Քննարկում:Հայերենի այբուբեն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քննարկում:Հայոց գրերից)

Հոդվածի անունը՞[խմբագրել կոդը]

Հայոց գիր, թե՞ Հայոց գրեր, թե՞ Հայոց այբուբեն թե՞ Հայկական այբուբեն։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 18:18, 25 Նոյեմբերի 2008 (UTC)[reply]

«Հայոց այբուբենը» կարծես ամենատարածված տարբերակն է։ Առաջարկում եմ ընտրել այդ անվանումը։ --vacio 14:55, 14 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]
  • Իսկապես, հոդվածի անունը ճիշտ չի ընտրված։ Հայոց, հայկական, հայերեն գրեր դա մի հասկացություն է, որը նկարագրում է հայոց, հայկական կամ հայերեն գրանշանների հավաքածուն և նրանց կիրառման եղանակը, այլ ոչ թե հայերեն, հայկական կամ հայոց այբուբենը։ Նույնաբար, հայերեն, հայկական կամ հայոց տառեր հասկացությունն էլ մի բոլորովին այլ բան է, կապված արդեն տառաձևերի և տառատեսակների հետ։ Համենայն դեպս հայոց, հայկական կամ հայերեն գրանշանների հավաքածուն որպես այդպիսին Վիքի-յում կա wikipedia:ArmSCII - Armenian Standard Code for Information Interchange wikidata:Q144352։ Այստեղ առաջին հերթին հենց թվարկվում և նկարագրվում է հայերեն գրանշանների հավաքածուն և հետո նոր նրանց կոդավորումը։ Գուցե և պետք է նրա հայերեն համարժեքը ստեղծել, որ այդ հասկացությունը հայկական մասում հստակ լինի։ Իսկ հայոց այբուբեն, հայկական այբուբեն, հայերեն այբուբեն, հայ այբուբեն, այբուբեն հայոց և գուցե այլ նման ու այլ լեզուներով հայոց այբուբեն անավանումների նույնականացումը կարելի է իրականացնել ՎիքիԴատա-յում wikidata:Q11932Also known as դաշտերում։ Վահրամ Մ. Մխիթարյան (քննարկում) 01:04, 8 Մայիսի 2013 (UTC)[reply]

Աղբյուրներ[խմբագրել կոդը]

Բեռնեցի commons.wikipedia որպես Հայոց գրեր հոդվածի աղբյուրների լրացում՝

Ալբերտ Մուշեղյան

Մեսրոպ Մաշտոցը և նախամաշտոցյան հայ գիրը
Երևան, 2006, էջ. 210-236

Միակ ճշտումը, գուցե և ոչ սկզբունքային, պիտի արվի, թե սա լույս է տեսել «ԵՊՀ տեղեկագիր», թե մի այլ, գուցե և ակադեմիական պարբերականում։ Բուն հոդվածի տեքստում կամ PDF-ի Document proporties-ում ոչ մի տեղեկություն այդ մասին չեմ գտել։ commons.wikipedia-յում անորոշությունից խուսափելու համար գրել եմ Proceedings of Yerevan State University, Armenia։ Հակառակ դեպքում Երևան, 2006, էջ. 210-236 կարգի հղումն էլ լրիվ ընկալելի և բավարար է։
Վահրամ Մ. Մխիթարյան (քննարկում) 23:32, 7 Մայիսի 2013 (UTC)[reply]

Ալբերտ Մուշեղյան, Մեսրոպ Մաշտոցը և նախամաշտոցյան հայ գիրը, Պատմա-բանասիրական հանդես, հ․ 2, 2006, Էջ 210-236։]

Հին տառատեսակներ[խմբագրել կոդը]

