Քննարկում:Շանհայ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խնդրում եմ օգնել ինձ երկու հարցում՞

  • Տեղադրել չինաստանի քարտեզը՝ Շանհայի դիրքով
  • ստեղծել մի քանի պակաս կաղապարները՝ քույր քաղաքների բաժնում։ --Alex_alex 12։43, 3 Հունվարի 2011 (UTC)
  • Տեղադրել «Շանահայի» աուդիո արտասանությունը
Քույր քաղաքների պակաս կաղապարների ստեղծումը Արված է - Ֆետայի 07:52, 5 Հունվարի 2011 (UTC)
Շանահայի աուդիո արտասանությունը Արված է ---beko 08:05, 5 Հունվարի 2011 (UTC)
  • Արաբական միացյալ Էմիրությունների հապավումը պետք է լինի ԱՄԷ, ոչ թե ՄԱԷ, պետք է նորից ճշտել, բայց ըստ իմ իմացածի և ըստ գուուգլի, ԱՄԷ է։ Արված է - Ֆետայի 22։47, 5 Հունվարի 2011 (UTC)
  • Արտասանությունը պետք է լինի ոչ թե առանցին պատուհանում, ինչպես հիմա, այլ տեքստի մեջ, հենց առաջին տողում, ինչպես գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով։ Արված է--beko 10։59, 5 Հունվարի 2011 (UTC)

Օգնության համար շնորհակալ եմ։--Alex_alex 10։07, 5 Հունվարի 2011 (UTC)


Օգնեք ինձ նաև հետևյալ հարցում[խմբագրել կոդը]

1. Ստեղծել Շանհայի բնակչության աճի դինամիկայի աղյուսակ, ինչպես անգլերեն վիքիպեդիայում
2. Կլիմայի փոփոխության աղյուսակ --Alex_alex 15։21, 18 Հունվարի 2011 (UTC)

Անգլերենում չեմ տեսնում ժողովրդագրական աղյուսակ, որտե՞ղ է։ Իսկ կլիմայի դեպքում պետք է օգտագործել {{Եղանակի աղյուսակ}} կաղապարը, որն էլ իր հերթին կարիք ունի թարգմանության։ --Vacio 15:41, 18 Հունվարի 2011 (UTC)
Օրինակ, ի՞նչ կասես ստորև բերված աղյուսակի մասին։ --Vacio 16:45, 18 Հունվարի 2011 (UTC)


Քույր-քաղաքներ[խմբագրել կոդը]

Ավելի հարմար կլինի ձևավորել այսպես՝

Ավելի կարճ ու պարզ է։Պանդուխտ 08։50, 19 Հունվարի 2011 (UTC)

Համաձայն եմ Թեև վտահ չեմ, ամսաթվերն ընդհանրապես այդքան կարևո՞ր են նշվելու համար --Vacio 14:30, 21 Հունվարի 2011 (UTC)
Մեկ տեղ նշում են, մյուս տեղ նշում չեն: Ես կարծում եմ դա չի խանգարի: Ուրեմն էսա կփոխեմ:--Պանդուխտ 19:58, 21 Հունվարի 2011 (UTC)

Ավարտուն հոդված[խմբագրել կոդը]

Հոդվածը այս փուլի համար ավարտված է։ վերևում նշածս բարելավումները կօգնեն ունենալ լիարժեք հոդված։ --Alex_alex 16։28, 20 Հունվարի 2011 (UTC)

