Քննարկում:Պորտալ (այլ կիրառումներ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սխալ է «Պորտալ» բազմանշանակության էջում հղումներ տալ հայկական վիքիում գոյություն ունեցող պորտալներին՝ արվեստ, պատմություն և այլն։ Եթե այդպես ուղղորդվենք ապա կարելի է «հոդված» բազմանշանակության էջ բացել և հղում տալ բոլոր գոյություն ունեցող հոդվածներին։ «Պորտալ» բազմանշանակության էջում հարկավոր է պորտալ եզրի նշանակությունները նշել։--beko 16։20, 25 Ապրիլի 2010 (UTC)


Նախ սկսենք նրանից, որ շատ վաղուց և համառորեն ոչ ոք չի ուզում նկատել, որ բազմանշանակություն բառն է ընդհանրապես սխալ օգտագործված տվյալ ենթատեքստում, այն էլ միանշանակ ու անվերապահորեն սխալ։ Ինչ-որ տեղ աչքս ընկել է ինչ-որ մեկի գրած դիտողությունը հենց այդ մասին, բայց հիմա տեղը չեմ բերի, թե որտեղ եմ տեսել։ Ինչևէ պատասխանը ենթադրում եմ եղել է Ոչ մի խնդիր չենք տեսնում և Բազմանշանակությունը շարունակում է աչք ծակել իր անտեղինությամբ մինչև կամ որևէ համարձակ մեկը չփոխի այն կամ մինչև վերջապես ես դրա ժամանակը չունենամ։
Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան Գիտությունների Ակադեմիա Լեզվի ինստիտուտ Հ.Աճառյանի խմբագրությամբ, Հատոր 1 էջ 204 ձախ սյունակի վերին երկրորդ-ից չորրորդ պարբերություն.
ԲԱԶՄԱՆՇԱՆԱԿ մ.,ա. Շատ նշանակալից կերպով, շատ բան նշանակող, խորհրդավոր Վասակը նկատեց այդ բազմանշանակ լռությունը (ԴԴ)։ Պատասխանի փոխարեն շոֆերը բազմանշանակ ժպտաց (ԻՎ)։ Գազավոնը լուռ և բազմանշանակ նայում էր նրա աչքերին (ԴԴ)։ և այլն
ԲԱԶՄԱՆՇԱՆԱԿԱԼԻՑ նույնն է Բազմանշանակ. Մեծ նշանակություն ունեցող, շատ կարևոր և այլն
ԲԱԶՄԱՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Շատ նշանակություններ ունենալը։
Այսինքն ճիշտ բառը
ԲԱԶՄԻՄԱՍՏՆ է և ԲԱԶՄԻՄԱՍտՈՒԹՅՈՒՆ-ը
Նույն բառարան էջ 207 ձախ սյունակի ներքևից երրորդ և չորրորդ պարբերությունները
ԲԱԶՄԻՄԱՍՏ ա.մ. 1 Բազմաթիվ իմաստներ պարունակող Հայերենը հարուստ է բազմիմաստ բառերով
ԲԱԶՄԻՄԱՍՏոՒԹՅՈՒՆ բազմիմաստ լինելը բազմաթիվ իմաստներ պարունակելը; Բառի բազմիմաստությունը։
Եվ երկրորդը՝ ով ասաց, որ չի կարելի, ոչ միայն կարելի է այլ հենց Բազմիմաստություն բացահայտող էջի իմաստը դրանում է, որ ոչ թե ՀՂՈՒՄ այլ ԿԱՊ տա դեպի այդ բառի ուրիշ իմաստներով հոդվածները։ Եվ խնդրեմ նորից բառի սխալ օգտագործում բազմիմաստության էջը ՀՂՈՒՄ չի տալիս այլ ԿԱՊ։ Ես շատ լավ ծանոթ եմ Վիքիփեդիայի այն քաղաքականությանը, որ թույլ չի տալիս ինքն իրեն հղում անել։ Սակայն պետք չէ հղումը շփոթել կապի հետ։
Հետո բոլոր հոդվածենրը չեն սկսվում հոդված այսինչ հոդված այնինչ հոդված էլի ինչ բառերով իսկ պորտալներն ընդամենը մի քանիսն են և սկսվում են Պորտալ բառով։ Այնպես որ հանգիստ կարող եք հոդված հոդված բացել առանց վախենալու որ ստիպված եք լինելու ութ հազար հղում անել։
Էլի հետո պորտալ հոդվածն ընդամենը մեկն է իր բոլոր իմաստներով հանդերձ այնպես որ բազմիմաստության էջ բացելն էլ դեռ իմաստ չուներ։ Ուղղակի որ էջը դատարկ չմնա կապ եմ տվել մյուս բոլոր պորտալ բառով սկսվող հոդվածների հետ։
Եվ վերջապես անգլերեն DISAMBIGUATION բառի հայերեն թարգմանությունը ոչ ԲԱԶՄԱՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ է ոչ էլ ԲԱԶՄԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ, այլ «բազմիմաստության փարատում» կամ «իմաստազատում»
Ուշադրություն դարձրեք անգլերեն, ռուսերեն և հայերեն այս կաղապարի իմաստների տարբերության վրա
This disambiguation page lists articles associated with the same title.
Cписок значений слова или словосочетания со ссылками на соответствующие статьи.
Բայց այ թե ինչ է նշանակում
Սա միանման անվանումներով հոդվածների բազմանշանակության (ասել կուզի խորհրդավորության թե կարևորության) ցանկ է։ Եթե դուք հայտնվել եք այստեղ (այ հայտնվելը իրոք շատ խորհրդավոր է) Վիքիփեդիայի այլ էջից հղման միջոցով, խնդրում ենք վերադառնալ և փոխել հղումը անմիջապես ճիշտ հոդվածի։
Բավականին մութ է։--Lilit Gabyan 23:26, 28 Ապրիլի 2010 (UTC)[reply]

