Քննարկում:Հեծանվային սպորտ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քննարկում:Հեծանվավազքից)

Ողջույն, Chaojoker, հեծանվավազքը հեծանվային սպորտի մրցաձևերից է, որն ունի իր տարատեսակը ևս, ինչպես նաև ձիարաշավը ձիասպորտի մրցաձևերից է: Ուզում եմ հավաստիացնել, որ այս էջերը պատրաստելիս խորհրդակցում եմ մարզական տերմինաբանությամբ զբաղվող մարդկանց հետ: Ashot Gabrielyan 07:43, 9 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Ողջույն, Ashot Gabrielyan, հեծանվավազքը անգլերեն cycling-ի (որը լեզվային հղումների մեջ է) համարժեքն է (ըստ երկու առցանց թարգմանչի) իսկ հեծանվային սպորտ, ինչքան հասկանում եմ, ռուսերեն Велосипедный спорт արտահայտության ուղիղ թարգմանությունն է (որը դարձյալ լեզվային հղումների մեջ է): Ի՞նչ տարբերություն կա հեծանվային սպորտի և հեծանվավազքի մեջ, և արդյո՞ք այդ անգլերեն և ռուսերեն բառերը ճիշտ նույն իմաստն ունեն, և լեզվային հղումները պիտի երկու հոդվածներին էլ դրվեն: Ըստ Գուգլի թարգմանիչի, անգլերեն cycling-ը ռուսերեն Велоспорт է թարգմանվում: Chaojoker 07:53, 9 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Բոլոր դիտարկումներիդ համաձայն եմ, դրանք ընդհանուր լեզվի բառամթերքին համարժեք են: Սկայն տերմինաբանությունը զուտ մասնագիտական է և մասնագիտական նրբություններ ունի և շատ հաճախ դուրս է գալիս ընդհանուր բառապաշարի ընկալումների սահմաններից, որպեսզի մասնագիտական նոր երևույթններ կարողանա սահմանել: Հեծանվային սպորտի մեջ մտնում են նաև հեծանվահրապարակային սպորտը: Մենք դա չենք կարող անվանել Հեծանվահրապարակային վազք, հեծանվահրապարակային սպորտը պետք է անվանի նաև իր տարատեսակները: Գոյություն ունեն նաև հեծանվավազքեր առաջատարի ետևից, հեդապնդումով և այլ տարատեսակներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել հեծանվահրապարակային, խճուղային կամ զառիթափային և այլն: Զառիթափի պարագայում վազք ասելը արդեն անիմաստ դուրս կգա: Այդ պատճառով այս բոլորին տրվում է ընդհանուր հեծանվային սպորտ անվանումը: Ashot Gabrielyan 08:03, 9 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Այստեղ կարծես հակասություն կա միջլեզվային հղումների մեջ։ Եթե ռուսերենում «Велосипедный спорт» հոդվածը միանշանակ մարզական բովանդակություն ունի, ապա մյուս լեզուները, օրինակ անգլերենը (Cycling), գերմաներենը (Fahrradfahren), հոլանդերենը (Fiersverkeer) և այլն, թե՛ ըստ հոդվածի վերնագրի, թե՛ ըստ բովանդակության վերաբերում են հեծանվային երթևեկությանն ընդհարնապես։ --vacio 11:58, 9 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Այժմ նկատեցի, որ ռուսերեն հղումը սխալամբ(՞) կրկնակի է տեղադրված։ Մեր հոդվածի դեպքում, կարծես, ճիշտ կլինի միջլեզվային հղումները վերցնել անգլ. Bicycle racing հոդվածից (հմմտ. կատեգորիաները)։ --vacio 12:04, 9 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Մի հանգամանք ևս. հեծանվարշավը ևս վերահղված է հեծանվավազք: Սակայն հեծանվարշավը առաջին հերթին տուրիզմի ձևերից է: Ashot Gabrielyan 13:45, 9 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Այսինքն՝ bicycle racing-ը հայերեն հեծանվավազք, cycling-ը հեծանվային սպորտ, իսկ օրինակ mountain biking-ը զառիթափային հեծանվային սպորտ է թարգմանվում, թե՞ սխալ եմ հասկանում: Chaojoker 20:25, 9 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ողջույն, Chaojoker, ես անգլերենից 0 եմ: Չեմ կարող պատասխանել, բայց mountain բառը նմանեցնելով ֆրանսերենին կարող եմ ենթադրել, որ դա լեռնայինն է: Ashot Gabrielyan 04:44, 10 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]