Քննարկում:Մորի Օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մորի թե՞ Մուրի[խմբագրել կոդը]

Ինչպե՞ս է բնագրում կարդացվում Գորդոն Մուրի ազգանունը։ Անգլերեն գրվում է «Moore», ռուսերեն գրականությունից «Մուր» տարբերակն է ինձ հայտնի։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 00:19, 6 Մայիսի 2009 (UTC)

Անգլերենում, դա կարդում էինք Մորզ Լա, ինչպես կարդացվում է Մայքլ Մորի ազգանունը: Նաև ստուգեցի այստեղ, և կարծում են Մոր ճիշտ է: Իհարկե. քանի որ շատերը կարող է ռուսերեն անվանմամբ որոնեն, կարծում եմ լավ միտք է վերահղումներ ավելացնելը: Chaojoker 06:03, 6 Մայիսի 2009 (UTC)
Հարգելի Xelgen, շատ անգամ կարևոր չի, թե ինչպես է հնչում այս կամ այն անունը բնիկ լեզվում։ Ավելի կարևոր է՝ հայերենում հաստատված և ավանդական դարձած տարբերակը։ Օրինակ՝ մենք գրում և արտասանում ենք «Լոնդոն», և ոչ՝ ըստ հնչողության՝ «Լանդն»։ Նույնը՝ անգլիական «Moore» անվանն է վերաբերում: Հայերեն գրականության մեջ, հանրագիտարաններում և այլն, այդ անունը միշտ գրվում է «Մուր» (օրինակ՝ Թոմաս Մուր)։ Ինձ թվում է, մենք չպիտի լինենք դատողները՝ ճի՞շտ է այդ ուղղագրությունը, թե՞ ոչ։ Այդ տարբերակը, առանց մեր անձնական սուբյեկտիվ կարծիքների, արդեն վաղուց արմատացել է հայերենում։ Wolf 07:28, 6 Մայիսի 2009 (UTC)
Սիրելի Wolf, մեծ մասամբ համամիտ են ձեզ հետ, որ կարևորը հայերեն տարբերակն է: Իսկ բանը նրանում է, որ հայերենն էլ զարգացող լեզու է, և ժամանկի ընթացքում բառերը փոխվում են նրա մեջ: Հին ժամանակներում «Դեյվիդը» հայերեն կվերածեինք «Դավիթի», և «Էլիզաբեթը» «Եղիսաբեթի», իսկ հիմա նույն ձևով են գրվում: Ինձ թվում է անցյալ հատկապես երկու դարում, շատ բառեր ռուսերեն ազդեցությունից ելնելով են մտել հայերենի մեջ (օրինակ՝ ինչու՞ է punk-ը գրվում պանկ, և ոչ թե փանք, քանի որ հայերենում ռուսերենի նման հնչյունային սահմանափակումներ չկան): Բայց անկախությունից հետո, միգուցե ժամանակի ընթացքում դա որոշ չափով փոխվի: Գուգլով որոնելիս, Թոմաս Մոր տաբերակը շատ ավելի արդյունքներ է տալիս, քան Թոմաս Մուր տարբերակը: Իհարկե չեմ ուզում հասարակական ընդունելիությունը ներկայացնել որպես պատճառ, բայց կարծում եմ, որ պաշտոնապես տպագրված աղբյուրների չլինելու պարագայում, ելքի ճանապարհ է: Կարծում եմ, որ երևի այս հարցը ավելի հեշտ լինի լուծել եթե այս օրենքի անունը գտնենք որևէ հայերենով տպագրված գրքում: Chaojoker 07:58, 6 Մայիսի 2009 (UTC)
ի միջայելոց, կարծում եմ, որ շուտ թե ուշ (ավելի լավ է շուտ) պիտի օտարլեզուներից տրանսլիտերացումների մասին քննարկում սկսենք վիքի-խորհրդարանում: Որոշ ժամանակներ իսկապես դժվար է լինում, և թվում է թե ոչ մի համաձայնություն չկա: Սփյուռքահայ լինելն էլ ինձ բոլորովին չի օգնում :P :) Chaojoker 08:05, 6 Մայիսի 2009 (UTC)
Համաձայն եմ, ինձ թվում է մոտ ապագայում, հաճախ հանիդպվող հարցերի մասին, արժի քննարկումներ անել, և կանոնները հստակեցնել, կարիքն արդեն զգացվում է։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 19:46, 9 Մայիսի 2009 (UTC)
Մի կողմից, այո, պետք է նայենք հայերենում տարածված անվանը, մյուս կողմից բավակսնին քաղաքականացված և խճճված հարց է՝ ժամանակին ակտիվորեն վերցվում էին ռուսերենից տարբերակներ, որոնք հաճախ շատ հեռու էին բնագրից, իսկ վերջին տարիներին սկսել են փոխել, բնագրին ավելի մոտ դարձնելով։ Նման խնդիր անձամբ դեր դպրոցական տարիքում եմ նկատել, երբ ռուսերն և հայերեն դասագրքերում, նույն անձը ֆոնետիկորեն այդքան տարբեր էր անվանվում, որ դժվար էր հասկանալ, որ նույն մարդու մասին է խոսքը։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 19:44, 9 Մայիսի 2009 (UTC)