Քննարկում:Պրոլեգոմեններ ապագա ամեն մետաֆիզիկայի

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողջույն, արդյո՞ք երկիմաստության փարատման մեջ նշված երկու իմաստներն էլ նույն գրքին են վերաբերվում, որոնցից առաջինը երկրորդի թարգմանությունն է: Եթե այո, ապա առաջարկում եմ ունենալ միայն մեկ հոդված այդ գրքի մասին, և նրա մեջ նշել հայերեն թարգմանության տարբերակի մասին մանրամասությամբ: Անգլերեն Վիքիփեդիայում դրա օրինակներից է Կարամազով եղբայրները, որում թե՛ բուն գրքի և թե՛ նրա անգլերեն թարգմանության մասին բացատրվել է նույն հոդվածում: Chaojoker 19:38, 26 Դեկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել[reply]

Ողջույն, Chaojoker, դրանք նույն աշխատություններն են։ Սակայն ամեն գիրք իր առանձնահատկությունն ունի։ Օրինակ, նշված գրքում թարգմանիչ Սերգեյ Ստեփանյանը 30 էջանոց առաջաբան ունի, որը այլ հրատարակչություններում չի լինի։ Բացի այդ հետագայում եթե Կանտի այս գործը թարգմանվի այլ թարգմանիչի կողից կնշանակի, որ մենք ունեննք ոչ միայն ուրիշ գիրք, այլ նաև այլ որակ։ Յուրաքանչյուր գիրք ինքնին երևույթ է և գրքի էջերում պետք է խոսվի այդ գրքի անհրաժեշտության ու առանձնահատկությունների մասին, իսկ բուն աշխատության բովանդակությունը այլ էջով պետք է ներկայացվի։ Ես համաձայն կլինեի, որ ձեր բացած «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու» գիրքը ևս ունենար երկիմաստության փարատման էջ։ Քանի որ 1988-ի և 2006-ի նույանուն գրքերը տարբեր որակներ են։ Վերջապես, ըստ տեքստաբանության, հրատարակչության տեսակները բազմաթիվ են։ Նույն ստեղծագործությունը կարող է ունենալ գիտական, ակադեմիական, հանրամատչելի և այլ տիպի հրատարակումներ, իսկ այդ ամենը երևում է տվյալ գրքով։ Նույն երկի տարբեր գրքերը ներկայացնելը հենց այս ծանուցումը տալու համար է, իսկ բուն ստեղծագործությունը առանձին պետք է ներկայացվի։ Ashot Gabrielyan 19:57, 26 Դեկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել[reply]
Հարգելի Ashot Gabrielyan, շնորհակալություն պարզաբանության համար: Սակայն կարծում եմ գրքի հայերեն թարգմանված տարբերակի համար կարելի է առանձին ենթաբաժին հատկացնել հիմանակն հոդվածում, և այնտեղ մանրամաս և այլ ենթաենթակառույցներում, եթե պետք են, բացատրել գրքի 30 էջանոց առաջաբանի և այլ յուրահատկությունների մասին: Իսկ չեմ կարծում, որ ամեն գրքի ամեն հրատարակություն բավական նշանակալի է իր տարբերությամբ ուրիշ հրատարակություններից առանձին հոդված ունենալու համար, և ինչքան գիտեմ նույն սկզբունքն է օգտագործվում այլ Վիքիներում: Գիտեմ, որ դեռ շատ թերի ենք հոդվածների նշանակալիության պարզաբանմամբ հայերեն Վիքիում. այդ մտքի շարունակությամբ նաև ամեն գիրք կամ երաժշտական ալբոմ կամ այլ առարկա չէ, որ նշանակալի է առանձին հոդված ունենալու համար: Նշանակալիության մասին առ այժմ ռուսերեն Վիքիփեդիայում կա այս հոդվածը, սակայն իր անգլերեն տարբերակը կարդալով, չեմ կարծում նույնիսկ նշված լինի նույն գրքի տարբեր հրատարակությանների մասին, քանի որ երբ նույնիսկ որևէ գրքի նշանակալի (և այդպիսով առանձին հոդվածի արժանի) լինելու համար հատկանիշներ կան, կարծում եմ նշանակում է, որ նույնիսկ ավելի ջանք պետք է՝ պարզելու համար, որ որևէ հրատարակություն ունի այնպիսի յուրահատկություն հիմնական գրքից, որ միայն այդ յուրահատկության շնորհիվ նշանակալի է դառնում: Կարծում եմ այդ յուրահատկությունները կարելի է նաև որոշ չափով համեմատել ուղեցույցում նշած հատկանիշների հետ: Chaojoker 20:41, 26 Դեկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել[reply]
Ողջույն, Chaojoker, ես կատարել եմ տեղափոխումը և համապաստսխան էջերը ներկայացրել եմ ջնջման, բայց կուզեի մի հանգամանք հետագայում հաշվի առնեք. եթե Ռուսաստանում օրը մի քանի հազար անուն գիրք է տպագրվում, ապա Հայաստանում ամենաշատը տարեկան 1500 անուն գիրք է տպագրվել։ Սա ամենաբարձր ցուցանիշն է, իսկ Ռուսաստանում մեկ օրվա տպած գրքերը երբեմն երկու անգամ գերազանցում են մեր տարվա ցուցանիշը։ Ashot Gabrielyan 06:01, 27 Դեկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել[reply]
Ողջույն, Ashot Gabrielyan, և շնորհակալություն: Գրքի թվաքանակի հարցում, շատ ճիշտ եք, և կարծում եմ որոշ չափով պիտի հաշվի առնել, սակայն ընդհանուր առմամբ (անձամբ արժանիքավարական սկզբունքներից ելնելով) սակավությունը (և դրանից ելնելով՝ ավելի քիչ նշանակալի լինելու հավանականությունը) չեմ կարծում, որ արդարացնում է մի բանի ընդգրկելը միայն սակավության պատճառով: Հասկանալի է, որ եթե տպագրված գրքերի օրինակ 2%-ն է միջին առումով նշանակալի դառնում, իհարկե ռուսական գրքերում այդ 2%ը շատ ավելի է լինելու քան տարեկան 30 հայերեն գիրք: Իհարկե այդ հատկանշերում որևէ հստակ սահմանափակում չկա նշանակալիության համար, այսինքն՝ կարելի է առնչվել զուտ հատկանիշներին համեմատելով, ուրեմն եթե այս տարի հայերեն գրքերի 4%ն են համապատասխանում նշանակալիության չափանիշներին, իսկ ռուսերենի 2%ը, կարծում եմ առանց ոչ մի խնդրի կարելի է ընդգրկել բոլոր դրանց: Chaojoker 09:34, 27 Դեկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել[reply]

Աղբյուր չունի, եթե ալարում եք ծանոթանալ գրքին, սա դիտեք իմ կողմից արված գովազդ: Ashot Gabrielyan 11:44, 29 Դեկտեմբերի 2010 (UTC)Պատասխանել[reply]