բայց այս ֆիլմը որտե՞ղ ես հանդիպել Անիրագործելի առաքելություն անվանումով, հնչեղությունը միթե՞ այդքաաաաաան կարևոր է: -ERJANIK քննարկում: 11:58, 22 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]

Երջանիկ ջան, որ ճիշտն ասելու լինեմ, ֆիլմերի անունները միայն ռուսերենով գիտեմ։ Իսկ հայկական հեռուստատեսային շաբաթաթերթեր ընդհանրապես չեմ կարդում։ Որ ավելի ճիշտ ես գտնում «Առաքելությունն անիրագործելի է», կթողնեմ այդպես։ Հարգանքներով՝ Արման Մուսիկյան (քննարկում) 12։20, 22 Նոյեմբերի 2012 (UTC)

համենայնդեպս Անիրագործելի առաքելություն անունով չկա այս ֆիլմը: -ERJANIK քննարկում: 12:24, 22 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Մերսի, Երջանիկ ջան: Նույն անունով կթողնեմ: Արման Մուսիկյան (քննարկում) 13:33, 22 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]