Քննարկում:Շքամուտք

    Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

    Բեկո ջան կարող էիք ուղղակի առաջարկել բաղդատել հոդվածը ըստ իմաստների։ Ես ինչու պետք է դեմ լինեի։ Շատ լավ է։ Քանի որ Պորտալ (Ճարտարաապետություն) վերահղում եք արել Շքամուտքի, որպեսզի առանձին չլինի Շքամուտք և Պորտալ շքամուտք թող լինի այսպես։ Ես Պորտալ սկզբնական հոդվածից ճարտարապետության մասին ամբողջ մասը բերել եմ Շքամուտքի մեջ։ Մնում է դասավորել ու խմբագրել։ Եվ իմիջիայլոց բազմիմաստության էջը փոխել եմ։--Lilit Gabyan 21։38, 29 Ապրիլի 2010 (UTC)

    Հ.Գ. Եվ հա, ի՞նչ ասել կուզի «Անվավերացված պնդումներով հոդվծաների կատեգորիա....» ու ի՞նչ սինտաքսով է հայտնվում։
    Հ.Գ.Հ.Գ Բայց այնուամենայնիվ իմ կարծիքով իզուր եք Պորտալ (ճարտարապետություն)ը վերահղել Շքամուտքի։ Պորտալը տերմին է, իսկ շքամուտքը generic բառ է։ Ոչ բոլոր շքամուտքերն են պորտալ։ Օրինակ ձեր տան շքամուտքին կասե՞ք ՊՈՐՏԱԼ; Բա ոնց, տնեցիներին կասեք չէ՞ Ես քեզ կսպասեմ պորտալի մոտ։ Կամ Պորտալի բանալին մոռացել եմ։ Կամ էն հավաքարարին ասեք, որ պորտալի մոտից աղբը հավաքի։ Ա՞... Գուցե երկու առանձին հոդված սարքենք։ Պորտալ (ճարտարապետություն) և եթե շատ եք ուզում անմահացնել Շքամուտքը նաև Շքամուտք։ Տեսեք՝ Պորտալը իրոք հանրագիտարանային տերմին է, իսկ Շքամուտքը բացատրական բառարանի բառ է։ Չհամոզեցի՞։--Lilit Gabyan 22:23, 29 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել[reply]
    Հ.Գ.Հ.Գ.Հ.Գ.Անվավերացված պնդումները հասկացա թե որտեղից են հայտնվել... Լավ բայց ախր անվավերացված պնդումնե՞ր... ըմ... Այսինք է եղել է ինչ որ ՎԱՎԵՐ պնդում, որը ինչ-ինչ պատճառներով ԱՆՎԱՎԵՐԱՑՎԵԼ Է ահա... իսկ հիմա... ուրեմն արդեն այդ անվավերացված պնդումները ... պետք է... ՀԵ՞Տ ՎԱՎԵՐԱՑՆԵԼ.... слов нет, умопомрачительные перлы, хоть куда. Эх... whatever
    Եկ գուշակեմ, դու ուզում էիր ասել մոտավորապես «Կարծում եմ անվեվարցվածը հնչում է, որպես մի բան որ զվկվել է վավեր լինելուց։ Առաջարկում եմ unverified փաստերի համար օգտագործենք չվավերացված պնդումներ արտահայտությունը»՞, բայց այդ սխալը քեզ այդքան հունից հանեց, որ գնահատական տալով, մոռացար բուն կոնտրուկտիվ առաջարկ անելը։ :) Ճի՞շտ կռահեցի։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 01:36, 30 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել[reply]
    Ինձ այդ սխալը բոլորովին հունից չհանեց, ընդհակառակը, ես ինչպես ընդունված է ասել երևանյան ժամանակակից սլենգով «սրտանց ցկում եմ» այդ և բազմաթիվ այլ լեզվական զավեշտների վրա, որոնցից մի շքեղ հավաքածու կա այստեղ։ Դուք համենայն դեպս պետք է որ արդեն հասկացած լինեիք, որ ինձ հունից հանելն այնքան էլ հեշտ չի։ Հավատացեք ես այնքան վաղուց և խորն եմ մտած հունը, որ աստված հեռու տանի ինձնից ու ձեզնից բոլոր այն բաները, որ իրոք կարող են ինձ հունից հանել։ Ես ուղղակի ուզում էի, որ դուք կռահեք ու ճիշտ էլ կռահել եք։ Բայց ինչ անում չեմ անում, այ չեմ կարողանում կռահել թե ձեր հումոիի զգացումը ոնց կարելի է հունից հանել։ Մի քիչ չափանց լուրջ չե՞ք վերաբերվում այս ամենին։--Lilit Gabyan 06:46, 30 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել[reply]

    Շքամուտքը ոչ միայն բացատրական բառարանի բառ է, այլև հանրագիտարանային։ Լիլիթ ձեր բացատրական ոճը փոխառելով՝ Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր ութ, «Շքամուտք», էջ 604, վերևից 36-րդ տողը։) (Լիլիթ ջան, ինչու՞ եք այդպես մանրամասն բացատրում բառի տեղը բառարանում։ Անձամբ ինձ համար վիրավորական է, եթե ես բառ եմ փնտրում, ապա հաստատ կգտնեմ բառարանում։) Շմավոն Ազատյանը՝ «Շքամուտքերը Հայաստանի մոնումենտալ ճարտարապետության մեջ» գրքի հեղինակը, որը նաև հանրագիտարանում «Շքամուտք» հոդվածի հեղինակն է, մեր քննարկած եզրը շքամուտք է անվանում և ոչ ուրիշ ձև։ Հարցրել եմ նաև ճարտարապետների, նրանք նույնպես շքամուտք տարբերակի կողմնակից են։ Մեր տանը պարզապես մուտք է, շքամուտքը հավանաբար շքեղ, ոչ սովորական մուտքն է։--beko 08։11, 30 Ապրիլի 2010 (UTC)

    Հազար ներողություն, ուղղակի երկու-երեք օր առաջ զուտ ի սեր հումորի հատուկ շեշտել էի էջը և տողը (պարզ է, որ աբսուրդ բան եմ արել), ու «էշ-էշ» այդպես էլ շարունակում էի։ Ինչ լավ է որ ձեզ պետք չի այդքան մանրամասն գրել, սրանից հետո ինչքան ժամանակ կխնայեմ։ Շնորհակալություն, որ զգուշացրիք։ Ամեն ինչում ճիշտ եք։ Ես էլ կարծես լուծումը գտել եմ։ --Lilit Gabyan 11:18, 30 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել[reply]