Քննարկում:Շիրակի մարզ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անմշակ և կասկածելի ծագումով բաժիններ[խմբագրել կոդը]

Հոդվածում կա 4 հսկայական անմշակ բաժին, որոնք կարծես թե օդի միջից վերցրված լինի։ Դրանք են.

  • Աշխարհագրություն
  • ՄԱՐԶԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
  • ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐՁՐԱՉԱՓԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
  • Մակերևույթի թեքություններ

Ինչ խորհուրդ կտակ անել այդ բաժինների հետ։ Հոդվածն ուզում եմ կարգի բերել, բայց դժվար է այդ բաժինների մասին հիմնավորումներ գտնելը։ Մի մասը ոնց որ պատճենված է կայքից։ --Արման Մուսիկյան (քննարկում) 04:29, 30 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Ընդհանրապես նման դեպքերում հարկավոր է ուղղակի ջնջել, բայց քանի որ դեռ չի ջնջվել, ես ավելացրած նյութի, այսինքն 43 հազար կիլոբայթ նյութից ջնջեցի մոտ 23 հազարը, որոնք մեծ հաշվով հոդվածում անելիք չունեին: Կփորձեմ ջնջել նաև աշխարհագրություն բաժնից: Մնում է միայն կոնկրետ հղումներ գտնել:--6AND5 (քննարկում) 17:06, 2 Հունիսի 2014 (UTC)[reply]

։Շնորհակալություն արձագանքի համար, հարգելի 6AND5։ --Արման Մուսիկյան (քննարկում) 17:09, 2 Հունիսի 2014 (UTC)[reply]

Խնդրեմ))) հարգելի Արման:--6AND5 (քննարկում) 17:11, 2 Հունիսի 2014 (UTC)[reply]
Վերջացրեցի: Հիմա մնաց ստուգել http://shirak-agro.am/ կայքում կամ այլ աղբյուրներով: Համապատասխան աղբյուրների բացակայության դեպքում կարելի է նորից կրճատել ավելորդ ինֆորմացիան:

Հ.Գ.

Ընդհանրապես ինտերնետով միանշանակ ինֆորմացիա գտնել շատ դժվար է, օրինակ նայեք Քոչարյանի վարչապետություն ստանձնելու օրը, նախագահի կայքում մի օր է գրած, կառավարության կայքում մեկ այլ օր, արի դե հասկացիր որտեղ է ճիշտ գրած: Բայց ամեն դեպքում պետք է մի քանի տեղ ստուգել, իսկ հետո ծանր ու թեթև անել ու ինքնուրույն եզրակացնել, որն է ավելի ճիշտ:--6AND5 (քննարկում) 17:37, 2 Հունիսի 2014 (UTC)[reply]
Այ հիմա նորմալ էջ դարձավ, հարգելի 6AND5։ Շնորհակալություն չարչարանքիդ համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 18:08, 2 Հունիսի 2014 (UTC)[reply]