Քննարկում:Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստների ցանկ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մինչ 2008 թվական[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարեն Վարդանյան, փորձե՞լ եք մինչ 2008 թվականի տվյալները նայել Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում և այդպիսով լրացնել ցանկը:--Արամ 09:38, 3 Փետրվարի 2016 (UTC)

Հարգելի Արամ, որոշել եմ նախ ամբողջացնել այն, ինչ մատչելի է՝ հասցնելով մինչ այսօր, որից հետո նախատեսում եմ գրություն ուղարկել ՀՀ Նախագահի աշխատակազմ՝ պահանջելով ամբողջական ցանկը։ Նույնը վերաբերում է բոլոր պետական պարգևներին և պատվավոր կոչումներին։ Բայց այդ դեպքում ակնկալում եմ, որ աղբյուրների և հղումների թեմա չի բացվելու, քանզի գրությունը հաստատ մեջբերելը բարդ կլինի։ Կարեն Վարդանյան (քննարկում) 10:40, 3 Փետրվարի 2016 (UTC)
Այդ հրամանագրերն էլ կլինեն աղբյուր: Ցանկը տրամադրելիս կարող եք պահանջել նաև հրամանագրերի համարները, ուստի աղբյուրների խնդիր չի լինի:--Արամ 10:52, 3 Փետրվարի 2016 (UTC)

դա ուրիշ բան։ բայց դա չի լինի առցանց հղում։ Կարեն Վարդանյան (քննարկում) 11:15, 3 Փետրվարի 2016 (UTC)

Կարեն ջան, կանոնակարգը չի պահանջում, որ աղբյուրը օնլայն լինի: Կարևորը վստահելի ու ստուգելի լինի--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:18, 3 Փետրվարի 2016 (UTC)