Ողջույն, անգլերենի չեմ տիրապետում, բայց ինքս «բազմանշանակություն» եզրին դեմ արտահայտվել եմ, բառագիտության մեջ «բազմանշանակություն» եզր գոյություն չունի. բառերը լինում են մենիմաստ կամ բազմիմաստ։ Բառարանագիտությունը բառագիտության մի բաժինն է, իսկ հանրագիտարանը բառարանագիտության բաժիններից է, ուստի երբ գործ ունենք Վիքիպեդիա-հանրագիտարանի հետ, ապա պետք է օգտվենք առկա գիտական եզրերից։ Հեծանիվ չպետք է հորինենք։ Իսկ ինչ վերաբերում է Պորտալ (բազմանշանակություն) էջի լինել-չլինելուն կամ ինչպես լինելուն, ապա կիսում եմ Բեկոյի կարծիքը։ Ashot Gabrielyan 18։29, 29 Ապրիլի 2010 (UTC)

Ես ոչ թե դեմ եմ Բազմիմաստություն փարատող կամ բազմիմաստություն էջին այլ ընդհակառակը ես լրիվ կողմ եմ և դեռ ավելին գտնում եմ, որ դա շատ օգտակար էջ է։ Բայց կաղապարը պատճենված է ռուսերենից ու սխալ թարգմանված ու կիսատ։ Ես մեծագույն հաճույքով կզբաղվեմ այդ կաղապարով եթե ուրիշ որևէ մեկը դա չանի։ իսկ ինչ վերաբերում է Պորտալներին հղում տալուն, երբ կասկածում եմ մտնում եմ ուրիշ լեզուներով էջերը ու նայում թե նրանք ինչպես են անում; Պատկերացնում եք, ոչ ոք չի առարկում որ անգլերենի Պորտալ բառի իմաստների ցանկի էջում հիշատակվեն նաև ՊՈՐՏԱԼՆԵՐԸ։ Որպեսզի այս անհամաձայնությունը փարատվի ես ուղղակի Պորտալների ցանկ հոդված կսարքեմ և ոչ թե պորտալների հետ կապ կտամ այլ այդ ցանկի։ --Lilit Gabyan 20:41, 29 Ապրիլի 2010 (UTC)[reply]