Որեւէ մեկին հայտնի՞ են հին հայկական 4 տառատեսակների (երկաթագիր, բոլորգիր, շղագիր, նոտրգիր) պատկերների ֆայլեր, ինչպես այս վրացականի դեպքում: Վիքիպահեստում եղածը միայն մեկ տառատեսակի համար 3-4 ոճական տարբերակներ է տալիս, ինչը մեթոդական բարդություններ է առաջացնում: Օգտագործվելու է Հայկական հնագրություն հոդվածի հայերեն եւ ռուսերեն տարբերակներում:--Taron Saharyan (քննարկում) 19:56, 10 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Միգուցե Դավիթը կարողանա օգնել։--Լիլիթ (քննարկում) 19:59, 10 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Հարգելի Taron Saharyan, ես ՀՍՀ-ի տառերի սկզբնական պատկերներից առանձնացնում էի յուրաքանչյուր տառի տառատեսակները և վերբեռնում Վիքիպահեստ։ Սա ես արել եմ ատռերի մի մասի համար։ Դուք երևի հենց դրանք էլ նկատել եք, երբ մտել եք համապատասխան տառի կատեգորիա։ Իմ կարծիքով, եթե դրանք Ձեզ բավարար չեն, կարելի է պատրաստի ժամանակակից երկաթագիր, բոլորագիր, շղագիր և նոտրգիր տառատեսակներից ստանալ պատկերներ և այդ պատկերներն օգտագործել։ --Դավիթ () 16:50, 11 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի Դավիթ
Խնդիրն այն է, որ ՀՍՀ-ն ամեն գրատեսակի համար առաջարկում է 3-4, երբեմն էլ ավել ոճական տարատեսակներ: Մեզ պետք են այսպիսի [1][2][3] հստակ ֆայլեր, որ օպտիմալ պատկերացում տան կոնկրետ գրատեսակի գծագրության մասին: Դրանք են՝ բոլորագիծ/բուն մեսրոպայն երկաթագիրը (թեւ կա նաեւ ուղղանկյուն երկաթագիր, բայց առաջինը ավելի հինն է), բոլորգիրը (կիլիկյան), շղագիրը եւ նոտրգիրը: Եթե կա մեկը, ով պատրաստ է այդ գրատեսակների համար համապատասխան ֆայլեր ստեղծել, կարող ենք այստեղ քննարկել ավելի մանրամասն:--Taron Saharyan (քննարկում) 09:55, 12 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Taron Saharyan, ամեն դեպքում մենք պետք է ընտրենք ինչ-որ կոնկրետ ոճական տարբերակ, որը ես առկա տառատեսակներից կվերնցեմ։ Ես հիմա կփորձեմ նոտրգիրի համար պատկերներ սարքել։ Չեմ կարող պատրատել գրության ուղղություններով պատկերները (որովհետև սխալներով կանեմ), բայց կարող եմ սարքել նրանք, որոնք տողերի գծագրությամբ են։ Ձեզ համար ո՞ր տարբերակն է ավելի լավ, միայն տառերը, թե՞ տառերը գծերի հետ։ Այն տառատեսակները, որոնք մեծատառ ունեն, մեծատառերն է՞լ է պետք անել։ --Դավիթ () 11:37, 12 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Նախ շնորհակալ եմ, որ արձագանքեցիք այս հարցի կապակցությամբ, հին գրային համակարգերից կարծեմ միայն հայկական գիրն է, որ Վիքիպեդիայում (Վիքիպահեստում) դեռեւս չունի նմանատիպ ֆայլեր: " Չեմ կարող պատրատել գրության ուղղություններով պատկերները"— ի նկատի ունեք թե՞ք գրությունները: "Ձեզ համար ո՞ր տարբերակն է ավելի լավ, միայն տառերը, թե՞ տառերը գծերի հետ։"— զուտ տառերը, որեւէ տող կամ գիծ պետք չէ: Հիմա ինչ վերաբերվում է մեծատառ ու փոքրատառ հասկացություններին: Հնում ունեցել ենք միայն մեկ տեսակի մեծատառ (majusculus)՝ երկաթագիրը, որ մինչեւ XIII դարը առհասարակ եղել է գրության հիմնական տառատեսակ, վերածվել է մեծատառի կամ գլխագրի բոլորգրի (փոքրատառ) տարածումից հետո: Այսինք ունենք 1 տեսակ մեծատառ եւ 3 տեսակ փոքրատառ գիր: Հետեւաբար մեծատառ պետք է միայն մեկը՝ երկաթագիրը: Յուրահատկություն ունի նաեւ նոտրգրի մեծատառը, բայց առայժմ դա թողնենք հետո՝ շատ չծանրաբեռնվելու համար: Ինչ վերաբերվում է նոտրգրին, լավ կլինի հիմք վերցնել ավելի հին ոճերը, եթե օգտվելու եք ՀՍՀ-ից, այնտեղ դա XV դարինն է:--Taron Saharyan (քննարկում) 12:17, 12 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ոչ, նկատի ունեի [4] այստեղ նշված գրելու ուղղություններով տառերը։ ՀՍՀ-ից առանձնացնելը շատ աշխատատար է։ Եթե ես պատկերներ սարքեմ այս տառատեսակից, դա Ձեզ կգոհացնի՞։ Միաժամանակ, Ձեզ էլ շնորհակալություն հետաքրքրության ու հոդվածները բարելավելու համար։ --Դավիթ () 12:27, 12 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Եթե ձեզ այդպես է հարմար, իհարկե կլինի: Մեր խնդիրն է չշեղվել գիտական ճշգրտությունից: Ես համեմատեցի ձեր բերած հղման տառատեսակները ՀՍՀ-ի հետ, ու եզրակացնում եմ, որ դա նույն XV-XVI դարի նոտրգիրն է. օրինակ դ[5]ղ[6]յ[7]ա[8]կ[9]ի[10]ձ[11]խ[12]ֆ[13]ծ[14]: Ես ստորեւ կսարքեմ մի աղյուսակ, ու ստեղծված ֆայլերը կլրացնենք այնտեղ: Ինչ վերաբերվում է գծերին (տառակերտման ուղղությունը նկարագրող սլաքներին), դրանք պետք չեն:--Taron Saharyan (քննարկում) 15:10, 12 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

