Քննարկում:Մարքեթինգ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդվածի անվանում[խմբագրել կոդը]

Առաջին երեք քննարկումը տեղափոխվել են Chaojoker-ի քննարկման էջից:

Ողջույն Chaojoker , հայ մարքեթոլոգները օգտագործում են մարքեթինգ տերմինը, նույնը ՀՊՏՀ-ում մարքեթինգ մասնագիտություն և ամբիոն կա, ընդհանրապես ավելի շատ օգտագործում են շուկայաբանությունը, քան շուկայավարումը, այդ տերմինը ավելի շուտ անգլերենի մասնագետներն են հնարել:6AND5 19:55, 25 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]

Ողջույն, 6AND5, մարքեթինգը հայերեն բառ չի, նույնիսկ եթե հայախոսները դա հայերեն համարժեքից ավելի օգտագործեն: Իսկ հայերեն բառերի մեջ ճիշտ եք, ըստ Գուգլի՝ շուկայաբանությունը 4,460 անգամ է հանդիպում համացանցում, իսկ շուկայավարումը՝ 368 անգամ, ըստ որի կարծում եմ լավ միտք է այն անվանափոխել շուկայաբանություն: Շնորհակալություն, Chaojoker 20:01, 25 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]
Անկախ նրանից թե այն ինչերեն է, պետք է հաշվի առնել, որ պաշտոնապես ՀՊՏՀ-ում այդ ամբիոնը կոչվում է մարքեթինգի և պատրաստում է մարքեթոլոգներ, այլ ոչ թե շուկայագետներ և ես համաձայն չեմ շուկայաբանության հետ, բառեր կան, որ պետք չէ թարգմանել, տեքստում նշված է շուկայաբանության կամ գիտության մասին դա բավարար է: Նույնը ես չեմ կարծում, որ կհանդիպեն պետական կամ մասնավոր ընկերություններ, որոնք ունեն շուկայավարման կամ շուկայաբանման կամ գիտման բաժին: Այդ բոլոր տարբերակներն էլ անհաջող են:Մարքեթինգը միջազգային տերմին է:6AND5 20:11, 25 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]
Ինչպե՞ս թե «անկախ նրանից որ այն ինչերեն է»: Սա հայերեն Վիքիփեդիան է, ոչ թե անգլերեն կամ ֆրանսերեն կամ «ինչերեն»: Մարքեթինգ բառը պիտի հայտնվի համապատասխան լեզվի Վիքիփեդիաներում: Պարսկերեն Վիքիփեդիայում օգտագործվում է դրա պարսկերեն բառը՝ «բազարյաբի», իսկ հայերենը այնքան աղքատ լեզու է, որ իր բառը չունի և պիտի կախվի «ինչերենին»: Հասկանալի է եթե ՀՊՏՀ-ում այն դեռ «մարքեթինգ» են կոչում, քանի որ ոլորտը որպես մասնագիտություն հարաբերականորեն նոր է, և հաշվի առնելով որ վերջին տարինրեին (սկսած 1993-ից կարծեմ) պաշտոնապես հայերեն բառեր չեն ստեղծվում կամ ներմուծվում, պարզ է որ քաոս է տիրում նոր բառերի հայերեն վերածման մեջ: Հայերեն հանրագիտարանի պարտականությունը կարծում եմ երևույթների հայերեն բացատրություն տալն է, այլ ոչ թե այլ լեզուների զարգացնելը: Այդ պատճառով առաջարկում եմ այն անվանել հայերեն անվամբ, հոդվածում նշելով նաև մարքեթինգը որպես շատ հայախոսների մոտ օգտագործվող անվանում, իսկ «մարքեթինգ» անվանումից վերահղում գոյություն ունենա շուկայաբանություն հոդվածին: Եվս երկու կետ՝
  1. Որևէ հոդվածի քննարկումը ավելի լավ է տեղադրել նույն հոդվածի քննարկման էջում՝ ապագայում հոդվածի մասին նույն քննարկումից խուափելու, և այն ուրիշների համար նաև մատչելի դարձնելու համար: Այդ պատճառով էլ այդ քննարկումը իմ քննարկման էջից տեղափոխում եմ հոդվածի քննարկման էջ:
  2. Երբ որևէ հոդվածի մասին քննարկում է տեղի ունենում, ասենք հոդվածի անունը փոփոխված է, իսկ դու հակված ես նախկին անվանման, ու գրում ես ինձ դրա մասին, ապա քանի քննարկում տեղի չի ունեցել և մենք համաձայնության չենք եկել, չպիտի հետ շրջել քննարկման առարկա փոփոխությունը: Այլապես դա կոչվում է «խմբագրման պատերազմ», և խնդիրները բարդացնելու շատ լավ ձև է, և այդ պատճառով գոյություն ունի 3 հետշրջման կանոնը: Այդ պատճառով խնդրում եմ այսուհետ մի բան քննարկելիս, չշտապել փոփոխությունը հետ շրջել: Կքննարկենք, որևէ համաձայնության կգանք, և ապա կկողմորոշվենք ըստ դրա: Chaojoker 07:30, 26 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]
Chaojoker-ի հետ համաձայն եմ և բացատրությունը թե ինչու Հայաստանը օգտագործում է անգլերեն բառ մը հակարակ որ այլեևս հայերեն տարբերակը գոյություն ունի շատ տրամաբանական է։ Պետք է ցանկանանք հայերեն բառեր օգտագործել հայերեն Վիքիփեդիայում երբ որ կարելի է։ Այսպետ նաև մենք՝ Վիքիփեդիայի մասնակիցները կտարածենք հայերենը «մարքեթինգ»-ի Համացանցում (և ոչ «Ինտերնետում» :-P) - Ֆետայի 09:24, 26 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]

