Քննարկում:Հայ հեղափոխական Դաշնակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հոդվածի վերնագիր[խմբագրել կոդը]

Հոդվածի անունը կամ պետք է լինի «Հայ յեղափոխական դաշնակցութիւն» ըստ հին ուղղագրության, կամ «Հայ հեղափոխական դաշնակցություն» ըստ նոր ուղղագրության։ Ներկա գրությամբ այն «ոչ հայի խունկ է, ոչ թուրքի ուզարլուկ»։ Chaojoker 18։17, 3 Հուլիսի 2011 (UTC)

Ըստ ՀՅԴ-ի կայքէջին, կուսակցության անունը գրվում է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»։ Իմ կարծիքով, այսպես են գրում պատմական պատճառների համար քանի որ կուսակցությունը ճանաչվում էր Հ.Յ.Դ. սկզբնատառերով և երբ Հայաստանը լքել է դասական ուղղագրությունը, Դաշնակցությունը չփոխեց «Յ» տառը «Հ»-ի։ Մենք պետք է որոշենք եթե հայերեն Վիքիփեդիան օգտագործելու է ինչ որ Դաշնակցությունը օգտագործում է որպես նրա անունը կամ ինչպես ընդհանրապես գրում ենք «Հայ հեղափոխական դաշնակցություն» բառերը։ Եթե ընթացիկ անունը պահենք, առաջարկում եմ փակագծերում գտնված «(ՀՅԴ)»-ն հեռացնենք քանի որ ավելորդ է։ - Ֆետայի 20:40, 3 Հուլիսի 2011 (UTC)
Շատ հետաքրքիր է, շնորհակալություն: Երևի դրանից է, որ Հայաստանում երբեմն լսում եմ մարդիկ այն արտասանեն որպես՝ «Հայ եղափոխական դաշնակցություն»: Եթե պաշտոնական անվանումն այդպես է, ուրեմն կարելի է այդպես թողնել (ինչպես երևի կվարվեինք եթե որևէ գրողի կամ արվեստագետի մականունը որևէ ուղղագրության չհամապատասխաներ): Համաձայն եմ փակագծերում գտնվող «(ՀՅԴ)»-ն հեռացնելու հետ: Chaojoker 20:46, 3 Հուլիսի 2011 (UTC)

Հայ Յեղափոխական Դաշնակցության աջ կողմում գտնվող համառոտ տեղեկատվության հատվածում կան սխալներ, որոնք ես չեմ կարողանում ուղղել: Խնդրում եմ ուղղել անճշտությունները:

Մասնավորապես, Տիգրան ջան--Մասնակից:ԱշոտՏՆՂ (Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ) 08:22, 26 Սեպտեմբերի 2015 (UTC)
Տիգրան ջան, եթե նկատի ունեիր տեղեկաքարտում առկա չթարգմանված տարրերը, ապա Symbol keep vote.svg Ուղղված է:--Արամ Լ.Ս. (քննարկում) 08:29, 26 Սեպտեմբերի 2015 (UTC)

Վերնագրի փոփոխություն[խմբագրել կոդը]

Բառհոդվածի վերնագիրը ներկա տեսքով` դասական և արդի արևելահայերեն ուղղագրությունները միախառնված, անընդունելի է. կամ պետք է ամբողջությամբ դասական ուղղագրությամբ լինի «Հայ Յեղափախական Դաշնակցութիւն » կամ ամբողջությամբ արդի արևելահայերերեն` «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» --Rob (քննարկում) 09:56, 9 Հոկտեմբերի 2015 (UTC)

Ներկա դրությամբ ՀՅԴ կայքէջում կուսակցության անվան գրությունը տրված է դասական ուղղագրությամբ`«Հայ Յեղափախական Դաշնակցութիւն» --Rob (քննարկում) 10:02, 9 Հոկտեմբերի 2015 (UTC)

Շնորհակալություն դիտարկման համար, Rob ջան: Ես կողմ եմ Հայ Հեղափոխական Դաշնակցություն տարբերակին, քանի որ իրենց կայքն ամբողջությամբ դասականով է:--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:18, 9 Հոկտեմբերի 2015 (UTC)

(!) Մեկնաբանություն՝ Նախկինում այս թեմայով եղել է քննարկում, բայց՝ անարդյունք:--Արամ (քննարկում) 17:01, 9 Հոկտեմբերի 2015 (UTC)

Քննարկում եղել է, չի եղել... Ներկա գրության ձևը աբսուրդ է. հակասում է բոլոր կանոններին ու սկզբունքներին։ Բոլոր հանրագիտարաններում կամ արևելահայերեն արդի ուղղագրությամբ է կամ դասական... --Rob (քննարկում) 07:19, 10 Հոկտեմբերի 2015 (UTC)

(!) Մեկնաբանություն՝-2 Ստացա պաշտոնական պատասխանը (ճիշտ է հեռախոսով, բայց ստացա). կուսակցության պաշտոնական անվանումը չի տառադարձվում ժամանակակից հայերենով, այլ՝ մնում է դասական՝ մաշտոցյան ուղղագրությամբ՝ Հայ յեղափոխական դաշնակցութիւն: --Արամ (քննարկում) 07:41, 10 Հոկտեմբերի 2015 (UTC)

Շատ լավ. ուրեմն կարող ենք անունը փոխել դասական ուղղագրությամբ և հարցը փակել։ --Rob (քննարկում) 08:06, 10 Հոկտեմբերի 2015 (UTC)

Պատկեր[խմբագրել կոդը]

Ինչու է հանվել գլխավոր Պատկերը?--Տիգրան ՀՅԴ 13:26, 18 Ապրիլի 2016 (UTC)

Պատկերի ջնջման պատճառն այստեղ է:--Արամ Ս. 13:34, 18 Ապրիլի 2016 (UTC)

Դե ուրեմն եկեք նոր պատկեր տեղադրենք--Տիգրան ՀՅԴ 10:11, 20 Ապրիլի 2016 (UTC)

Անվանափոխություն[խմբագրել կոդը]

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն[խմբագրել կոդը]