Քննարկում:Լոռու մարզի լքված գյուղերի ցանկ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հստակեցում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ @Soghomon Matevosyan, ցանկում ներկայացված բնակավայրերը երբևէ Լոռու մարզում որևէ կարգավիճակ ունեցե՞լ են։ --ջեօ (✡) 16:28, 29 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]

Հարգելի՛ @GeoO, նշված հուշարձանները ամբողջությամբ ընդգրկված են ՀՀ Կառավարության կողմից հաստատված Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում և Լոռու մարզի հետ գյուղատեղիները որևէ կարգավիճակ չեն ունեցել։ Շուտով նաև իմ կողմից կպատրաստվի Տավուշի մարզի լքված գյուղատեղիների մասին ցանկը։--Soghomon Matevosyan (քննարկում) 19:00, 29 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]
@Soghomon Matevosyan, հոդվածում ներկայացված են միայն հուշարձանի կարգավիճակ ունեցող հուշարձանները, հետաևաբար «գյուղերի ցանկ» արտահայտությունը կարող է թյուրըմբռնում մտցնել։ Դրանք գյուղեր չեն եղել, չէ՞։ Ինչո՞ւ ենք վերնագրում օգտագործում «գյուղեր» տերմինը։ --ջեօ (✡) 19:29, 29 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]
Դրանք բոլորը եղել են գյուղեր, որոնք ինչ-ինչ պատճառներով լքվել են։ Այդ ամենը հաշվի առնելով վերնագրում նշել եմ լքված գյուղեր։ ՀՀ կառավարությունը հատուկ բոլոր լքված գյուղերին տվել է հուշարձանի կարգավիճակ։--Soghomon Matevosyan (քննարկում) 19:32, 29 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]
@Soghomon Matevosyan ջան, ՎՊ:ՀԱ կանոնակարգը հստակ ասում է, որ հոդվածների վերնագրերը պետք է լինեն ճշգրիտ։ Հիմա Ձեր ձևակերպած վերնագրից երևում է, որ այդ գյուղերը ժամանակին եղել են Լոռու մարզում, սակայն ժամանակի ընթացքում լքվել են։ Իսկ դա, բնականաբար, իրականությանը չի համապատասխանում։ Չէ՞։ --ջեօ (✡) 19:48, 29 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]
@GeoO ջան։ Տվյալ գյուղերը հանդիսանում են հուշարձաններ և ներկայում գտնվում են Լոռու մարզում։ Լոռու մարզի բոլոր լքված գյուղերը հանդիսանում են պատմական հուշարձան և գրանցված են պետական հուշարձանների ցանկում՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն որոշում։ Իսկ թե նախկինում որ միավորի կազմում են եղել, էական չեն։ Ես հիմա գրում եմ Լոռու մարզի լքված գյուղերի մասին։ ՎՊ:ՀԱ կանոնակարգի ո՞ր կանոնն եմ խախտել։--Soghomon Matevosyan (քննարկում) 20:03, 29 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]

@GeoO ջան, հոդվածը ու վերնագիրը մի քանի անգամ կարդացի, «Տավուշի մարզ» չգտա։ Ինչի՞ մասին է խոսքը։--Ավետիսյան91 (քննարկում) 20:22, 29 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]

@Ավետիսյան91 ջան, ուփս, Լոռու մարզի մասին է խոսքը ։) Կուղղեմ հիմա վերևում։ --ջեօ (✡) 08:50, 30 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]
Հիմա բովանդակային մասը․ ցանկում բոլոր այն հուշարձաններն են, որոնք ժամանակին եղել են գյուղական բնակավայրեր, այժմ լքված են և գտնվում են ներկայիս Լոռու մարզում: Այս երեք պնդումներն էլ փաստ են, հետևաբար դրանք Լոռու մարզի լքված գյուղերն են, ինչպես որ գրված է վերնագրում։ Միայն նշեմ, որ գյուղատեղին հին կամ միջնադարյան լքված գյուղական բնակավայրն է, իսկ որ ցանկում գյուղատեղիներ են, դա գրված է այստեղ։ Իսկ առաջին հարցադրմանդ, թե արդյոք կարգավիճակ ունեցել են հենց Լոռու մարզում, բնականաբար չէին կարող կարգավիճակ ունենալ Լոռու մարզում, քանզի «Լոռու մարզ» վարչատարածքային միավորը ձևավորվել է շատ ավելի ուշ, քան այս ցանկի գյուղերի մեծ մասի լքվելը։ Դրանք գյուղի կարգավիճակ ունեցել են այդ ժամանակ եղած ավելի խոշոր վարչատարածքային միավորի մեջ, իսկ այժմ Լոռու մարզում են։--Ավետիսյան91 (քննարկում) 09:53, 30 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]
@Ավետիսյան91 ջան, իմ ասածն էլ դա է :) Թյուրըմբռնումից խուսափելու համար առաջարկում եմ հոդվածն անվանափոխել «Լոռու մարզում գտնվող լքված գյուղերի ցանկ»։ --ջեօ (✡) 11:58, 30 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]
«Լոռու մարզի լքված գյուղեր»-ը չի նշանակում, որ այդ գյուղերը լքվել են, երբ կար «Լոռու մարզ» միավորը, այլ որ լքված են և այժմ գտնվում են Լոռու մարզում, ոչ մի թյուրըմբռնում չկա։ Օրինակ «Գյումրու ավիրված շենքեր» նախադասության միտքն այն չէ, որ դրանք փլուզվել են մինչև 1840 թվականը կամ 1992-ից հետո, այլ որ փլուզվել են (հիմնականում 1988-ին, երբ Լենինական էր) և գտնվում են Գյումրիում։ Անվանափոխման իմաստ չեմ տեսնում։--Ավետիսյան91 (քննարկում) 13:28, 30 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]