Հարգելի մասնակիցներ, ես էլ եմ համաձայն հայերեն տարբերակների օգտագործման, եթե դրանք լիովին համապատասխանում են:Սակայն նաև պետք է տեքստը կարդալ, հենց սկզբի հատվածում նշված է , որ հայերեն ընդունված տարբերակը դա շուկայաբանությունն է, սակայն այն տարածում չի գտել, քանի որ բուն մարքեթինգի լրիվ իմաստը չի արտահայտում.

Մարքեթինգի հայաֆիկացրած տարբերակներ են համարվում՝ շուկայաբանությունը կամ շուկայագիտությունը, սակայն այս տերմինները լիարժեքորեն չեն արտահայտում մարքեթինգի՝ իբրև բիզնեսի, փիլիսոփայության բովանդակությունը: Այդ իսկ պատճառով հայ մարքեթոլոգները հակված են օգտագործել «մարքեթինգ» տերմինը։

Սա հենց սկզբում գրված է, սրանից ավել ինչ պահանջենք: Բացի այդ մարքեթինգի տարբեր տեսակներ կան,օրինակ սոցիալական մարքեթինգ, բանկային մարքեթինգ, ծառայությունների մարքեթինգ, և այլն, որևէ մեկը կարող է հղում տալ մի տեղ, որտեղ գրված է սոցիալական շուկայաբանություն, բանկային շուկայաբանություն և այլն: Այսինքն հայերեն հանրագիտարանում վերը նշված բացատրական պարբերությունը կա դա արդեն կրկնում եմ բավական է: Հաջող տարբերակ, որը լիովին արտահայտի այս գիտության բովանդակությունը չկա, հետևաբար ճիշտ է օգտագործելլ միջազգային տերմին, քան գիտության միտքը կիսատ-պռատ արտահայտող տերմին:6AND5 16:11, 26 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]

Ավելացնեմ նաև, որ միջազգային տերմիններ օգտագործելը չի խոսում տվյալ լեզվի աղքատության մասին, ես հակառակը կասեմ, նախ տարբեր լեզուներով այս տերմինն է օգտագործվում, իսկ հետո բուն իմաստը չարտահայտող բառերի օգտագործումն էլ, այդ լեզվին հեղինակություն չի ապահովում: Իսկ համացանցում փնտրողների մեծ մասը փնտրելու է մարքեթինգ ոչ թե այլ տերմին: Եվ անհրաժեշտ է նաև նայել թե գիտական աշխատություններում ինչ տերմին է օգտագործվում:6AND5 16:18, 26 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]

Եվ հետո, եթե մարքեթինգն եք թարգմանում, ապա կարելի է նաև ասել, որ հայերենում իլ կամ մունիցիպալիտետ բառեր չկան, սակայն այդպես կարելի է ասել, որ վարունգ բառն էլ հայերեն չի, այն հին պարսկերեն է, սենց շատ առաջ չենք գնանք, մասնավորապես ՀՀ-ում կա պետական բուհ, որը ունի մարքեթինգի ամբիոն, կա ֆրանսիական համալսարան, որը նույնպես ունի մարքեթինգի ամբիոն, որը եթե չեմ սխալվում միջպետական է, կա մարքեթինգի ասոցիացիա և այլն և կրկին ասեմ, որ հայերենում չկա սոցիալական շուկայագիտություն, իսկ սոց. մարքեթինգը բավականին լուրջ գիտթ, հո մենք ամենինչ չենք աղավաղի: Ես երբ նոր էի մտել այս վիքի, ՀՀ բոլոր քարտեզներում 3 անկլավ Ադ.-ին պատկանում, չէ որ դա հակասում էր մեր սահմանադրությանը, ես ռուս. վ.-ում այդ հարցը բարձրացրի, նրանք նորացրին , մի մասն էլ ես նորացրի, ասածս այն է, որ նմանատիպ կարևոր թեմաները պիտի հայաֆիկացնենք, ոչ թե մարքեթինգը, մեր ուժերը պետք է ավելի կարևոր թեմաների վրա դարձնենք.............6AND5 17:14, 26 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]