Համաձայն եմ՝ հոդվածը բավական ավարտուն տեսք է ստացել։ Թեև «ավարտուն» հասկացությունը վիքիպիփեդիայում այդքան էլ ճիշտ չէ։ Ինչևէ շատ ողջունելի է բովանդակալից հոդվածներ ստեղծելու ջանքերը, հուսով եմ վարակիչ կլինի։--Vacio 14:34, 21 Հունվարի 2011 (UTC)
Հոդվաը դեռ շատ թերություններ ունի, պետք է նշել աղբյուրները, խնդիրներ տեքստի որակի հետ (օտարալեզու, չթարգմանված բառեր), պատկերներն են մեկը մյուսին ճնշում, երբ որ վերև դատարկ է:--Պանդուխտ 20:20, 21 Հունվարի 2011 (UTC)
Հոդվածը աղբյուրների խնդիր չունի, աղբյուրները նշված են։ Մի քանի չթարգմանված բառեր կան, որոնց թարգմանության հարցում չեմ կողմնորոշվել։ Չինարեն անունների տառադարձությունը ևս սիրողական մակարդակով է արված։ Ինչ վերաբերվում է պատկերներին, կարծում եմ չեն ճնշում, չնայած ճաշակի հարց է։ --Alex_alex 22:19, 21 Հունվարի 2011 (UTC)
Կարք մը բաժիններ կան որոնք տողամիջյան աղբյուրներ պետք ունեն, օրինակ բնակչության և տրանստպորտի բաժինները։ Ընդհանրապես նախնտրելի է ունենալ ամենաքիչը երկու տողամիջյան աղբյուրներ ամեն մի պարբերությունում «Ցուցափեղկային հոդվածների» համար։ Նաև հոդվածի ամփոփումը (այսինքն առաջին մասը առաջ որ հոդվածի մարմինը սկսի - Lead) ավելի երկար պետք է լինի քանի որ հոդվածը բավական երկար է և ահագին տեղեկություն ունի։ Իմիջայլոց, շատ լավ հոդված է Alex alex, շարունակի։ - Ֆետայի 22:49, 21 Հունվարի 2011 (UTC)
ճիշտն ասած լավ չհասկացա հարցը։ Ամեն մի բաժին ունի ընդամենը մի աղբյուր, որտեղից էլ վերցված է տեքստը։ Ինչպես ներքևում նշել եմ, վերջացրել եմ աշխատանքները այս հոդվածի վրա, հետագայում որոշ լրացումներ կարող են լինել, բայց քիչ հավանական է։ Շնորհակալ եմ գնահատանքի համար --Alex_alex 00:04, 22 Հունվարի 2011 (UTC)
Հոդվածը իրոք շատ լավն է, բայց եթե ընտրյալ պիտի դառնա, ապա պետք է աղբյուրները նշել, օրինակ, Մշակույթ, Սահմանափակ իրավունքներով բնակիչներ, խտություն, Բնակչության սրընթաց աճը, Վարչական բաժանում (ենթա)բաժիններում: Կարծում եմ քեզ կօգնեն հետևյալ թեգերը, որոնք նշված չեն Հայերեն Վիքիպեդիայի խմբագրման վահանակում՝
<ref name=""></ref>
<ref name="" />

Առաջինում նույնպես հղում ես տալիս, սակայն կա name="" պարամետրը, որտեղ դու այդ հղմանը անվանում ես տալիս: Եվ երբ հետո ուզում ես այդ նույն էջին (կայքին, գրքին) հղվել օգտաոգրծում ես երկրորդ թեգը name="" պարամետրով նշելով միայն անվանումը:Պանդուխտ 09:21, 22 Հունվարի 2011 (UTC)

Մշակույթ,-ի հղումը տեղադրված է «Թանգարաններ» ենթամասի ամենավերջում։ Սահմանափակ իրավունքներով բնակիչներ, խտություն, Բնակչության սրընթաց աճը, ևն հղումը գտնվում է «Զարգացման գրավիկա» ենթաբաժնի վերջում։ Վարչական բաժանում»-ի հղումը առաջին պարբերության վերջում է։ Առանձին թաղամասերի թվարկումը հղում չունի, վերցրել եմ Ֆրանսերեն վիքիից, որտեղ հղում չկար։

Ինչ վերավերվում է վերոնշյալ թեգերին, ես դրանց լավ չեմ տիրապետում, այդ պատճառով չեմ տեղադրել։ Բնականաբար հղումները կարելի է ավելի շատ տեղերում տալ, որ կարդալը ավելի հեշտ լինի։ Դա տեխնիկական հարց է, կարելի է բարելավել։ Եթե հարցեր լինեն, որպես պատրաստ եմ պատասխանել։ --Alex_alex 13:56, 22 Հունվարի 2011 (UTC) Ի դեպ ես հոդվածը չեմ առաջադրել, որպես ընտրյալ։

Տեղորոշման քարտեզ[խմբագրել կոդը]

Անհրաժեշտ է ավելցնել Չինաստանի տեղորոշման քարտեզը կաղապարում, սակայն չգիտեմ թե ինչու, միայն այդ քարտեզը թերություններով է աշխատում, ինքներդ կարող եք համոզվել Պեկին հոդվածում: Ինչ փորխեցի՝ չդառավ ուղղել, եթե գիտեք մի բան արեք:--Պանդուխտ 20:34, 21 Հունվարի 2011 (UTC)

Ես էլ եմ փորձել բազմիցս։ Ինչ-որ պրոբլեմ կա, գլուխ չեմ հանել։--Alex_alex 22:20, 21 Հունվարի 2011 (UTC)


Հոդվածի հղումներ[խմբագրել կոդը]

Շանհայի թաղամասերի և այլ հղումներ տրված են իմ կարծիքով ոչ ճիշտ ձևով, օրինակ «Քինգպուի շարջան»-ի փոխարեն պետք է հոդվածի անունը լինի «Քինգպուի շրջան (Շանհայ)» կամ նման մի բան։ Նույնը վերաբերվում է նաև այլ դեպքերի։ Հենց դա էր պատճառը, որ ես չեմ շտապել դեռևս ոչ շատ կարևոր շրջաններին հղումներ տալ, բավարարվել եմ շեղատառով։ --Alex_alex 22։23, 21 Հունվարի 2011 (UTC)