Քննարկում:Հին Երևան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բովանդակություն և վերնագիր[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն։ Հոդվածը կարդալիս հին Երևան ասելով հասկացվում է 15-րդ դարից հետո գոյություն ունեցող Երևանի պատմությունը։ Ինչո՞ւ։ Արդյո՞ք այստեղ չպետք է նշել նաև Երևանի ավելի հին պատմությունը։ Եթե ոչ, ապա ճիշտ չի՞ լինի վերնագիրը վերանվանել «Հին Երևան (15-20-րդ դդ.)» ։--Գարդմանահայ (քննարկում) 07:31, 17 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Բարև: Պարզ գրված է՝ Հին Երևան ասելով ի նկատի ունեն Երևանի պատմության «նահանգային շրջանը» (Երևանի նահանգի կենտրոն, Ռուսական կայսրություն) և «խորհրդային շրջանը» (Հայկական ԽՍՀ մայրաքաղաք, ԽՍՀՄ)։ Նախորդ փուլերը հին երևան չեն կոչվել, որովհետև Երևանի կենտրոնը բնակեցվել է հենց 15-րդ դարից հետո, այն էլ մասամբ: Մինչ այդ Երևանը կենտրոնացած էր հինավուրց Երևանի բերդի շուրջ՝ հիմնականում Ձորագյուղում և Կոնդում: 15-18-րդ դարերը չեն կոչվում հին Երևան, դա Երևանի՝ այսպես կոչված մուսուլմանական շրջանն է, երբ այն եղել է նախ՝ կուսակալության, ապա՝ խանության կենտրոն: Հին Երևանը հենց 19-րդ դարի և 20-րդ դարի առաջին կեսի Երևանն է:
Իսկ մինչև 15-րդ դարի Երևանը գիտական գրականության մեջ անվանվում է միջնադարյան Երևան (6-14 դարեր): Տարբերվում է նաև Երևանի ուրարտական՝ մ.թ.ա. 8-մ.թ.ա.6, աքեմենյան՝ մ.թ.ա. 6- մ.թ.ա. 4, և հայկական թագավորական շրջաններ՝ մ.թ.ա. 4- մ.թ. 5-րդ դարեր: Դժբախտաբար՝ Ուրարտական ու աքեմենյան շրջանների մասին տեղեկությունները շատ քիչ են, իսկ հայկական թագավորական շրջանի մասի գրեթե չկան:--Hayk.arabaget (քննարկում) 08:21, 17 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Այսինքն առանձին–առանձին պետք է ստեղծվի նաև «Միջնադարյան Երևա՞ն», «Ուրարտական Երևա՞ն» և այլն։ Բայց որքանո"վ է նպատակահարմար Երևանի պատմությունը բաժանել տարբեր փուլերի ու առանձին–առանձին հոդվածներ ստեղծել, եթե արդեն կա «Երևանի պատմություն» հոդվածը։ Ամեն դեպքում եթե հոդվածը պետք է այս բովանդակությամբ մնա, ապա գոնե անհրաժեշտ է վերնագիրը փոխել, որովհետև այն շատերին կարող է անհասկանալի թվալ։ Որևէ ընթերցող, համացանցում փնտրելով «Հին Երևան» արտահայտությունը, երևի առաջինը մտնելու է հենց այս հոդվածի էջը ու տպավորություն ստանալու, թե իբր Երևանը սկսվում է 15–րդ դարից։--Գարդմանահայ (քննարկում) 16:47, 17 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Դրա համար բավական է պարզապես վերջում ավելացնել համալրել «Տես նաև» բաժինն ու վերջ, այդպիսով հարցը կլուծվի։ Ես լիովին կողմ եմ բացի բուն հոդվածից՝ Երևանի պատմությունից, նմանատիպ առանձին հոդվածներ գրելուն։ Եթե հնարավոր է ամեն մի պատմության փուլի մասին այսքան բան գրել, ապա ինչու չգրել․․․ այլ հարց է եթե փոքր՝ 3-4 տողանոց հոդվածներ գրվեին։ Շատ լավ կլինի, որ մյուս դարաշրջանների մասին էլ նմանատիպ հոդվածներ ունենանք։ --Լիլիթ (քննարկում) 17:04, 17 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Շենգավիթ հնավայրը չի՞ մտնում հին Երևանի մեջ կամ Կարմիր բլուրը։ Լիլիթ ջան, իմաստը որն է նույն տեղեկությունը գրել մի հատ որպես հոդվածի առանձին բաժին ու մի հատ էլ առանձին հոդված։ Միգուցե Հայերեն Վիքիպեդիայի հոդվածները շատացնելու համա՞ր։ Նաև ուզում եմ իմանալ, թե այս տրամաբանությունը