Ամփոփման համար, միակ պատճառները, ըստ որոնց կարծում ես հոդվածը «մարքեթինգ» պիտի կոչվի հետևյալն են՝ 1. Մարքեթինգը ավելի տարածված է հայախոսների մեջ, 2. Շուկայաբանություն բառը լրիվ չի արտահայտում մարքեթինգ բառի միտքը, ավելի մանրամաս՝ «չի արտահայտում մարքեթինգի՝ իբրև բիզնեսի, փիլիսոփայության բովանդակությունը»: Առաջին կետը կարծում եմ արդեն բավականին ծեծվել է վերը նշված իմ և Ֆետայի հաղորդագրությունների մեջ, ես մանրամասը բացատրեցի, թե ինչու դա կարելի է պատահած լինել (այժմ և որոշ ժամանակով հայերեն բառեր պաշտոնապես չներմուծվելը և այլն): Դա որ «հասարակական շուկայաբանությունը» այդքան տարածում չունի ևս կարծում եմ դրա պարզ հետևությունն է: Ես կողմ եմ դրան, որ երկու չեզոք և հայերեն բառի մեջ, անվան ընտրությունը տրվի ամենատարածված տարբերակին, իսկ երբ վերաբերում է երկու չեզոք, բայց մեկը հայերեն և մյուսը օտարալեզու բառերին, միանշանակ կողմ եմ հայերենին, և ուրախ եմ, որ դու էլ նույն կարծիքն ես կիսում: Նաև, եթե մեկը «մարքեթինգ» որոնի դարձյալ Գուգլի ամենաբարձր արդյունքներից կլինի «շուկայաբանություն» հոդվածը - անհանգստանալու տեղ չկա: Հիմա անդրադառնանք երկրորդին՝ բառի բովանդակության: Անգլերեն «մարքեթ» բառը հայերեն միանշանակ «շուկա» է թարգմանվում, պարսկերենում «բազար»: Կարծում եմ այստեղ իմաստների նույնության և բովանդակության մեջ տարակուսանք չկա: Ուրեմն կարծում եմ դու խնդիրը այդ բառերի վերջավորության մեջ ես տեսնում, այսինքն՝ «-բանություն» և «-ինգ»-ի նույնության մեջ: Անգլերեն -ինգը ջերանդ սարքելու համար է օգտագործվում, այսինք լրիվ անիմաստ վերջավորություն է, որը օգտագրծվում է բայը գոյականի վերածելու համար: Հայերեն «-բանություն»-ը հունարեն լոգուսի համարժեքն է, «գիտություն» է նշանակում: Հիմա, դու ասում ես, որ «շուկայի գիտություն» արտահայտությունը «բիզնես, փիլիսոփայություն» չի պարունակում, իսկ «շուկայինգը» կամ «շուկայությունը» (ուրիշ ձև չգիտեմ ինչպես շուկա+[բայը գոյականի վերածող վերջավորություն]-ը թարգմանել) «բիզնես, փիլիսոփայություն» է՞ պարունակում: Կներես, բայց կարծում եմ այդ բոլորը բառին կցեցրած իմաստներից (attached meaning) է գալիս, և ոչ թե բառի բուն իմաստից. և այդ իմաստները ինչպես հնարավոր է եղել կցել մարքեթինգի նման մի բառի, ևս կարելի կլինի կցել շուկայաբանության:
Հ.Գ. Որևէ հաղորդագրության պատասխանելիս, եթե օրինակ հաղորդագրությունը սկսվում է «:»-ով, լավ փորձ է պատասխանը սկսել «::»-ով որպեսզի պատասխանները մի քիչ ավելի խորքից տարածություն ունենան քան նախկին հաղորդագրությունը, որպեսզի նրանց հետևելը ավելի հեշտ լինի (և այսպես ամեն անվամ մեկ «:» ավելացնելով):
Հ.Հ.Գ. Քանի որ ազգային Վիքիփեդիաներ չկան, այլ տարբեր լեզուների Վիքիփեդիաներ, որևէ Վիքիփեդիա պարտականություն չունի որևէ երկրի քարտեզին հերևելու, այլ չեզոք փաստարկներով և դրանց վրա հիմնված համայնքի համաձայնությամբ է առաջնորդվում: Նաև, ամեն Վիքիփեդիայում քննարկվում են այդ Վիքիփեդիայի (տեղական) խնդիրները, այլ ոչ թե ուրիշ Վիքիփեդիաների (իսկ այն Վիքիփեդիաներ որ իրենց թույլ են տալիս ուրիշ Վիքիփեդիաների հարցերով զբաղվել իրենց տարածքում՝ ուղղակի Վիքիհիմնադրամի կանոններին դեմ են գնում): Chaojoker 09:23, 27 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]
Եվս մեկ վարկած ծագեց՝ «-բանություն»-ը այստեղ գուցե և բանել - աշխատել, զբաղվել արմատից է, որը շուկայաբանելը նույնիսկ ավելի մոտ է դարձնում անգլերեն to market - շուկայում զբաղվել (to deal in a market) բային, նույնիսկ բառի բուն իմաստով և ոչ միայն կցած իմաստով: Chaojoker 14:21, 27 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]
Շնորհակալություն ըմբռման համար:6AND5 14:39, 27 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]