տառը երկաթագիր բոլորգիր շղագիր նոտրգիր
ա
բ
գ
դ
ե
զ
է
ը
թ
ժ
ի
ւ
լ
խ
ծ
կ
հ
ձ
ղ
ճ
մ
յ
ն
շ
ո
չ
պ
ջ
ռ
ս
վ
տ
ր
ց
փ
ք
օ
ֆ
Ողջույն, Taron Saharyan։ Նոտրգիրը սարքեցի, իմ կարծիքով աղյուսակով չպիտի ներառվի և, օ, ֆ տառերը, որովհետև չեն եղել։ Ավելացրեցի նաև վյունը։ --Դավիթ () 12:30, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ողջույն, Դավիթ: Անչափ շնորհակալ եմ ձեզ այս հոյակապ աշխատանքի համար: օ եւ ֆ տառերը ներմուծվել են XII դարում, նոտրգիրը ձեւավորվել է XIII—XIV դարերում, այսինքն նոտրգրի դեպքում կարող են գրվել: և-ը իհարկե չէ: Դա ե-ի ու ւ-ի համակցությունն է: Իսկ ի՞նչ եք կարծում մյուս 3 տառատեսակների վերաբերյալ: Այս պարագայում ոչ մի շտապելու հարց չկա, կարող եք անել թեկուզ քիչ-քիչ, այնպիսի տեպմերով որ ձեզ հարմար է, միայն լավ կլինի այս կարեւոր գործը ավարտին հասցնենք: Քննարկենք մանրամասն այլ տառատեսակները, ես կփորձեմ կապնվել նաեւ հայ հնագրության մասնագետ Տիգրան Կույումջյանի հետ:--Taron Saharyan (քննարկում) 20:39, 15 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Տարոն ջան, անպայման կանեմ մյուսները, կհասցնեմ ավարտին, ուղղակի ես դանդաղ եմ անում, նկարները սարքել-կտրտել-պահել-բեռնելուց աչքերս լարվում են ու ցավում: Շատ ուրախ կլինեմ Տիգրան Կույումջյանի կարծիքն էլ լսել: Շուտով մյուս գրերի համար էլ տառատեսակներ կգտնեմ էստեղ կդնեմ, որ քննարկենք: --Դավիթ () 20:44, 15 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Տիգրան Կույումջյանը նոտրգիր ձեր հարմարեցրած ֆայլերը հավանեց, սա նրա պատասխանից է "The notrgir alphabet you have on one of the links is fine": Բայց մյուսների համար ֆոնտեր չունի: Կփորձեմ գրել էլի մի քանի հոգու:--Taron Saharyan (քննարկում) 22:21, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ես կարծես թե երկաթագրինը գտել եմ, աշխատավայրի համակարգչի մեջ է: Եթե տառատեսակները չգտնեմ ինչ-որ գիրք կգտնենք, դրանից տառերը կտրտեմ, կորերի կվերածեմ, կբեռնեմ: Ուղղակի վերջին տարբերակն ամենադանդաղն է:--Դավիթ () 17:11, 17 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Կարո՞ղ էս հղում տալ, հարցնենք Ռուբեն Թարումյանի կարծիքը, նա սիրով համաձայնեց օգնել իր մասնագիտական խորհրդատվությամբ:--Taron Saharyan (քննարկում) 01:22, 19 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]