Քննարկում:Հանգըլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քննարկում:Հանգուլից)
Jump to navigation Jump to search

Հանգուլ թե Հանգըլ ?[խմբագրել կոդը]

Վերջերս նկատել եմ Վիքիպեդիաում հայտնված սխալ անվանմամբ նյութ: https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B8%D6%82%D5%AC Ոչ թե Հանգուլ այլ ՀանգԸլ ..Քանի որ ամենայն հավանականությամբ նյութը թարգմանված է ռուսերենի, դրա համար անունը սխալ եք գրել,ռուսները չունեն ը տառ դրա համար գրել են . <<ы՚՚>> хангыл բայց հայերենը ունի <<Ը>> տառը ինչի եք գրել Հանգուլ.. 한국어-այ սա կլնինի Հանգուգո .. բայց եթե գրել եք կարճ տարբերակով,ուրեմն գրեք ճիշտ ՝한글 հան գըլ :Ուղղկի ուրիշ ձև չգիտեի որ ասեի ուղղեին , ներեցեք եթե սխալ տեղ եմ տեղադրել նյութը: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Elen2112 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Elen2112, տեսականորեն ճիշտ եք։ Կորեերոնում «ㅡ» տառը «ը» է կարդացվում. այդ մասին նշված է Հանգուլ#Այբուբենը և գիրը բաժնում։ Հոդվածն ի սկզբանե ունեցել է Հանգիլ անվանումը և հետագայում «Հանգուլ»-ի անվանափոխվել Vacio մասնակցի կողմից՝ որպես ամփոփում նշվելով «ㅡ/으 հնչյունին կարծես ամենամոտը հայերեն «ու»-ն է (կամ գուցե «ը»-ն)»-ը։ Ըստ էության Vacio մասնակիցը ևս դեմ չի եղել բառամիջում «ը» տառը գործածելուն, և անվանափոխել է զուտ սխալ տարբերակից հնարավորինս ավելի ճիշտ տարբերակի անցում կատարելու համար։ Ես նույնպես դեմ չեմ «Հանգըլ»-ի անվանափոխելուն։ Հիմա կանեմ, վաղն էլ բոտ օգտագործող մասնակիցներից մեկին կխնդրեմ, որ բոլոր հոդվածներում ուղղումներ առաջինը փոխարինվի երկրորդով։ Ձեզ էլ շնորհակալություն հարցը բարձրացնելու համար։ :-) --Ջեօ () 20:13, 27 Մարտի 2015 (UTC)