վերաբերվում է միայն տարածքային միավորների՞ պատմությանը, թե՞ կարելի է նաև անձանց կենսագրությունը բաժանել մասերի ու ստեղծել համապատասխան հոդվածներ։ Երբևէ քննարկվե՞լ է այս հարցը։--Գարդմանահայ (քննարկում) 17:44, 17 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Ի՞նչ ես կարծում՝ մենք չենք կարո՞ղ ունենալ առանձին հոդվածներ Ստամբուլի, Կոստանդնուպոլսի մասին։ Իհարկե, կարող ենք։ Նույնն էլ այս դեպքում։ Հոդվածի առանձին բաժնում չես կարող տեղավորել այսքան ինֆորմացիան։ Բուն հոդվածում պետք է գրված լինի հակիրճ ինֆորմացիա և հղում տրվի հիմնական հոդվածին։ Ինչ վերաբերվում է վերջին հարցիդ, որով ակնարկում ես իմ դիրքորոշման անհեթեթ լինելը, ես քեզ միայն այս հղումները ցույց կտամ, խնդրեմ՝ 1, 2։ --Լիլիթ (քննարկում) 18:00, 17 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Հարգելի Գարդմանահայ, երբ հարց եք տալիս, պատասխանը ուշադիր կարդում եք? թե արդեն պատրաստվում եք հաջորդ հարցին???? Ես պարզ հայերենում ասացի՝ Հին Երևան է կոչվել քաղաքի կենտրոնը, որի վաղ պատմությունը սկսվում է 15-րդ դարից, իսկ հիմնականում վերաբերում է 19-20-րդ դարերին: Սա է հին Երևանը: Նույն ձև նշել եմ՝ տեղեկություններ չկան մյուս շրջանների մասին, եթե լինեին տեղեկություններ, կստեղծվեին նաև այդ հոդվածները: Փուլ առ փուլ հոդվածը բաժանելը՝ այն է՝ Երևանի պատմություն հոդվածից առանձին գրել Հին Երևան (ոչ թե Հին Երևանի պատմություն), ոչ թե ցանկալի, այլ անհրաժեշտ է, եթե ուշադիր նայես, մենակ պատմություն չի այնտեղ ներկայացվում: Նույնպես առանձին հոդված կարող է գրվել Շենգավիթի՝ որպես առանձին բնակավայրի մասին, Կարմիր բլուրի, որը ի սկզբանե եղել է առանձին բերդաքաղաք և այլն՝ իրենց համար գրելով պատմության, տնտեսության և այլ բաժիններ: Իսկ ձեր անհանգստանալը, որ հոդվածը կարդացողը կմտածի՝ Երևանի պատմությունը 15-րդ դարից է սկսում, ապա ես չէի մտածել, որ Հին Երևան ու Հին Երևանի պատմություն բառերը նույնն են, որովհետև Հին Երևանը տարածք է, ոչ թե ժամանակաշրջան: Ամեն դեպքում, մասնավոր դեպքերի համար կանեմ այս խմբագրումը, որ կասկածները հօդս ցնդեն: Հույս ունեմ՝ էլ հարցեր չկան:--Hayk.arabaget (քննարկում) 18:18, 17 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Հայկ ջան, ես քո հանդեպ տրամադրված չեմ։ Պարզապես երևի պատմական թեմաներով հոդվածները քննարկելիս հիմնականում միայն դու ես արձագանքում, ինչը բնականաբար ողջունելի է։ Հասկացա գրածդ։ Այսինքն Հին Երևանը Երևանի այն հատվածն է, որի մեկ–երկու հարկանի շենքերը հիմնականում քանդեցին ու բարձրահարկեր կառուցեցին և այլն։
Մի դիտարկում ևս։ Հին Երևան անվանումը պաշտոնապես երբևէ չի ընդունվել (որքանով որ ես եմ տեղյակ), այսինքն՝ չի եղել Հին Երևան «թաղամաս» ո՛չ ԽՍՀՄ–ում, ո՛չ էլ դրանից առաջ։ Միգուցե՞ վերնագիրը չակերտների մեջ վերցվի։--Գարդմանահայ (քննարկում) 19:17, 17 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Մի անգամ էլ միջամտեմ, կներեք․․ Վերնագրերը չակերտներում չենք կարող գրել, քանի որ հոդվածի փնտրման ժամանակ տեխնիկական խնդիրներ են առաջանում։ Եթե չակերտներով վերնագրեր հանդիպեք, կխնդրեի վերանվանել առանց չակերտների։ --Լիլիթ (քննարկում) 19:29, 17 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Պարզ է, եղավ։--Գարդմանահայ (քննարկում) 19:36, 17 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]