Գլխավոր հակափաստարկներն են, որ հայերենում չկա պաշտոպանես ընդունված տարբերակ, հետևաբար պնդել, որ պիտի օգտագործվի հայերենը տարբերակը նպատակային չի, չկա միանշանակ բանկային շուկայագիտություն, չկա ծառայությունների շուկայագիտություն, չկա սոցիալական շուկայագիտություն, որը նույն չի ինչ հասարակականը, դրանք տարբեր բաներ են, և նորից եմ կրկնում, ոչ թե քիչ է տարածված, այլ ընդհանրապես որևէ հեղինակավոր աշխատության մեջ ուղղակի չկա ու չի էլ լինի: Դա միջազգային տերմին է,մնացած լեզուների դեպքում, մեծ մասամբ նույնն է և դա չի նշանակում, որ դրանք աղքատ են, իսկ հոդվածը բավականին օբյեկտիվ է և ներկայացված է տարբեր տեսանկյուններից: Կրկնում եմ եթե բառանվանումը չի արտահայտում տվյալ առարկայի կամ երևույթի իմաստը ավելի լավ է այն չօգտագործել, դա նման է նրան, երբ շատ գեղեցիկ փաթեթավորմամբ ժամկետանց ապրանք են վաճառում և ասում, թե ինչ որակյալ է ապրանքը կամ շատ գեղեցիկ օրիորդ է, բայց մտավոր ունակությունները զրոյի են հավասար, նույնը լեզվի պարագայում է, երբ օգտագործվում են հնարովի կամ բառացի թարգմանած բառեր, ընդամենը այդ լեզուն են ավերում:Եվ կրկին հարցնեմ, մեկը կարող է օրինակ բերել մի պետական հիմնարկի կամ մասնավոր ֆիրմա, որտեղ կա շուկայաբանության բաժին, իմ խորին համոզմամբ չկա այդպիսի ընկերություն, իսկ եթե կա էլ, ապա այդ բաժինը մարքեթինգի հետ կապ չունի, սա է իրականությունը, եթե հայերեն վիքիփեդիա է, չի նշանակում ամենինչ հայաֆիկացնել և նաև կարելի է հարցում անել, թե մարքեթինգից գաղափար ունեցող մարդկանցից, որ տոկոսն է օգտագործում շուկայաբանություն տերմինը, համոզված եմ 1 տոկոս չի գերազանցի 6AND5 21:10, 9 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Բացի այդ, երբ փոխում են վերնագիրը, հարկավոր է հոդվածի բովանդակությունը ձևափոխել կամ հարմարացնել նոր վերնագրին, հակառակ պարագայում դա ուղղակի ժամկետանց ապրանքի լավ փաթեթավորման նման է դառնում և հայերեն վիքիում շատ ավելի կարևոր խնդիրներ կան կապված լեզվական շտկումների հետ, քան սա է:6AND5 21:19, 9 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

մարկետինգ/մարքեթինգ - ո՞րն է ճիշտ։ Գրում ենք «սուպերՄարԿետ», բայց նույն արմատ ունեցող մարկետինգը Ք-ով ինչո՞ւ ենք գրում։ Նույնն էլ Թ-ի դեպքում..