Քննարկում:Լյուկ Ուիլսոն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիլմերի անվանումները չեն կարող լինել ռուսերեն թարգմանությամբ. կամ պետք է հայերեն թարգմանված լինեն կամ պետք է հեռացվեն։ --vacio 10։34, 8 Սեպտեմբերի 2012 (UTC)

Հարգելի Vacio, ես գիտեմ, որ դրանք թարգմանման կարիք ունեն: Նմանատիպ հոդվածներ 42 դերասանի համար: Պատրաստվում էի ևս մի 100 դերասանին ավելացնել ու հետո անցնել թարգմանմանը: Ես ուղղակի ծրագրային միջոց եմ ստեղծել, որի շնորհիվ kinopoisk.ru կայքից շատ կարճ ժամանակում ստանում եմ այդ ցուցակը, իսկ հետո նստում և թարգմանում, բայց սյուներն էլ լրացնում: Առաջ հատ-հատ էի անում, իսկ այդ կայքն էլ արդեն 3-րդ շաբաթն է, որ իր կայքի արտաքին տեսքը հա փոփոխում է: Ստիպված նորից ժամանակ եմ ծախսում, որ ծրագիրս թարմացնեմ: Դրա համար էլ որոշեցի մասայական ավելացնել այդ բաժինները, հետո նոր խմբագրել: Համենայն դեպս ես իմ մասնակցի էջում նշումներ ունեմ այդ հոդվածների մասին: Ես ժամանակ եմ խնդրում, որպեսզի կարողանամ հասցնել թարմացնեմ այդ հոդվածները: Բայց որ հնարավորություն ունենայի բոլոր դերասանների ֆիլմագրությունները թարմացնեի, նոր անցնեի թարգմանման, այդ ավելի լավ կլիներ: Հարգանքներով Arman musikyan (քննարկում) 16:05, 8 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]